ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«25» հոկտեմբերի 2011թ. |
N 787-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 2-րդ, 4-րդ, 6-րդ և 7-րդ հոդվածներով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ելնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում էներգետիկական անկախության խթանման ծրագրի (այսուհետ` ծրագիր) իրականացման անհրաժեշտությունից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտի քաղաքային համայնքի քաղաքացու սեփականություն հանդիսացող հողամասերի (հասցեն` ԼՂՀ, Քաշաթաղի շրջան, Աղավնո-Միրիկ ճանապարհի ձախ հատված, սեփականության իրավունքի վկայականներ` N 078344 և N 078345, տրված 09.08.2007 թվականին, մակերեսները համապատասխանաբար` 0,44 հա և 1,76 հա, սեփականատեր` Արփինե Մարտիրոսի Մաթևոսյան, այսուհետ` հողամաս) նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ` հետևյալ հիմնավորմամբ`
1) սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատիրոջ շահից, քանի որ ծրագրի իրականացումը նպատակաուղղված է երկրի էներգետիկ ոլորտի զարգացման ապահովմանը (հատակագծերը կցվում են).
2) սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի արդյունավետ իրականացումը չի կարող ապահովվել առանց նշված սեփականության օտարման, քանի որ օտարման ենթակա հողամասը հանդիսանում է «ՍՅՈՒՆԻՔ-1» փոքր հիդրոէլեկտրակայանի անբաժան մասը.
3) սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ ճանաչված բացառիկ` գերակա հանրային շահը չհիմնավորված վնաս չի պատճառում նշված հողամասի սեփականատիրոջը:
2. Սահմանել, որ`
1) սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի ձեռքբերողը հանդիսանում է «Իզոտոպ Դելտա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (պետական գրանցման համար` 443.110.11498)` համաձայն 2011 թվականի սեպտեմբերի 22-ին կնքված պայմանագրի (կցվում է).
2) հողամասի օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետ է սահմանվում սույն որոշման հրապարակման օրվանից ոչ ուշ, քան 6 ամիսը.
3) օտարման գործառույթների իրականացման աշխատանքները համակարգող և օտարման գործառույթների իրականացման համար պատասխանատու պետական լիազոր մարմինը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի վարչակազմն է.
4) սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի օտարման դիմաց փոխհատուցումն իրականացվում է «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, չափով և ժամկետներում:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 7-օրյա ժամկետում սույն որոշումը պատշաճ ձևով ուղարկել օտարվող սեփականության սեփականատիրոջը և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշմամբ սահմանված բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված հողամասի նկատմամբ սույն որոշումից բխող գույքային իրավունքների ու սահմանափակումների պետական գրանցումը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում` սույն որոշմամբ սահմանված հողամաս ձեռք բերողի սեփական միջոցների հաշվին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
|
* -Ծանոթություն- |
Հատակագծերը չեն բերվում: |
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
Անշարժ գույքը բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին
ԼՂՀ կառավարության որոշմանը կից
|
ք. Բերձոր |
«22» սեպտեմբերի 2011թ. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, ի դեմս Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Ս. Խաչատրյանի (այսուհետ` համապատասխան մարմին), մի կողմից, և «Իզոտոպ-Դելտա» ՍՊԸ-ն` ի դեմս գործադիր տնօրեն Հ. Մաթիլյանի (այսուհետ` ձեռքբերող), մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.
I. Պայմանագրի առարկան
1. Սույն պայմանագրով համապատասխան մարմինը պարտավորվում է ԼՂՀ կառավարության որոշմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքի 0,44հա և 1,76հա հողամասերի /տրված հասարակական կառուցման և սպասարկման համար/նկատմամբ (այսուհետ` գույք), իսկ ձեռքբերողը պարտավորվում է ընդունել այդ գույքը և դրա համար սեփականատիրոջը վճարել լիցենզավորված կազմակերպության կողմից անշարժ գույքի գնահատված արժեքը:
Գույքի հատակագիծը կցվում է սույն պայմանագրին և հանդիսանում է նրա անբաժանելի մասը:
2. Գույքի վաճառքի գինը որոշվում է «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ԼՂՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, շուկայական արժեքի մասին տեղեկանքի հիման վրա:
II. Կողմերի իրավունքները և պարտականությունները
3. Համապատասխան մարմինը պարտավոր է` սույն պայմանագրի կնքման պահից, երկշաբաթյա ժամկետում, սույն պայմանագրի 1-ին կետով նախատեսված գույքը, ճանաչել որպես բացառիկ` գերակա հանրային շահ:
4. Ձեռքբերողը պարտավոր է վճարել սույն պայմանագրի 2-րդ կետով նախատեսված գինը:
III. Կողմերի պատասխանատվությունը
5. Կողմերը սույն պայմանագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կերպով կատարելու համար կրում են գույքային պատասխանատվություն` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
IV. Պայմանագրի գործողությունը
6. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահից:
V. Անհաղթահարելի ուժի ազդեցությունը
7. Սույն պայմանագրով սահմանված պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու դեպքում կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներն են երկրաշարժը, ջրհեղեղը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրության հայտարարումը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնար են դարձնում սույն պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարումը:
VI. Եզրափակիչ դրույթներ
8. Սույն պայմանագրով չնախատեսված դեպքերում կողմերն իրենց պարտականությունները չկատարելու համար պատասխանատվություն են կրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
9. Սույն պայմանագրում բոլոր փոփոխությունները և լրացումները կատարվում են կամ պայմանագիրը լուծվում է գրավոր համաձայնությամբ կամ դատարանի վճռով:
10. Սույն պայմանագիրը կնքված է 2 օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է պայմանագրի մեկական օրինակ:
11. Կողմերի հասցեները, բանկային վավերապայմանները և ստորագրությունները:
|
Համապատասխան մարմին |
Ձեռքբերող |
| _______________________ |
_______________________ |
|
(հասցեն) |
(հասցեն) |
| _______________________ |
_______________________ |
|
(բանկային վավերապայմանները) |
(բանկային վավերապայմանները) |
| _______________________ |
_______________________ |
|
(ստորագրությունը) |
(ստորագրությունը) |
| |
|
| Կ. Տ. |
Կ. Տ. |