ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«24» սեպտեմբերի 2011թ. |
N 685-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՈՒՇԻԻ ՇՐՋԱՆԻ ՇՈՒՇԻԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 2-րդ, 4-րդ, 6-րդ և 7-րդ հոդվածներով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ելնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշի քաղաքի Փաշայան փողոցում գտնվող նախկին վարժարանի շենքի և հարակից տարածքի վերակառուցման և բարեկարգման քաղաքաշինական ծրագրի (այսուհետ` ծրագիր) իրականացման անհրաժեշտությունից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշիի շրջանի Շուշիի քաղաքային համայնքի քաղաքացու սեփականություն հանդիսացող հողամասի (հասցե` ԼՂՀ, ք.Շուշի, Փաշայան փողոց N 4, սեփականության իրավունքի գրանցման վկայականի համարը` 050164, տրված 27.11.2006 թվականին, մակերեսը` 0,0015հա, սեփականատեր` Վասիլի Իվանի Սարգսյան, այսուհետ` հողամաս) նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ` հետևյալ հիմնավորմամբ`
1) սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատիրոջ շահից, քանի որ ծրագրի իրականացումը քաղաքաշինական տեսակետից նպատակ է հետապնդում վերակառուցելու և բարեկարգելու Շուշի քաղաքի՝ սույն որոշման 1-ին կետում նշված տարածքը (հատակագիծը կցվում է).
2) սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի արդյունավետ իրականացումը չի կարող ապահովվել առանց նշված սեփականության օտարման, քանի որ օտարման ենթակա հողամասը գտնվում է վերոհիշյալ քաղաքաշինական գոտու մեջ.
3) սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ ճանաչված բացառիկ` գերակա հանրային շահը չհիմնավորված վնաս չի պատճառում նշված հողամասի սեփականատիրոջը:
2. Սահմանել, որ`
1) սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի ձեռքբերողը հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշիի շրջանի վարչակազմը.
2) հողամասի օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետ է սահմանվում սույն որոշման հրապարակման օրվանից ոչ ուշ, քան 6 ամիսը.
3) օտարման գործառույթների իրականացման աշխատանքները համակարգող և օտարման գործառույթների իրականացման համար պատասխանատու պետական լիազոր մարմինը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշիի շրջանի վարչակազմն է.
4) սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի օտարման դիմաց փոխհատուցումն իրականացվում է «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, չափով և ժամկետներում:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 7-օրյա ժամկետում սույն որոշումը պատշաճ ձևով ուղարկել օտարվող սեփականության սեփականատիրոջը և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց.
2) ապահովել սույն որոշմամբ սահմանված բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված հողամասի նկատմամբ սույն որոշումից բխող գույքային իրավունքների ու սահմանափակումների պետական գրանցումը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում` սույն որոշմամբ սահմանված հողամաս ձեռք բերողի սեփական միջոցների հաշվին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
|
* -Ծանոթություն- |
Հատակագիծը չի բերվում: |