Համարը 
N 660-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2011.09.16/16(178)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
14.09.2011
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
14.09.2011
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
17.09.2011
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԵՐԹՈՒՂՈՒ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«14» սեպտեմբերի 2011թ.

N 660-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԵՐԹՈՒՂՈՒ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ կետով, «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի «ա» կետի պահանջներով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել հարավային զբոսաշրջային երթուղու զարգացման ծրագիրը և ծրագրի իրականացման միջոցառումների ցանկը՝ համաձայն N 1 և N 2 հավելվածների:

2. Հանձնարարել N 2 հավելվածում նշված միջոցառումների իրականացման համար պատասխանատու պետական կառավարման մարմիններին՝ դրանք ընդգրկել իրենց գործունեության ծրագրերում:

3. Զբոսաշրջային ծրագրերում նոր երթուղու ներգրավման, զարգացման և վերահսկողության գործընթացների համակարգումը վերապահել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչությանը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված N 1

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կառավարության 2011 թվականի

սեպտեմբերի 14-ի N 660-Ն որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԵՐԹՈՒՂՈՒ ԶԱՐԳԱՑՄԱՆ

 

Ն Ա Խ Ա Բ Ա Ն

 

Զբոսաշրջությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման գերակա ոլորտներից է: Զբոսաշրջության ոլորտն իր յուրահատկությամբ ինչպես անմիջական, այնպես էլ միջնորդավորված ազդեցություն ունի տնտեսության բոլոր ճյուղերի վրա և ամբողջությամբ ընդգրկված է փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտում ու ներառում է աշխատուժի առումով մարդկային ռեսուրսի սոցիալապես խոցելի այնպիսի խավեր, ինչպիսիք են երիտասարդներն ու կանայք: Վստահորեն կարելի է եզրակացնել, որ զբոսաշրջության զարգացման արդյունավետ ծրագրումն ու կառավարումը զգալի դեր ու նշանակություն կունենա երկրի կայուն տնտեսական զարգացման ապահովման և այնպիսի սոցիալական խնդիրների լուծման գործընթացում, ինչպիսիք են աշխատատեղերի ստեղծումը, բնակչության եկամուտների ավելացումը, տարածքային համաչափ զարգացումը և այլն: «Հարավային զբոսաշրջային երթուղու զարգացման ծրագիրը» կիրականացվի մի քանի տարվա ընթացքում պետության և մասնավոր սեկտորի համատեղ ջանքերով, ինչի արդյունքում տվյալ երթուղու ողջ երկայնքով կունենանք վերանորոգված, տարածքների կազմակերպված ու պահպանվող պատմամշակութային և բնական հուշարձաններ, ժամանակակից` միջազգային չափանիշներին համապատասխանող ենթակառուցվածքներ (ճանապարհներ, տեղաբաշխման միջոցներ, սննդի օբյեկտներ, սպասարկման ոլորտի այլ օբյեկտներ), զարգացած փոքր և միջին բիզնես: «Հարավային զբոսաշրջային երթուղու» վրա գտնվում են քսանից ավելին համայնքներ` մոտ տասնչորս հազար բնակչությամբ: Ծրագրի իրականացման դեպքում, երթուղու ողջ երկայնքով ապրող բնակչությունը հնարավորություն կունենա ներգրավվել զբոսաշրջիկների սպասարկման ոլորտում: Տվյալ շրջաններում կսկսեն զարգանալ ավանդական արհեստները` (դարբնություն, կավագործություն, գորգագործություն, ասեղնագործություն և այլն), ինչը կնպաստի բնակչության եկամուտի աճին և ավանդական արհեստների պահպանմանը:

 

I. ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

Ծրագրի մշակման համար հիմք են հանդիսացել`

1) «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը` ընդունված 2004 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-147,

2) «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը` ընդունված 1999 թվականի մայիսի 20-ի ՀՕ-59:

 

II. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

Ծրագրի հիմնական նպատակն է`

1) զբոսաշրջության կայուն զարգացման ապահովման միջոցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կայուն տնտեսական զարգացման աջակցությունը,

2) տարածքային համաչափ զարգացումը,

3) նոր աշխատատեղերի ստեղծումը, բնակչության եկամուտների ավելացումը:

 

Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է`

1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարավային շրջաններում զբոսաշրջության արդյունաբերության զարգացման ապահովում: Հարավային զբոսաշրջային երթուղու զարգացման ծրագրի մեջ ընդգրկված համայնքներում հնարավորություն կստեղծվի ապահովել զբոսաշրջության տարբեր ձևերի զարգացումը և զբոսաշրջային սեզոնի երկարաձգումը, ինչն էլ կբերի այդ համայնքներում ոչ գյուղատնտեսական աշխատատեղերի ստեղծմանը, ապահովելով բնակչության եկամուտների, հետևաբար կենսամակարդակի բարձրացումը,

2) հնարավորինս մեծացնել զբոսաշրջիկների գիշերակացի տևողությունը,

3) ընդլայնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելող զբոսաշրջիկների ծագման աշխարհագրությունը,

4) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ընդգրկել Հայաստանի Հանրապետության զբոսաշրջային երթուղիներում ու փաթեթներում,

5) սահմանել մրցունակ զբոսաշրջային երթուղիներ` ընդգրկելով ճյուղային և տարածքային զարգացման ծրագրերում:

 

III. ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարավային զբոսաշրջային երթուղու զարգացման ծրագրի իրականացումը պայմանավորված է հետևյալ հիմնական խնդիրների լուծմամբ`

1) զբոսաշրջության ենթակառուցվածքների ձևավորում և զարգացում, զբոսաշրջային գործունեության սուբյեկտների ստեղծման խթանում,

2) զբոսաշրջության բնագավառում արդյունավետ մարքեթինգային քաղաքականության իրականացում,

3) հանրապետության տնտեսական զարգացման վրա զբոսաշրջության քանակական ու որակական ազդեցության իրական գնահատում,

4) Հայաստանի Հանրապետության զբոսաշրջային շուկային Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինտեգրում, ակտիվ և արդյունավետ համագործակցական կապերի ստեղծում:

 

IV. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԾՐԱԳԻՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍ

 

Ծրագրի արդյունավետ իրականացման նպատակով անհրաժեշտ է ապահովել շահագրգիռ կողմերի` պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավոր հատվածի, բնակչության, ինչպես նաև զբոսաշրջային գործունեության սուբյեկտների համագործակցությունն ուղղված`

1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարավային շրջաններում բնական և սոցիալ-մշակութային ռեսուրսների զարգացմանը,

2) առավել որակյալ, թարմ ու բովանդակալից գովազդ-տեղեկատվական նյութերի մշակմանը, ինչը հնարավորություն կտա ամբողջական պատկերացում կազմել հարավային երթուղու մասին,

3) Հայաստանի Հանրապետության զբոսաշրջային օպերատորների, գործակալների և լրագրողների` ճանաչողական այցերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարավային զբոսաշրջային երթուղու հնարավորություններին տեղում ծանոթանալու նպատակով,

4) Հարավային զբոսաշրջային երթուղու ձևավորմանը` դրանում ապահովելով նաև տեղական բնակչության ակտիվ մասնակցությունը:

Ծրագրի ընթացքում իրականացվող մոնիթորինգի արդյունքում ի հայտ եկած խնդիրները` կապված պատմամշակութային ու բնության հուշարձանների, բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործման, մարդկային ռեսուրսների զարգացման, զբոսաշրջային ենթակառուցվածքների, այդ թվում նաև` կապի, ճանապարհների ու դրանց կահավորման հետ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչությունը քննարկում և համապատասխան առաջարկություններ է ներկայացնում իրավասու պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին` դրանց լուծում տալու նպատակով:

 

V. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարավային զբոսաշրջային երթուղու զարգացման ծրագիրը կիրականացվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված N 2

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կառավարության 2011 թվականի

սեպտեմբերի 14-ի N 660-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԵՐԹՈՒՂՈՒ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

Բնակա-

վայրի անվանումը

Զբոսագրավչու-

թյան օբյեկտ

Անհրաժեշտ միջոցառումները

Ֆինանսավորման աղբյուրները

Կատարողը (պատասխանատուն)

Ժամկետը

ք. Ստեփա-

նակերտ

«Մազի

կամուրջ»

 

«Մազի» կամրջի վերականգնում

Պետբյուջե, օրենքով չարգելված միջոցներ

ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության վարչություն

2012թ.

Տարածքի կազմակերպում

Համայնքային բյուջե

Ստեփանակերտի քաղաքապետարան

2011-2012թթ.

Արահետի և դիտահարդակի կառուցում

Համայնքային բյուջե

Ստեփանակերտի քաղաքապետարան, ԼՂՀ քաղաքաշինության նախարարություն

2011-2012թթ.

Տեղեկատվական վահանակների տեղադրում

Բարեգործություն, միջազգային համագործակցություն

ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության վարչություն

2011-2012թթ.

գ. Դաշուշեն

«Սուրբ Աստվածածին» եկեղեցի

/18-րդ դ./,

«Սուրբ Սարիբեկ» սրբավայր,

18-րդ դ. երկկամար կամուրջ, ջրաղացներ

Ջրաղացների վերանորոգում և աշխատեցնում

Մասնավոր հատված, Պետբյուջե ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության վարչություն, Արցախի ներդրումային հիմնադրամ 2012-2014թթ.

«Սուրբ Աստվածածին» եկեղեցու վերականգնում

Պետբյուջե, օրենքով չարգելված միջոցներ

ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության վարչություն

2011-2012թթ.

«Սուրբ Սարիբեկ» սրբավայրի տարածքի կազմակերպում

Պետբյուջե, օրենքով չարգելված միջոցներ

ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության վարչություն

2011-2012թթ.

Ճանապարհի նորոգում

Պետբյուջե

ԼՂՀ քաղաքաշինության նախարարություն

2012թ.

Տեղեկատվական վահանակների տեղադրում

Բարեգործություն, միջազգային համագործակցություն

ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության վարչություն

2012թ.

գ. Շոշ

Պըլըպուղու գերեզման,

Շուշի քաղաքի տեսարան

Դիտահարդակի կազմակերպում

Պետբյուջե

ԼՂՀ քաղաքաշինության նախարարություն

2011-2012թթ.

Տեղեկատվական վահանակների տեղադրում

Բարեգործություն, միջազգային համագործակցություն

ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության վարչություն

2011-2012թթ.

Գյուղամիջի ճանապարհի աղբահանության կազմակերպում

Համայնքային բյուջե Շոշի գյուղապետարան Կանոնավոր

Պըլըպուղու գերեզմանի շրջակայքի ցանկապատերի ապամոնտաժում

Համայնքային բյուջե

ԼՂՀ Ասկերանի շրջվարչակազմ,

Շոշի գյուղապետարան

2011-2012թթ.

գ. Սարուշեն

Փիրումաշեն եկեղեցի և սրբավայր

Փիրումաշեն եկեղեցու վերականգնում և տարածքի կազմակերպում

Պետբյուջե, օրենքով չարգելված միջոցներ

ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության վարչություն

2012-2014թթ.

Գյուղամիջի ճանապարհի աղբահանության կազմակերպում

Համայնքային բյուջե

Սարուշենի գյուղապետարան

Կանոնավոր

գ. Կարմիր շուկա

2000-ամյա Տնջրի և սրբավայր

 

Դեպի Տնջրի տանող ճանապարհի նորոգում

Պետբյուջե

ԼՂՀ քաղաքաշինության նախարարություն

2011-2012թթ.

Տարածքի բարեկարգում և կազմակերպում

Պետբյուջե, օրենքով չարգելված միջոցներ

ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության վարչություն

2011-2012թթ.

Տեղեկատվական վահանակների տեղադրում

Բարեգործություն, միջազգային համագործակցություն

ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության վարչություն

2011-2012թթ.

գ. Կարմիր շուկա

 

Գինու

գործարան, խաղողի այգիներ

 

Դիտահարդակի կազմակերպում

Պետբյուջե

ԼՂՀ քաղաքաշինության նախարարություն

2013թ.

Գինու համտեսի դահլիճի կազմակերպում

Մասնավոր հատված

Արցախի ներդրումային հիմնադրամ

2011-2013թթ.

Ավանդական ռեստորանի կառուցում

Մասնավոր հատված

 

Արցախի ներդրումային հիմնադրամ

մինչև 2015թ.

Տեղեկատվական վահանակների տեղադրում

Բարեգործություն, միջազգային համագործակցություն

ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության վարչություն

2013թ.

Գյուղամիջի ճանապարհի աղբահանության կազմակերպում

Համայնքային բյուջե Կարմիր շուկայի գյուղապետարան Կանոնավոր

գ. Մաճկա-

լաշեն

 

Ամարասի վանք, ավանդական օղեթորման արտադրություն, թթենու

այգիներ և բանջարանոցներ

Զբոսաշրջային տնակների ստեղծման խրախուսում

Մասնավոր հատված

Արցախի ներդրումային հիմնադրամ

2011-2015թթ.

Ամարասի վանական համալիրի վերականգնում

Պետբյուջե

ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության վարչություն

2011-2015թթ.

Դիտահարդակի կազմակերպում

Պետբյուջե

ԼՂՀ քաղաքաշինության նախարարություն

2012թ.

Թթենու այգիների և բանջարանոցների, ավանդական օղեթորման արտադրության զարգացման խրախուսում, հանգստյան պայմանների ստեղծում

Մասնավոր հատված

Արցախի ներդրումային հիմնադրամ, ԼՂՀ Մարտունու շրջվարչակազմ Մաճկալաշենի համայնք

2011-2015թթ.

Տեղեկատվական վահանակների տեղադրում

Բարեգործություն, միջազգային համագործակցություն

ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության վարչություն

2011-2012թթ.

գ. Դրախտիկ

 

 

Գյուղամիջի ճանապարհի աղբահանության կազմակերպում

Համայնքային բյուջե

Դրախտիկի գյուղապետարան

Կանոնավոր

գ. Ազոխ

 

Ազոխի քարան-

ձավ, «Սուրբ Աստվածածին» եկեղեցի

 

Ազոխի քարանձավի թանգարանի և հնագիտական բազայի ստեղծում Ազոխ գյուղում

Մասնավոր հատված, Պետբյուջե

ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության վարչություն

2012-2014թթ.

Գյուղամիջի ճանապարհի աղբահանության կազմակերպում

Համայնքային բյուջե

Ազոխի գյուղապետարան

Կանոնավոր

Ազոխի քարանձավի մոտ ավտոկանգառի կառուցում

Պետբյուջե

ԼՂՀ քաղաքաշինության նախարարություն

2011-2012թթ.

Տեղեկատվական վահանակների տեղադրում

Բարեգործություն, միջազգային համագործակցություն

ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության վարչություն

2011-2012թթ.

«Սուրբ Աստվածածին» եկեղեցու տարածքի կազմակերպում

Համայնքային բյուջե

Ազոխի գյուղապետարան

2011-2012թթ.

գ. Մեծ Թաղլար

 

«Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցի, ավանդական ռեստորան,

Ա. Խանֆերյանցի (Խուդյակովի) տուն-թանգարան,

հին թաղամաս

 

Դեպի Մեծ Թաղլար տանող ճանապարհի վերանորոգում

Պետբյուջե ԼՂՀ քաղաքաշինության նախարարություն

 

 

2014թ.

Ա. Խանֆերյանցի (Խուդյակովի) տուն-թանգարանի վերանորոգում

Պետբյուջե ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության վարչություն

 

 

2014թ.

Գյուղամիջի ճանապարհի աղբահանության կազմակերպում

Համայնքային բյուջե Մեծ Թաղլարի գյուղապետարան Կանոնավոր

«Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցու տարածքի կազմակերպում

Համայնքային բյուջե Մեծ Թաղլարի գյուղապետարան 2011-2012թթ.

գ. Տող

 

Մելիք Եգանյանների ապարանք, Տողի հին թաղամաս, եկեղեցիներ, ջրաշխարհ և հանգստի գոտի

 

Դեպի հանգստի գոտի տանող ճանապարհի վերանորոգում

Պետբյուջե ԼՂՀ քաղաքաշինության նախարարություն 2012թ.

Դեպի Տող տանող և գյուղամիջի ճանապարհի վերանորոգում

Պետբյուջե ԼՂՀ քաղաքաշինության նախարարություն 2012թ.

Արցախի գորգագործության և ձեռագործության պետական թանգարանի ստեղծում

Պետբյուջե ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության վարչություն 2011-2014թթ.

Տողի մելիքական ապարանքի վերականգնում

Պետբյուջե ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության վարչություն 2011-2015թթ.

Տողի պատմական միջավայրի վերակառուցում և հարմարեցում

Մասնավոր

հատված

ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության վարչություն 2012-2015թթ.

Տողի եկեղեցիների տարածքի կազմակերպում

Համայնքային բյուջե Տողի գյուղապետարան 2011-2012թթ.

Հյուրանոցային տնտեսության օբյեկտի կառուցում, զբոսաշրջային տնակների ստեղծման խրախուսում

Մասնավոր

հատված

Արցախի ներդրումային հատված 2011-2015թթ.

Սննդի օբյեկտի

կառուցում

Մասնավոր

հատված

Արցախի ներդրումային հիմնադրամ

2011-2013թթ.

Երկրորդ Համաշխարհային պատերազմում զոհվածների հուշարձանի տարածքի կազմակերպում

Համայնքային

բյուջե

Տողի գյուղապետարան 2011-2012թթ.

 

 

Ավանդական արհեստների և արվեստների զարգացման խրախուսում

 

Պետբյուջե, օրենքով չարգելված ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն, Արցախի ներդրումային հիմնադրամ 2012-2015թթ.

Գյուղամիջի ճանապարհի աղբահանության կազմակերպում

Համայնքային

բյուջե

Տողի գյուղապետարան Կանոնավոր

Տեղեկատվական վահանակների տեղադրում

Բարեգործություն, միջազգային համագործակցություն ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության վարչություն 2013թ.

գ. Տումի

 

Գտչավանք,

Թ. Ստեփանյանի տուն-թանգարան, ավանդական ռեստորան,

 

Դեպի Գտչավանք տանող ճանապարհի վերանորոգում

Պետբյուջե ԼՂՀ քաղաքաշինության նախարարություն 2011-2012թթ.

Գտչավանքի էլեկտրամատակարարման ապահովում

Պետբյուջե ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարարություն 2011-2012թթ.

Գտչավանքի վերականգնողական աշխատանքների իրականացում

Պետբյուջե ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության վարչություն 2011-2013թթ.

Թ. Ստեփանյանի տուն-թանգարանի ստեղծում

Պետբյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ

ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության վարչություն

2013-2014թթ.

Ավանդական ռեստորանի կառուցում

Մասնավոր

հատված

Արցախի ներդրումային հիմնադրամ 2012-2014թթ.

Գյուղամիջի ճանապարհի աղբահանության կազմակերպում

Համայնքային

բյուջե

 

Տումիի գյուղապետարան

 

Կանոնավոր

Տեղեկատվական վահանակների տեղադրում

Բարեգործություն, միջազգային համագործակցություն

ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության վարչություն

2013-2014թթ.

«Թութակ» լեռնանցք

 

Հադրութի և Տողի ձորակների տեսարան

 

Դիտահարդակի կառուցում

Պետբյուջե ԼՂՀ քաղաքաշինության նախարարություն 2013թ.

Տեղեկատվական վահանակների տեղադրում

Բարեգործություն, միջազգային համագործակցություն ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության վարչություն 2013թ.

ք. Հադրութ

 

«Սուրբ Հարություն» եկեղեցի,

Ա. Մկրտչյանի տուն-թանգարան, Հադրութի

Ա. Մկրտչյանի անվան հայրե-

նագիտական թանգարան,

800-ամյա

Տնջրի

Խոր աղբյուրի մոտ, հին թաղամաս,

 

Հյուրանոցային տնտեսության օբյեկտի կառուցում

Մասնավոր

հատված

Արցախի ներդրումային հիմնադրամ

ԼՂՀ Հադրութի շրջվարչակազմ

2012-2015թթ.

Սննդի օբյեկտների նորոգում և ծառայությունների մատուցման որակի բարձրացում

Մասնավոր

հատված

Արցախի ներդրումային հիմնադրամ Հադրութի քաղաքապետարան 2012-2015թթ.

Հադրութի Ա. Մկրտչյանի անվան հայրենագիտական թանգարանի հիմնանորոգում կամ

նոր շենքի կառուցում

Պետբյուջե ԼՂՀ քաղաքաշինության նախարարություն 2012-2015թթ.

Ա. Մկրտչյանի

տուն-թանգարանի ստեղծում

Պետբյուջե,

օրենքով չարգելված այլ միջոցներ

ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության վարչություն 2012-2015թթ.

Հին թաղամասի պահպանություն

 

Համայնքային

բյուջե

Հադրութի քաղաքապետարան, ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության վարչություն Մշտապես

Քաղաքամիջի ճանապարհի աղբահանության կազմակերպում

Համայնքային

բյուջե

Հադրութի քաղաքապետարան Կանոնավոր

Տնջրու մոտ տարածքի կազմակերպում

Համայնքային

բյուջե

Հադրութի քաղաքապետարան 2012թ.

Տեղեկատվական վահանակների տեղադրում

Բարեգործություն, միջազգային համագործակցություն ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության վարչություն 2013թ.

գ. Վանք

 

«Սիպտակ Խաչ» եկեղեցի

 

Դեպի Վանք տանող ճանապարհի վերանորոգում

Պետբյուջե ԼՂՀ քաղաքաշինության նախարարություն 2014թ.

«Սիպտակ Խաչ»

եկեղեցու տարածքի կազմակերպում

Համայնքային

բյուջե

Հադրութի քաղաքապետարան 2014թ.

Գյուղամիջի ճանապարհի աղբահանության կազմակերպում

Համայնքային

բյուջե

Հադրութի քաղաքապետարան Կանոնավոր

Տեղեկատվական վահանակների տեղադրում

Բարեգործություն, միջազգային համագործակցություն ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության վարչություն 2013թ.

գ. Տյաք

 

Հին թաղամաս, Հադրութի

հովտի

տեսարան

 

Դեպի Տյաք ճանապարհի վերանորոգում

Պետբյուջե ԼՂՀ քաղաքաշինության նախարարություն 2014թ.

Տնջրու և աղբյուրի մոտ տարածքի կազմակերպում

Համայնքային բյուջե, Պետբյուջե ԼՂՀ Հադրութի շրջվարչակազմ 2012թ.

Գյուղամիջի ճանապարհի աղբահանության կազմակերպում

Համայնքային

բյուջե

Հադրութի քաղաքապետարան Կանոնավոր

գ. Ղարղա-

բազար

 

Իջևանատուն

 

Իջևանատան վերականգնում

 

Պետբյուջե, մասնավոր հատված

ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության վարչություն, Արցախի ներդրումային հիմնադրամ 2013-2015թթ.

Տող-Ֆիզուլի-Ղարղաբազար ճանապարհի վերանորոգում

Պետբյուջե ԼՂՀ քաղաքաշինության նախարարություն 2015թ.
   

Ավանդական ռեստորանի կառուցում

 

Մասնավոր հատված

Արցախի ներդրումային հիմնադրամ,

ԼՂՀ Հադրութի շրջվարչակազմ

2013-2015թթ.

 

Արաքսի հովիտ, Արաքսի ջրամբար, սահման

Իրանի հետ

Ճանապարհի վերանորոգում

Պետբյուջե ԼՂՀ քաղաքաշինության նախարարություն 2012-2015թթ.

Հյուրանոցային տնտեսության օբյեկտի կառուցում

Մասնավոր հատված

Արցախի ներդրումային հիմնադրամ, 

ԼՂՀ Հադրութի շրջվարչակազմ

2012-2015թթ.

Ձկնորսական տնտեսության ստեղծում

 

Մասնավոր հատված

Արցախի ներդրումային հիմնադրամ,

ԼՂՀ Հադրութի շրջվարչակազմ

2012-2015թթ.

Երթուղու ողջ երկայնքով

 

Ճանապարհային

առևտրի խրախուսում

Մասնավոր հատված

ԼՂՀ Ասկերանի, Մարտունու և Հադրութի շրջվարչակազմեր,

ԼՂՀ տնտեսական զարգացման նախարարություն, Արցախի ներդրումային հիմնադրամ

Մշտապես

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ