Համարը 
N 175-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2011.04.08/07(169)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
30.03.2011
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
30.03.2011
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
18.04.2011
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 «30» մարտի 2011թ.

N 175-Ն

ք. Ստեփանակերտ

 

ՔԱՂԱՔԱՑՈՒ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 2-րդ, 4-րդ, 7-րդ և 10-րդ հոդվածներով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Ստեփանակերտ քաղաքի N 6 միջնակարգ դպրոցի կառուցապատման աշխատանքներն իրականացնելու նպատակով նույն տարածքում գտնվող` Գայի փողոցի N 17 բնակելի տան 0.0645 հեկտար մակերեսով տնամերձ հողամասից 301.45 քառակուսի մետր մակերեսով հողամասի նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ, հետևյալ հիմնավորմամբ`

1) սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատիրոջ շահից, քանի որ այդ ծրագիրը նպատակ է հետապնդում ժամանակակից հանրակրթական ուսումնական հաստատություն կառուցելու միջոցով ապահովել քաղաքացիների համար կրթության ավելի հարմարավետ և բարենպաստ շենքային պայմաններ,

2) սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի արդյունավետ իրականացումը չի կարող ապահովվել առանց նշված սեփականության օբյեկտի օտարման, քանի որ դպրոցի կառուցապատման տարածքի հատակագծում նախատեսված է օտարվող սեփականության օբյեկտը, առանց որի հնարավոր չէ ավարտին հասցնել կառուցապատման աշխատանքները,

3) սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի նկատմամբ ճանաչված բացառիկ` գերակա հանրային շահը չհիմնավորված վնաս չի պատճառում սեփականատիրոջը:

2. Սահմանել, որ`

1) սույն որոշման 1-ին կետով սահմանված հողամասը ձեռք բերող է հանդիսանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը,

2) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ ուշ, քան երկու ամիսը,

3) օտարման գործառույթների իրականացման աշխատանքները համակարգող և օտարման գործառույթների իրականացման համար պատասխանատու պետական լիազոր մարմինը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունն է:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող յոթ օրվա ընթացքում այն պատշաճ ձևով ուղարկել օտարվող սեփականության սեփականատիրոջը և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց,

2) մինչև սույն որոշմամբ նշված օտարման գործընթացն սկսելու վերջնաժամկետը սեփականատիրոջ հետ կնքել օտարման պայմանագիր` դրանում նախատեսելով փոխհատուցման չափը, ձևը, կարգը, պայմաններն ու կողմերի պատասխանատվությունը:

4. Սույն որոշմամբ սահմանված բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված սեփականության նկատմամբ սույն որոշումից բխող գույքային իրավունքներն ու սահմանափակումները ենթակա են պետական գրանցման` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում` սույն որոշմամբ սահմանված ձեռք բերողի սեփական միջոցների հաշվին:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

 

    ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ