ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«28» դեկտեմբերի 2010թ. |
N 896-Ն |
ք.Ստեփանակերտ
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ` ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՏՈՒԿ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ոստիկանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել քաղաքացիներին և կազմակերպություններին պատկանող` ոստիկանության կողմից հատուկ հաշվառման ենթակա առարկաների, սարքավորումների և փաստաթղթերի ցանկը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2010 թվականի դեկտեմբերի.«28»-ի
թիվ 896-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ` ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՏՈՒԿ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
1. Կատարված հանցագործությունների հետ կապված` համարակալված իրեր, փաստաթղթեր և արժեթղթեր, որոնք ենթակա են կենտրոնացված հաշվառման` քրեագիտական տեղեկատվությունների տվյալների զանգվածում
2. Հափշտակված հնաոճ առարկաներ և մշակութային արժեքներ
3. Հափշտակված, կորած և հայտնաբերված զենք ու ռազմամթերք
4. Հետախուզվող տրանսպորտային միջոցներ
5. Տրանսպորտային միջոցների և դրանց կցորդների գրանցման վկայագրեր
6. Ոստիկանության կողմից տրվող ավտոտրանսպորտային միջոցներ վարելու ազգային և միջազգային վկայականներ
7. Տրանսպորտային միջոցների համարանիշեր
8. Տրանսպորտային միջոցների տարանցիկ համարանիշեր
9. Վարչական իրավախախտման դեպքում վերցված վարորդական իրավունքի վկայականների փոխարեն տրվող ժամանակավոր թույլտվության կտրոններ
10. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների անձնագրեր
11. Ոստիկանության կողմից տրվող լիցենզիաներ
12. Ոստիկանության կողմից տրվող թույլտվություններ
13. Պետական կնիքների արտադրության լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի և ֆիզիկական անձանց կողմից արտադրված պետական կնիքներ
14. Իրավաբանական և ֆիզիկական անձանց մոտ առկա զենքեր (բացառությամբ պետական ռազմականացված կազմակերպությունների սպառազինությունում առկա զենքերի)
15. Պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքավորումների արտադրության լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից արտադրված պայթուցիկ նյութեր կամ պայթեցման սարքավորումներ
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |