ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
“3” հոկտեմբերի 2000թ. |
N 210 |
ք.Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության պետական վարչության դատական ակտերի հարկադիր կատարման վարչության համար բանկային հաշիվ բացելու թույլտվություն տալու մասին
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 9-րդ կետին, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 46, 47 և 67 հոդվածներին համապատասխան և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության պետական վարչության դատական ակտերի հարկադիր կատարման վարչության կողմից շրջանառվող միջոցների տնօրինումն ապահովելու, ինչպես նաև կատարողական գործողությունների կատարման ծախսերը փոխհատուցելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարությանը`
ա/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության պետական վարչության դատական ակտերի հարկադիր կատարման վարչությունը սպասարկող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանը սպասարկող բանկում բացել դեպոզիտային հաշիվ.
բ/ սույն կետի «ա» ենթակետի պահանջներին համապատասխան բացված գանձապետական հաշվի կարգադրիչ է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության պետական վարչության դատական ակտերի հարկադիր կատարման վարչության պետը:
2. Սահմանել, որ`
ա/ սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետի պահանջներին համապատասխան բացված գանձապետական հաշվից գումարներ ստանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության պետական վարչության դատական ակտերի հարկադիր կատարման վարչությունը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գանձապետական համակարգի միջոցով.
բ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության պետական վարչության դատական ակտերի հարկադիր կատարման վարչության` սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետի պահանջներին համապատասխան բացված գանձապետական հաշվի տնօրինման, ինչպես նաև հարկադիր կատարման ծախսերի փոխհատուցման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության պետական վարչության պետը` համաձայնեցնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |