Համարը 
N 457-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2010.07.31/14(148)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
27.07.2010
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
27.07.2010
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
11.11.2010
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՆՆՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«27» հուլիսի 2010թ.

N 457-Ն

 ք.Ստեփանակերտ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՆՆՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱUՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 1. Հաստատել`

 1) քաղաքաշինության բնագավառում ինժեներական հետազննման գործունեության լիցենզավորման կարգը` համաձայն թիվ 1 հավելվածի.

 2) քաղաքաշինության բնագավառում ինժեներական հետազննման գործունեության լիցենզիայի ձևը` համաձայն թիվ 2 հավելվածի:

 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2010 թվականի նոյեմբերի 11 -ից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված 1

ԼՂՀ կառավարության

 2010 թվականի հուլիսի 27-ի

թիվ 457-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՆՆՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

 1. Սույն կարգով կանոնակարգվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության բնագավառում ինժեներական հետազննման գործունեության իրականացման լիցենզիա (այսուհետ` լիցենզիա) ստանալու համար իրավաբանական և ֆիզիկական անձանց, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերին (այսուհետ` հայտատու) ներկայացվող պահանջները և պայմանները:

 2. Ինժեներական հետազննման գործունեության լիցենզավորման հարաբերությունները կանոնակարգվում են «Լիցենզավորման մասին», «Քաղաքաշինության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, սույն կարգով և այլ իրավական ակտերով:

 3. Ինժեներական հետազննման լիցենզիան տալիս է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը (այսուհետ` լիցենզավորող մարմին)` բարդ ընթացակարգով:

 4. Լիցենզիան տրվում է անժամկետ:

 

II. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

 5. Ինժեներական հետազննման գործունեության լիցենզավորման պայմաններն ու պահանջներն են`

 1) «Քաղաքաշինության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի ևւ ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերով սահմանված կարգերին համապատասխան ինժեներական հետազննման գործունեության իրականացում.

 2) հայտատուի կողմից ներկայացված համապատասխան բարձրագույն կրթություն և ինժեներական հետազննման մասնագիտական որակավորում կամ վերջին հինգ տարվա ընթացքում ինժեներական հետազննման գործունեության առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ ունեցող առնվազն երկու մասնագետների (գեոդեզիստի, երկրաբանի) առկայություն.

 3) ինժեներական հետազննման գործունեության լիցենզավորման համար լիցենզավորվող անձը պետք է ապահովված լինի (սեփականության կամ օգտագործման իրավունքով) հորատանցման տեխնիկայով, լաբորատորիայով և գեոդեզիական սարքավորումներով:

 

III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

 6. Հայտատուն լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմին է ներկայացնում հետևյալ անհրաժեշտ փաստաթղթերը`

 1) իրավաբանական անձ հանդիսացող հայտատուները`

 ա. լիցենզիա ստանալու մասին հայտ` համաձայն N 1 ձևի, նշելով իրավաբանական անձի անվանումը ևւ կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու ևւ գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարները, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,

 բ. կանոնադրության պատճենը,

 գ. պետական գրանցման վկայականի պատճենը (բոլոր ներդիրներով),

 դ. հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ) պատճենը,

 ե. տվյալներ կազմակերպությունում ներգրավված մասնագետների մասին` համաձայն N 3 ձևի (այդ թվում` նրանց մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները` դիպլոմ, վկայական, վերապատրաստման վկայական, կոչումը հավաստող փաստաթղթեր, աշխատանքային գրքույկ և այլն),

 զ. կազմակերպության կամ մասնագետների կողմից նախկինում իրականացված աշխատանքների ցանկը` համաձայն N 4 ձևւի,

 է. «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան պետական տուրքի վճարման անդորրագիրը,

 ը. տեղեկություններ կազմակերպությունում առկա սարքերի, սարքավորումների մասին.

 2) ֆիզիկական անձ (անհատ ձեռնարկատեր) հանդիսացող հայտատուները`

 ա. լիցենզիա ստանալու մասին հայտ` համաձայն N 2 ձևւի, նշելով անունը, հայրանունը, ազգանունը, բնակության և գործունեության իրականացման վայրերը, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,

 բ. անձնագրի պատճենը,

 գ. անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի պատճենը,

 դ. հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ) պատճենը և սոցիալական քարտի համարի մասին տեղեկատվություն,

 ե. անձի մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները,

 զ. տվյալներ կազմակերպությունում ներգրավված մասնագետների մասին` համաձայն N 3 ձևի (այդ թվում` մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները` դիպլոմ, վկայական, վերապատրաստման վկայական, կոչումը հավաստող փաստաթղթեր, աշխատանքային գրքույկ և այլն),

 է. նախկինում իրականացրած աշխատանքների ցանկը` համաձայն N 4 ձևի,

 ը. «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան պետական տուրքի վճարման անդորրագիրը,

 թ. տեղեկություններ առկա սարքերի, սարքավորումների մասին:

 

IV. ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

 7. Լիցենզավորող մարմինը լիցենզիա տալու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին եզրակացություններ տալու նպատակով ստեղծում է լիցենզավորող հանձնաժողով, որի կանոնադրությունը և անհատական կազմը հաստատում է լիցենզավորող մարմինը:

 8. Լիցենզավորող հանձնաժողովը լիցենզիա տալու մասին հայտը քննարկում է «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 9. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում և օրենքով սահմանված կարգով:

 10. Լիցենզիան վերաձևակերպվում է, և դրա գործողությունը կասեցվում ու դադարեցվում է «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերով և կարգով:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Ձև N 1

 

 

 

Քաղաքաշինության բնագավառում

ինժեներական հետազննման

գործունեության լիցենզավորման կարգի

__________

Գրանցման համարը ________

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

_________________________________________________________________

                                             (հայտատուի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը)

_________________________________________________________________

                                                             (հարկ վճարողի հաշվառման համարը)

_________________________________________________________________

                                                      (գտնվելու վայրը, հեռախոսահամարը, ֆաքսը)

 

Հ Ա Յ Տ

 

 Խնդրում եմ քաղաքաշինության բնագավառի գործունեությամբ զբաղվելու համար տրամադրել լիցենզիա` հետևյալ տեսակով`

 Ինժեներական հետազննում

_________________________________________________________________________

                                                                            (գործունեության տեսակը)

_________________________________________________________________________

 

_________________________________________________________________________

 

_________________________________________________________________________

 

_________________________________________________________________________

 

 Հայտին կցվում են`

 1) կազմակերպության կանոնադրության պատճենը.

 2) պետական գրանցման վկայականի պատճենը.

 3) հարկ վճարողի հաշվառման համարի պատճենը.

 4) տվյալներ կազմակերպությունում ներգրավված մասնագետների մասին (այդ թվում` մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները` դիպլոմ, վկայական, վերապատրաստման վկայական, կոչումը հավաստող փաստաթղթեր, աշխատանքային գրքույկ և այլն).

 5) նախկինում իրականացրած աշխատանքների ցանկը.

 6) պետական տուրքի վճարման անդորրագիրը.

 7) առկա սարքերի, սարքավորումների ցանկը:

 

_____________________    ___________________

__________________

           (դիմողի պաշտոնը)

 (ստորագրությունը)

              (անունը, ազգանունը)

_____ ___________ 20 թ.

   

 

 Կ.Տ. 

  Հայտն ընդունված է

 _____ ___________ 20 թ.

 Ընդունող  _________________

 _____________________

         (ստորագրությունը)                                   (անունը, ազգանունը)

 

 

 

Ձև N  2

 

 

 

Քաղաքաշինության բնագավառում

ինժեներական հետազննման

գործունեության լիցենզավորման

կարգի

__________

Գրանցման համարը_________

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

__________________________________________________________________________

                                             (անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը)

__________________________________________________________________________

                                      (հարկ վճարողի հաշվառման համարը և սոցիալական քարտի համարը)

__________________________________________________________________________

                           (բնակության և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարները)

 

Հ Ա Յ Տ

 

 Խնդրում եմ քաղաքաշինության բնագավառի գործունեությամբ զբաղվելու համար տրամադրել լիցենզիա` հետևյալ տեսակով`

 Ինժեներական հետազննում

__________________________________________________________________________

                                                                           (գործունեության տեսակը)

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

 

 Հայտին կցվում են`

 1) անձնագրի պատճենը.

 2) անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի պատճենը.

 3) հարկ վճարողի հաշվառման համարի պատճենը.

 4) սոցիալական քարտի համարի պատճենը.

 5) տվյալներ կազմակերպությունում ներգրավված մասնագետների մասին.

 6) անձի մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները.

 7) նախկինում իրականացրած աշխատանքների ցանկը.

 8) պետական տուրքի վճարման անդորրագիրը.

 9) առկա սարքերի, սարքավորումների ցանկը:

 

 

        ___________________

__________________

              (ստորագրությունը)

              (անունը, ազգանունը)

___ ___________ 20 թ.

 

 

 Կ.Տ.        Հայտն ընդունված է

____ __________ 20 թ.

     
 Ընդունող  ___________________           _____________________
           (ստորագրությունը)                  (անունը, ազգանունը)

 

 

 

Ձև N 3

 

 

 

Քաղաքաշինության բնագավառում

ինժեներական հետազննման

գործունեության լիցենզավորման կարգի

 

ՏՎՅԱԼՆԵՐ 

___________________________________________________________________
 

 (կազմակերպության անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը)

 

 ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ը/կ

Աշխատողի պաշտոնը, անունը,

ազգանունը, հայրանունը

Կրթությունը

Մասնագիտությունը

Լրացուցիչ տվյալներ

1

2

3

4

5

  

 

      

 

   Կ.Տ.
__________________________________________________________________
         (կազմակերպության տնօրենի կամ անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

 _____ ____________ 20 թ.

 

 

 

Ձև N 4

 

 

 

Քաղաքաշինության բնագավառում

ինժեներական հետազննման

գործունեության լիցենզավորման կարգի

 

 __________________________________________________________________

    (կազմակերպության անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)

 __________________________________________________________________

  (լիցենզավորվող սուբյեկտի անվանումը (անունը, ազգանունը)

 

ՆԱԽԿԻՆՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ

 

 №

ը/կ

Աշխատանքի (ծառայության)

անվանումը

Կատարման ժամկետը

Վավերացումը (պայմանագրի,

ակտի համարներըը,

համապատասխան կնիքը)

1.

2.

3.

4.

 

  

 

   

 

 Կ.Տ.
_____________________________________________________________

                 (կազմակերպության տնօրենի կամ անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությունը)

 

 _____ ____________ 20 թ.

 

 

 

Հավելված 2

ԼՂՀ կառավարության

 2010 թվականի հուլիսի 27-ի

թիվ 457-Ն որոշման

 

 

Ձև

 

 

(Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշան)

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՆՆՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

______________________________

(լիցենզիայի համարը)

______________________________ (գործունեության տեսակը)

 

 Տրված է ____________________________________________________________________

     (լիցենզիան տալու օրը, ամիսը, տարեթիվը, իրավաբանական անձի

 _______________________________________________________________________________

      անվանումն ու գտնվելու վայրը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` անունը, ազգանունը և բնակության վայրը)

 

Գործողության ժամկետը` անժամկետ:

 

       ԼՂՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
  
________________   ____________________
      (ստորագրությունը)          (անունը, ազգանունը)

 Կ.Տ.

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ