Համարը 
N 459-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2010.07.31/14(148)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
27.07.2010
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
27.07.2010
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
11.11.2010
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«27» հուլիսի 2010թ.

N 459-Ն

ք.Ստեփանակերտ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 1. Հաստատել`

 1) քաղաքաշինության բնագավառում շինարարության որակի տեխնիկական հսկողության գործունեության լիցենզավորման կարգը` համաձայն թիվ 1 հավելվածի.

 2) քաղաքաշինության բնագավառում շինարարության որակի տեխնիկական հսկողության գործունեության լիցենզիայի ձևը` համաձայն թիվ 2 հավելվածի:

 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2010 թվականի նոյեմբերի 11 -ից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված 1

ԼՂՀ կառավարության

2010 թվականի հուլիսի 27-ի

թիվ 459-Ն որոշման

 

ԿԱՐԳ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

 1. Սույն կարգով կանոնակարգվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության բնագավառում շինարարության որակի տեխնիկական հսկողության գործունեության լիցենզիա (այսուհետ` լիցենզիա) ստանալու համար իրավաբանական և ֆիզիկական անձանց, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերին (այսուհետ` հայտատու) ներկայացվող պահանջներն ու պայմանները:

 2. Շինարարության որակի տեխնիկական հսկողության գործունեությունը լիցենզավորվում է ըստ քաղաքաշինության հետևյալ ոլորտների`

 1) բնակելի (բացառությամբ ոչ ձեռնարկատիրական նպատակով կառուցվող անհատական բնակելի տների, ավտոտնակների, օժանդակ շինությունների, ինչպես նաև շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների), հասարակական և արտադրական (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների).

 2) տրանսպորտային.

 3) հիդրոտեխնիկական.

 4) էներգետիկ.

 5) կապի:

 3. Շինարարության որակի տեխնիկական հսկողության գործունեության լիցենզավորման հարաբերությունները կանոնակարգվում են «Լիցենզավորման մասին», «Քաղաքաշինության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, սույն կարգով և այլ իրավական ակտերով:

 4. Շինարարության որակի տեխնիկական հսկողության գործունեության լիցենզիան տալիս է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը (այսուհետ` լիցենզավորող մարմին)` բարդ ընթացակարգով:

 5. Լիցենզիան տրվում է անժամկետ:

 

II. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

 6. Շինարարության որակի տեխնիկական հսկողության գործունեության լիցենզավորման պայմաններն ու պահանջներն են`

 1) «Քաղաքաշինության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին և ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերով սահմանված կարգերին համապատասխան շինարարության որակի տեխնիկական հսկողության իրականացումը.

 2) հայտատուի կողմից ներկայացված` հայցվող ոլորտի համապատասխան բարձրագույն կրթություն և շինարարության որակի տեխնիկական հսկողության մասնագիտական որակավորում կամ վերջին հինգ տարում շինարարության կամ շինարարության որակի տեխնիկական հսկողության գործունեության առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ ունեցող առնվազն մեկ մասնագետի առկայությունը:

 

III. ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

 7. Լիցենզավորված անձը պարտավոր է լիցենզավորող մարմին ներկայացնել քաղաքաշինության բնագավառում շինարարության որակի տեխնիկական հսկողության գործունեության մասին եռամսյակային հաշվետվություններ` յուրաքանչյուր եռամսյակից հետո քսան օրվա ընթացքում:

 8. Հաշվետվությունը պետք է ներառի հաշվետու ժամանակահատվածում` լիցենզավորված անձի կողմից իրականացված շինարարության որակի տեխնիկական հսկողության գործունեության մասին տեղեկատվություն, մասնավորապես, շինարարություն իրականացնող կազմակերպության, լիցենզիայի համարի, շինարարություն իրականացնելու վայրի, շինարարության, կառույցի տեսակի, շինարարության իրականացման թույլտվության համարի, շինարարության սկզբի (ամիս, տարի), կատարված աշխատանքների ընթացքի և շինարարության ավարտի մասին տեղեկություններ:

 9. Լիցենզավորված անձը հաշվետվության մեջ կարող է ներառել նաև տեղեկատվություն և տվյալներ, որոնք անհրաժեշտ են ներկայացվող հաշվետվության համար:

 10. Հաշվետվության ձևը և լրացման կարգը հաստատում է լիցենզավորող մարմինը:

 

IV. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

 11. Հայտատուն լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմին է ներկայացնում հետևյալ անհրաժեշտ փաստաթղթերը`

 1) իրավաբանական անձ հանդիսացող հայտատուները`

 ա. լիցենզիա ստանալու մասին հայտ` համաձայն N 1 ձևի, նշելով իրավաբանական անձի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարները, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,

 բ. կանոնադրության պատճենը,

 գ. պետական գրանցման վկայականի պատճենը (բոլոր ներդիրներով),

 դ. հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ) պատճենը,

 ե. տվյալներ կազմակերպությունում ներգրավված մասնագետների մասին` համաձայն N 3 ձևի (այդ թվում` նրանց մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները` դիպլոմ, վկայական, վերապատրաստման վկայական, կոչումը հավաստող փաստաթղթեր, աշխատանքային գրքույկ և այլն),

 զ. կազմակերպության կամ մասնագետների կողմից նախկինում իրականացված աշխատանքների ցանկը` համաձայն N 4 ձևւի,

 է. «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան պետական տուրքի վճարման անդորրագիրը.

 2) ֆիզիկական անձ (անհատ ձեռնարկատեր) հանդիսացող հայտատուները`

 ա. լիցենզիա ստանալու մասին հայտ` համաձայն N 2 ձևւի, նշելով անունը, հայրանունը, ազգանունը, բնակության ևւ գործունեության իրականացման վայրերը, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,

 բ. անձնագրի պատճենը,

 գ. անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի պատճենը,

 դ. հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ) պատճենը և սոցիալական քարտի համարի մասին տեղեկատվություն,

 ե. անձի մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները,

 զ. տվյալներ կազմակերպությունում ներգրավված մասնագետների մասին` համաձայն N 3 ձևւի (այդ թվում` մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները` դիպլոմ, վկայական, վերապատրաստման վկայական, կոչումը հավաստող փաստաթղթեր, աշխատանքային գրքույկ ևւ այլն),

 է. նախկինում իրականացված աշխատանքների ցանկը` համաձայն N 4 ձևւի,

 ը. «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան պետական տուրքի վճարման անդորրագիրը:

 

V. ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

 12. Լիցենզավորող մարմինը լիցենզիա տալու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին եզրակացություններ տալու նպատակով ստեղծում է լիցենզավորող հանձնաժողով, որի կանոնադրությունը և անհատական կազմը հաստատում է լիցենզավորող մարմինը:

 13. Լիցենզավորող հանձնաժողովը լիցենզիա տալու մասին հայտը քննարկում է «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 14. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում և օրենքով սահմանված կարգով:

 15. Լիցենզիան վերաձևակերպվում է ևւ դրա գործողությունը կասեցվում ու դադարեցվում է, «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերով ևւ կարգով:

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Ձև N 1

 

 

 

Քաղաքաշինության բնագավառում

շինարարության որակի տեխնիկական հսկողության գործունեության

լիցենզավորման կարգի

__________

Գրանցման համարը ________

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

_________________________________________________________________________

                                           (հայտատուի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը)

_________________________________________________________________________

                                                               (հարկ վճարողի հաշվառման համարը)

_________________________________________________________________________

                                                           (գտնվելու վայրը, հեռախոսահամարը, ֆաքսը)

 

Հ Ա Յ Տ

 

 Խնդրում եմ քաղաքաշինության բնագավառի գործունեությամբ զբաղվելու համար

 տրամադրել լիցենզիա` հետևյալ տեսակի`

 Շինարարության որակի տեխնիկական հսկողություն` ըստ քաղաքաշինության հետևյալ ոլորտի`

_________________________________________________________________________

                                                                       (գործունեության տեսակը)

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

 

 Հայտին կցվում են`

 

 1) կազմակերպության կանոնադրության պատճենը.

 2) պետական գրանցման վկայականի պատճենը.

 3) հարկ վճարողի հաշվառման համարի պատճենը.

 4) տվյալներ կազմակերպությունում ներգրավված մասնագետների մասին (այդ թվում` մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները` դիպլոմ, վկայական, վերապատրաստման վկայական, կոչումը հավաստող փաստաթղթեր, աշխատանքային գրքույկ և այլն).

 5) նախկինում իրականացված աշխատանքների ցանկը.

 6) պետական տուրքի վճարման անդորրագիրը:

 

_____________________    ___________________

__________________

           (դիմողի պաշտոնը)

 (ստորագրությունը)

              (անունը, ազգանունը)

_____ ___________ 20 թ.

   

 

 Կ.Տ. 

  Հայտն ընդունված է

 _____ ___________ 20 թ.

 Ընդունող  _________________

 _____________________

         (ստորագրությունը)                                   (անունը, ազգանունը)

 

 

 

Ձև N  2

 

 

 

Քաղաքաշինության բնագավառում

շինարարության որակի տեխնիկական հսկողության գործունեության

լիցենզավորման կարգի

__________

Գրանցման համարը_________

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

__________________________________________________________________________

                                              (անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը)

__________________________________________________________________________

                                     (հարկ վճարողի հաշվառման համարը ևւ սոցիալական քարտի համարը)

__________________________________________________________________________

                             (բնակության ևւ գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարները)

 

Հ Ա Յ Տ

 

 Խնդրում եմ քաղաքաշինության բնագավառի գործունեությամբ զբաղվելու համար տրամադրել լիցենզիա` հետևւյալ տեսակի`

 Շինարարության որակի տեխնիկական հսկողություն` ըստ քաղաքաշինության հետևյալ ոլորտի`

__________________________________________________________________________

                                                                           (գործունեության տեսակը)

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

 

 Հայտին կցվում են`

 

 1) անձնագրի պատճենը.

 2) անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի պատճենը.

 3) հարկ վճարողի հաշվառման համարի պատճենը.

 4) սոցիալական քարտի պատճենը.

 5) տվյալներ կազմակերպությունում ներգրավված մասնագետների մասին.

 6) անձի մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները.

 7) նախկինում իրականացրած աշխատանքների ցանկը.

 8) պետական տուրքի վճարման անդորրագիրը:

 

        ___________________

          _____________________

              (ստորագրությունը)

                                     (անունը, ազգանունը)

___ ___________ 20 թ.

 

 

 Կ.Տ.            Հայտն ընդունված է

 ____ __________ 20 թ.

     
 Ընդունող  __________________             _____________________
          (ստորագրությունը)                    (անունը, ազգանունը)

 

 

 

Ձև N 3

 

 

 

Քաղաքաշինության բնագավառում

շինարարության որակի տեխնիկական հսկողության գործունեության

լիցենզավորման կարգի

 

ՏՎՅԱԼՆԵՐ  __________________________________________________________________
 

 (կազմակերպության անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը)

 

 

 

 

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Աշխատողի պաշտոնը, անունը,

ազգանունը, հայրանունը

Կրթությունը

Մասնագիտությունը

Լրացուցիչ տվյալներ

1

2

3

4

5

 

 

       

 

 

  Կ.Տ.
______________________________________________________________________
        (կազմակերպության տնօրենի կամ անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

 _________ ____________ 20 թ.

 

 

 

Ձև N 4 

 

 

 

Քաղաքաշինության բնագավառում

շինարարության որակի տեխնիկական հսկողության գործունեության

լիցենզավորման կարգի

 

 ____________________________________________________________________

 (կազմակերպության անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)

 ____________________________________________________________________

 (լիցենզավորվող սուբյեկտի անվանումը (անունը, ազգանունը)

 

ՆԱԽԿԻՆՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ

 

 №

Ը/Կ

Աշխատանքի (ծառայության) անվանումը

Կատարման

ժամկետը

Վավերացումը (պայմանագրի, ակտի

համարները, համապատասխան կնիքը)

1

2

3

4

 

 

 

   

 

  Կ.Տ.
____________________________________________________________________
                   (կազմակերպության տնօրենի կամ անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությունը)

 

 _________ ____________ 20 թ.

 

 

 

Հավելված 2

ԼՂՀ կառավարության

2010 թվականի հուլիսի 27-ի 

թիվ 459-Ն որոշման

 

 Ձև

 

 

 (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշան)

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

_______________________________

(լիցենզիայի համարը)

_______________________________

(գործունեության տեսակը)

 

 Տրված է __________________________________________________________________

(լիցենզիան տալու օրը, ամիսը, տարեթիվը, իրավաբանական անձի

 _________________________________________________________________________

       անվանումն ու գտնվելու վայրը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` անունը, ազգանունը և բնակության վայրը)

 

Գործողության ժամկետը` անժամկետ:

 

      ԼՂՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ   _______________   ____________________
     (ստորագրությունը)          (անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ