Համարը 
N 208
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
03.10.2000
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
03.10.2000
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
03.10.2000
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԼԱՑՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

“3” հոկտեմբերի 2000թ.

 N 208

ք.Ստեփանակերտ

 

ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԼԱՑՈԻՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ԼՂՀ օրենքի 9 հոդվածին համապատասխան, ԼՂՀ կառավարությունը որոշում է.

Հաստատել բժշկական ամլացումն իրականացնելու կարգը /կցվում է/:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

 Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ 

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

2000թ. հոկտեմբերի 3-ի

թիվ 208 որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԼԱՑՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Բժշկական ամլացումը հատուկ միջամտություն է, որը կիրառվում է որպես բեղմնականխման մշտական եղանակ մարդու սերնդի վերարտադրման ընդունակությունից զրկելու նպատակով:

2. Բժշկական ամլացումը սեռական օրգաններում հղիացումը բացառող փոփոխությունների ստեղծումն է, որը հիմնականում իրականացվում է վիրաբուժական եղանակով: Վիրաբուժական ամլացման համար բնորոշ է արդյունքի կայունությունը և անդարձելիությունը:

3. Տղամարդկանց մոտ վիրաբուժական ամլացման միջամտությունը սերմն արտահանող ծորանների կապումը կամ հատումն է, շրջափակումը կամ խցանումը, իսկ կանանց մոտ` ֆալոպյան փողերի կապումը կամ հատումը:

4. Բժշկական ամլացումը կամավոր է, իրականացվում է քաղաքացու գրավոր դիմումի /տեղեկացված համաձայնության/ առկայության դեպքում:

5. Բժշկական ամլացմանը ենթակա չեն դատարանի կողմից անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձինք:

 

II. Բժշկական ամլացումը վիրաբուժական եղանակով իրականացնելու կարգը

 

6. Բժշկական ամլացումը թույլատրվում է կատարել միայն ստացիոնար բժշկական հաստատություններում`

ա/ կանանց` գինեկոլոգիական բաժանմունքում.

բ/ տղամարդկանց` ուրոլոգիական բաժանմունքում:

7. Բժշկական ամլացումը նպատակահարմար է, եթե`

ա/ քաղաքացին վստահ է, որ այլևս չի ցանկանում երեխաներ ունենալ.

բ/ կնոջ մոտ հղիությունն ուղեկցվում է բարձր ռիսկով` տարիքի կամ առողջական բարդությունների առումով /եթե կնոջ մոտ առկա է վիրաբուժական ամլացման հակացուցում, ամլացումը ցուցված է ամուսնուն/.

գ/ նախընտրելի չեն բեղմնականխման ժամանակավոր եղանակները:

8. Բժշկական ամլացումը կատարվում է, եթե`

ա/ ընտանիքն ունի չորս և ավելի երեխա.

բ/ կինը 40 տարեկան և ավելի է.

գ/ կինը ենթարկվել է եռակի կեսարյան հատման և ունի առողջ երեխաներ.

դ/ առկա են բժշկական ցուցումներ:

9. Ամլացման բժշկական ցուցումներ են համարվում այն հիվանդությունները և վիճակները, որոնք ուղեկցվում են ախտաբանական անդարձելի փոփոխություններով և որոնց դեպքում հղիությունն անհամատեղելի է տվյալ հիվանդության հետ ու սպառնում է կնոջ կյանքին:

10. Բժշկական ամլացման հիմնական հակացուցումներն են` սեռական և այլ օրգանների սուր վարակային ու բորբոքային հիվանդությունները և վիճակները:

Հիվանդությունների բուժումից հետո ամլացումը կատարվում է սույն կարգի դրույթներին համապատասխան:

11. Բժշկական ամլացման վերաբերյալ եզրակացությունը տրվում է ամլացումը կատարող բժշկական հաստատության համապատասխան հանձնաժողովի կողմից /տնօրեն, բաժանմունքի վարիչ, բուժող բժիշկ/, գրանցվում է հիվանդության պատմության քարտում և վավերացվում հանձնաժողովի անդամների կողմից:

12. Առանձին դեպքերում, երբ բացակայում է բժշկական ամլացման որևէ ցուցում, ամլացման վերաբերյալ որոշումը կայացվում է դիմումի հիման վրա` հանձնաժողովի որոշմամբ:

13. Առանձին դեպքերում, երբ հանձնաժողով հրավիրել անհնար է /ոչ աշխատանքային ժամ, կեսարյան հատում, կյանքի ցուցումով և այլն/ թույլատրվում է ամլացումը կատարել առնվազն 2 բժշկի եզրակացության հիման վրա:

14. Բժշկական ամլացման կապակցությամբ աշխատունակության թերթիկը տրվում է ժամանակավոր աշխատունակության ողջ տևողության համար` ընդհանուր հիմունքներով:

15. Բժշկական ամլացման ենթարկված անձանց տրվում է տեղեկանք կատարված միջամտության վերաբերյալ:

 

III. Նախազգուշական տեղեկություն

 

16. Քանի որ բժշկական ամլացումն անդարձելի միջամտություն է, ապա այն պետք է լինի կամավոր և դիմողները պետք է տեղեկացված լինեն դրա մասին: Նրանց անհրաժեշտ է տրամադրել բավարար ժամանակ /մեկ ամսից ոչ պակաս/` վերջնական որոշում կայացնելու համար:

 

IV. Տեղեկացված համաձայնություն

 

17. Տեղեկացված համաձայնությունը բժշկական ամլացմանը կամավոր ենթարկելու` դիմողի համաձայնությունն է, որը տրվում է նախազգուշական տեղեկատվություն ստանալուց հետո:

Տեղեկացված համաձայնությունը լրացվում է գրավոր` դիմողի ստորագրությամբ: