Համարը 
N 155-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2011.03.22/06(168)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
22.03.2011
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
22.03.2011
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.04.2011
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԿԱՏԱՐՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ` ՀԱՄԱՐԱԿԱԼՎԱԾ ԻՐԵՐԻ, ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«22» մարտի  2011թ.

N 155-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԿԱՏԱՐՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ` ՀԱՄԱՐԱԿԱԼՎԱԾ ԻՐԵՐԻ, ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ոստիկանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 28-ի N 896-Ն որոշմամբ հաստատված ցանկի 1-ին կետի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել կատարված հանցագործությունների հետ կապված` համարակալված իրերի, փաստաթղթերի և արժեթղթերի կենտրոնացված հաշվառման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

Հավելված

 ԼՂՀ կառավարության

«22» մարտի 2011թ.

N 155-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ԿԱՏԱՐՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ` ՀԱՄԱՐԱԿԱԼՎԱԾ ԻՐԵՐԻ, ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են կատարված հանցագործությունների հետ կապված` համարակալված իրերի, փաստաթղթերի և արժեթղթերի կենտրոնացված հաշվառում իրականացնելու, դրանք հաշվառումից հանելու հիմքերը և կարգը:

2. Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հասկացությունները՝

1) կատարված հանցագործությունների հետ կապված` համարակալված իրեր, փաստաթղթեր և արժեթղթեր (այսուհետ` համարակալված իրեր, փաստաթղթեր և արժեթղթեր)` հափշտակված, հանցագործության հետևանքով կորած, քրեական գործով վարույթի ընթացքում հայտնաբերված և պատկանելությունը չպարզված, քրեական գործի վարույթով իրեղեն ապացույց ճանաչված և պատկանելությունը չպարզված համարակալված իրեր, փաստաթղթեր և արժեթղթեր.

2) համարակալված իրեր` մշակութային նշանակության արժեք չհանդիսացող՝ անհատական համար ունեցող համարանիշային (սերիական) արտադրության կամ զանգվածային արտադրության առարկաներ.

3) համարակալված իրերի, փաստաթղթերի և արժեթղթերի հաշվառման քարտ (ձև1) (այսուհետ` քարտ)` հաշվառման փաստաթուղթ, որը լրացնում են քրեական հետապնդման մարմինները՝ համարակալված իրերի, փաստաթղթերի և արժեթղթերի վերաբերյալ և ուղարկում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն (այսուհետ` ինֆորմացիոն կենտրոն)` կենտրոնացված հաշվառման վերցնելու համար.

4) համարակալված իրերի, փաստաթղթերի և արժեթղթերի հաշվառման քարտի դասակարգիչ (ձև2) (այսուհետ` դասակարգիչ)` պայմանական ծածկագրերի ամբողջություն, որոնք անհրաժեշտ են քրեական հետապնդման մարմինների կողմից քարտի լրացման և քարտում նշված տվյալների` ինֆորմացիոն կենտրոնի կողմից քարտադարան մուտքագրման համար.

5) կենտրոնացված հաշվառում (այսուհետ` հաշվառում)` համարակալված իրերի, փաստաթղթերի և արժեթղթերի վերաբերյալ լրացված հաշվառման փաստաթղթերն ինֆորմացիոն կենտրոնում ընդունելուն, դրանցում նշված տեղեկությունները մշակելուն, համակարգելուն ու պահպանելուն ուղղված գործողություններ.

6) համարակալված իրերի, փաստաթղթերի և արժեթղթերի քարտադարան (այսուհետ` քարտադարան)` պահոց, որտեղ հավաքվում, մշակվում, համակարգվում ու պահպանվում են համարակալված իրերի, փաստաթղթերի և արժեթղթերի մասին տեղեկությունները:

3. Համարակալված իրերը, փաստաթղթերը և արժեթղթերը հաշվառման վերցնելու հիմքերն են`

1) համարակալված իրերի, փաստաթղթերի և արժեթղթերի հափշտակված լինելը.

2) համարակալված իրերի, փաստաթղթերի և արժեթղթերի` հանցագործության հետևանքով կորած լինելը.

3) համարակալված իրերի, փաստաթղթերի և արժեթղթերի` քրեական գործով վարույթի ընթացքում հայտնաբերված և պատկանելությունը չպարզված լինելը.

4) համարակալված իրերի, փաստաթղթերի և արժեթղթերի` քրեական գործի վարույթով իրեղեն ապացույց ճանաչված և պատկանելությունը չպարզված լինելը:

4. Սույն կարգի 3-րդ կետով նախատեսված հիմքերի առկայության դեպքում քրեական հետապնդման մարմինները լրացնում են քարտը` դասակարգչի համաձայն:

5. Քարտը լրացվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է ինֆորմացիոն կենտրոն` համարակալված իրերը, փաստաթղթերը և արժեթղթերը հաշվառման վերցնելու համար:

6. Քարտում լրացվում են քրեական գործի համարը (պարտադիր), քրեական գործի հարուցման օրը, ամիսը, տարեթիվը (պարտադիր), քրեական հետապնդման մարմինների անվանումները (պարտադիր), հաշվառման վերցնելու հիմքը (պարտադիր), համարակալված իրերի, փաստաթղթերի և արժեթղթերի տեսակը (պարտադիր), սերիան, համարը (պարտադիր), համարակալված իրերի մոդելը, մակնիշը, ապրանքային նշանը, ֆիրմային անվանումը, համարակալված իրերի, փաստաթղթերի անվանումները (վերնագրերը) (պարտադիր), արտադրողը (պատրաստողը, թողարկողը), արտադրման (պատրաստման, թողարկման) ժամանակը, արտադրման (պատրաստման, թողարկման) վայրը, մանրամասն նկարագրությունը (հատուկ նշաններ, թերություններ), հանցագործության կատարման ժամանակը, վայրը, համարակալված իրերի, փաստաթղթերի և արժեթղթերի պատկանելությունը, դրանց սեփականատեր կամ օրինական տիրապետող հանդիսացող իրավաբանական անձանց անվանումները կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, անձնագրային տվյալները, իրավաբանական անձանց գտնվելու վայրը, ֆիզիկական անձի բնակության վայրը:

7. Ինֆորմացիոն կենտրոնը համարակալված իրերը, փաստաթղթերը և արժեթղթերը հաշվառման վերցնելուց առաջ ստուգում է դրանց մասին ստացված` քարտերում պարունակվող տվյալները:

8. Եթե պարզվում է, որ համարակալված իրը, փաստաթուղթը կամ արժեթուղթն արդեն իսկ հաշվառված է, կամ քարտում նշված տեղեկությունները մասամբ համընկնում են հաշվառված համարակալված իրի, փաստաթղթի կամ արժեթղթի տվյալների հետ, ապա համարակալված իրերը, փաստաթղթերն ու արժեթղթերը հաշվառման չեն վերցվում, և ինֆորմացիոն կենտրոնը դրա մասին անմիջապես հայտնում է քրեական հետապնդման (հետախուզում նախաձեռնող և հայտնաբերող կամ իրեղեն ապացույց ճանաչող) մարմիններին:

9. Սույն կարգի 8-րդ կետում նշված դեպքերում ինֆորմացիոն կենտրոնի կողմից տրված տվյալների հիման վրա հետախուզում նախաձեռնող և հայտնաբերող կամ իրեղեն ապացույց ճանաչող քրեական հետապնդման մարմինները համատեղ պարզում են հաշվառման ուղարկված և հաշվառման մեջ գտնվող` համարակալված իրերի, փաստաթղթերի և արժեթղթերի նույնությունը:

10. Սույն կարգի 9-րդ կետով նախատեսված կարգով համարակալված իրերի, փաստաթղթերի և արժեթղթերի նույնությունը պարզվելու դեպքում հետախուզում նախաձեռնող քրեական հետապնդման մարմինը գրություն է ուղարկում ինֆորմացիոն կենտրոն` համարակալված իրերը, փաստաթղթերը և արժեթղթերը սույն կարգի 14-րդ կետով նախատեսված կարգով հաշվառումից հանելու համար:

11. Ինֆորմացիոն կենտրոնում ստացվող քարտերի հիման վրա ձևավորվում է քարտադարանը:

12. Համարակալված իրերը, փաստաթղթերը և արժեթղթերը հաշվառումից հանելու հիմքերն են`

1) հանցագործության հետևանքով հափշտակված կամ կորած` համարակալված իրերի, փաստաթղթերի և արժեթղթերի հայտնաբերումը.

2) քրեական գործի վարույթով իրեղեն ապացույց ճանաչված և պատկանելությունը չպարզված, ինչպես նաև քրեական գործով վարույթի ընթացքում հայտնաբերված և պատկանելությունը չպարզված` համարակալված իրերի, փաստաթղթերի ու արժեթղթերի պատկանելության պարզումը:

13. Քրեական հետապնդման մարմինները սույն կարգի 12-րդ կետով նախատեսված հիմքերի առկայության դեպքում մեկ աշխատանքային օրվա ընթացքում գրություն են ուղարկում ինֆորմացիոն կենտրոն` համարակալված իրերը, փաստաթղթերը և արժեթղթերը հաշվառումից հանելու համար, նշելով հաշվառումից հանելու հիմքը և հայտնաբերման (պատկանելության պարզման) ամսաթիվը:

14. Ինֆորմացիոն կենտրոնը սույն կարգի 12-րդ կետով նախատեսված հիմքերի առկայության դեպքում` համարակալված իրերը, փաստաթղթերը և արժեթղթերը հաշվառումից հանում է անմիջապես` դրա մասին տեղեկացնելով հետախուզում նախաձեռնող քրեական հետապնդման մարմնին:

15. Սույն կարգի 14-րդ կետով նախատեսված կարգով հաշվառումից հանված քարտերը հանվում են քարտադարանից և պահվում արխիվում` 3 տարի, որից հետո ոչնչացվում են:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Ձև 1

 

Հ Ա Շ Վ Ա Ռ Մ Ա Ն  Ք Ա Ր Տ

 

ՀԱՄԱՐԱԿԱԼՎԱԾ ԻՐԵՐԻ, ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ

 

  1. Քրեական գործի համարը __________________  2. Հարուցման ամսաթիվը________________

 

  3. Քրեական հետապնդման անվանումը __________________________________________

 

 

 4. Համարակալված իրերի տեսակը

 
 
 5. Փաստաթղթի տեսակը  
 
 6. Արժեթղթի տեսակը   
 
 7. Համարակալված իրերի անվանումները _______________________________________________   
 8. Փաստաթղթերի անվանումները (վերնագրերը) ___________________________________________
 9. Սերիան __________________________  10. Համարը __________________________________
 11. Համարակալված իրերի մոդելը ______________________________________________   
 12. Համարակալված իրերի մակնիշը _____________________________________________   
 13. Համարակալված իրերի ապրանքային նշանը  ______________________________________     
 14. Համարակալված իրերի ֆիրմային անվանումները  ___________________________________   
 15. Համարակալված իրերի արտադրողը  
 
16. Փաստաթղթեր արտադրողը  
 
 
 17. Արժեթղթեր թողարկողը  
 
       
 18. Արտադրման (պատրաստման, թողարկման) ժամանակը, վայրը ________________________________    
 19. Համարակալված իրերի  ________________________________________________________     
 փաստաթղթերի և արժեթղթերի ______________________________________________________
 մանրամասն նկարագրությունը ______________________________________________________
 (հատուկ նշաններ, թերություններ) ____________________________________________________
 20. Հանցագործության կատարման (կորցնելու, հայտնաբերելու, առգրավելու) ժամանակը, վայրը ____________
 _________________________________________________________________________
 21. Հաշվառման վերցնելու հիմքը   
 
       

 (քարտի դարձերեսը)

 

 22. Պատկանելությունը  
 
 23. Իրավաբանական անձի անվանումը ___________________________________________
 24. Ֆիզիկական անձի անունը, հայրանունը, ազգանունը __________________________________
 25. Ծննդյան տարեթիվը ____________ 26. Անձնագրային տվյալները _______________________
 27. Իրավաբանական անձի գտնվելու վայրը կամ ֆիզիկական անձի բնակության վայրը_________________
 _________________________________________________________________________
                                              (հանրապետությունը, քաղաքը, շրջանը, գյուղը)
 _________________________________________________________________________
                                                         (փողոցը, շենքը, բնակարանը)

 

 Քարտը լրացնելու ամսաթիվը ________________________________________________
 
 Քարտը լրացրեց _______________              Պետ _________________________________
                                 (պաշտոնը, կոչումը)                                              (կոչումը, ազգանունը, ստորագրությունը)
                                            ______________________
                                              (ազգանունը, ստորագրությունը)
 Հեռախոսահամարը _______________________________

 

 

 

Ձև 2

 

Դ Ա Ս Ա Կ Ա Ր Գ Ի Չ

 

ՀԱՄԱՐԱԿԱԼՎԱԾ ԻՐԵՐԻ, ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՔԱՐՏԻ

 

Հ/հ

Ծածկագիրը

Քարտի բաղադրիչների անվանումները

1.

թիվ

քրեական գործի համարը

2.

օր, ամիս, տարի

հարուցման ամսաթիվը

3.

տեքստ

քրեական հետապնդման մարմինների անվանումը

4.

 

համարակալված իրերի տեսակը`

 

01

կենցաղային տեխնիկա

 

02

տեսատեխնիկա

 

03

հաշվառման համարանիշեր

 

04

պահեստամասեր

 

05

գործիքներ (երաժշտական, մարզական և այլն)

 

06

հաշվիչներ (գազի, ջրի, հոսանքի և այլն)

 

07

նավակներ

 

08

համակարգչային տեխնիկա

 

09

սարքեր, սարքավորումներ (օպտիկական, բժշկական և այլն)

 

10

շքանշաններ, մեդալներ

 

11

տպագրական սարքեր (սարքավորումներ)

 

12

ռադիոապրանքներ

 

13

հաստոցներ

 

14

ֆոտոկինոսարքավորումներ

 

15

ժամացույցներ

 

16

էլեկտրական սարքեր (սարքավորումներ)

 

17

հեռախոսներ

 

18

կեղծ թղթադրամներ

 

19

այլ

5.

 

փաստաթղթերի տեսակը`

 

01

ԼՂՀ քաղաքացու անձը հաստատող փաստաթղթեր

 

03

օտարերկրյա քաղաքացու անձը հաստատող փաստաթղթեր

 

04

վկայական

 

05

զինվորական գրքույկ

 

06

վարորդական իրավունքի վկայականներ

 

07

տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրեր

 

08

ապահովագրական պայմանագրեր

 

09

դիպլոմ, ատեստատ

 

10

այլ

 

11

պաշտոնական փաստաթղթեր

 

12

էլեկտրոնային փաստաթղթեր

 

13

հաշվողական տեխնիկայի ծրագրեր

 

14

գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական և

տեխնոլոգիական փաստաթղթեր

 

15

արտոնագրային փաստաթղթեր

6.

 

արժեթղթերի տեսակը`

 

01

պարտատոմս

 

02

չեկ

 

03

մուրհակ

 

04

բաժնետոմս

 

05

բանկային վկայագիր (բանկային գրքույկ, բանկային սերտիֆիկատ)

 

06

կոնոսամենտ

 

07

երկակի պահեստային վկայագիր

 

08

հասարակ պահեստային վկայագիր

 

09

այլ

7.

տեքստ

համարակալված իրերի անվանումները

8.

տեքստ

փաստաթղթերի անվանումները (վերնագրերը)

9.

տեքստ

սերիա

10.

թիվ

համար

11.

տեքստ

համարակալված իրերի մոդելը

12.

տեքստ

համարակալված իրերի մակնիշը

13.

համարակալված իրերի ապրանքային նշանը

14.

տեքստ

համարակալված իրերի ֆիրմային անվանումը

15.

 

համարակալված իրերի արտադրողը`

 

01

Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն

 

02

օտարերկրյա պետություն

16.

 

փաստաթուղթ պատրաստողը`

 

01

իրավաբանական անձ

 

02

հիմնարկ

 

03

ֆիզիկական անձ

17.

 

արժեթղթեր թողարկողը`

 

01

Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն

 

02

օտարերկրյա պետություն

 

04

միջազգային կազմակերպություն

 

05

իրավաբանական անձ

18.

օր, ամիս, տարի,

տեքստ

արտադրման (պատրաստման, թողարկման) ժամանակը,

վայրը

19.

տեքստ

համարակալված իրերի, փաստաթղթերի և արժեթղթերի

մանրամասն նկարագրությունը (հատուկ նշաններ,

թերություններ)

20.

օր, ամիս, տարի

հանցագործության կատարման (կորցնելու, հայտնաբերելու, առգրավելու) ժամանակը, վայրը

21.

ծածկագիր

հաշվառման վերցնելու հիմքը`

 

01

համարակալված իրերի, փաստաթղթերի և արժեթղթերի

հափշտակված լինելը

 

02

համարակալված իրերի, փաստաթղթերի և արժեթղթերի` հանցագործության հետևանքով կորած լինելը

 

03

համարակալված իրերի, փաստաթղթերի և արժեթղթերի`

քրեական գործով վարույթի ընթացքում հայտնաբերված և պատկանելությունը չպարզված լինելը

 

04

համարակալված իրերի, փաստաթղթերի և արժեթղթերի` քրեական գործի վարույթով իրեղեն ապացույց ճանաչված և պատկանելությունը չպարզված լինելը

22.

 

պատկանելությունը`

 

03

իրավաբանական անձ

 

04

ֆիզիկական անձ

23.

տեքստ

իրավաբանական անձի անվանումը

24.

տեքստ

ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը

25.

օր, ամիս, տարի

ծննդյան տարեթիվը

26.

համարը, ում

կողմից է տրվել, տրման ամսաթիվը

անձնագրային տվյալները

27.

տեքստ

իրավաբանական անձի գտնվելու վայրը կամ ֆիզիկական

անձի բնակության վայրը