Համարը 
N 718-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2011.10.13/18(180)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
27.09.2011
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
27.09.2011
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
23.10.2011
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՃԱԽՈՐԴԻ ԲԱՑԱԾ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«27» սեպտեմբերի 2011թ.

N 718-Ն

ք.Ստեփանակերտ

 

ՀԱՃԱԽՈՐԴԻ ԲԱՑԱԾ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել հաճախորդի բացած բանկային հաշիվների վերաբերյալ տեղեկությունները առևտրային բանկերի կողմից հարկային մարմին ներկայացնելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված

 Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության «27» սեպտեմբերի 2011թ. N 718-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՃԱԽՈՐԴԻ ԲԱՑԱԾ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգը սահմանում է հաճախորդի բացած բանկային հաշիվների վերաբերյալ տեղեկությունները առևտրային բանկերի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն (այսուհետ` հարկային մարմին) ներկայացնելու հետ կապված հարաբերությունները:

2. Առևտրային բանկը մինչև 2011 թվականի նոյեմբերի 1-ը հարկային մարմին է ներկայացնում հետևյալ անձանց բանկային հաշիվների թվաքանակը (ըստ խմբերի), որոնց համար առևտրային բանկը 2011 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ վարել է բանկային հաշիվներ (մինչև 2011 թվականի հոկտեմբերի 1-ը փակված բանկային հաշիվների վերաբերյալ տեղեկատվություն (թվաքանակ) չի տրամադրվում)`

1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ստեղծված իրավաբանական անձինք,

2) օտարերկրյա պետություններում ստեղծված իրավաբանական անձանց և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպությունների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ստեղծված մասնաճյուղեր և ներկայացուցչություններ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ստեղծված մասնաճյուղեր և ներկայացուցչություններ,

3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններ և հյուպատոսական հիմնարկներ,

4) միջազգային կազմակերպություններ,

5) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում պետական գրանցում ստացած անհատ ձեռնարկատերեր:

3. Առևտրային բանկը 2011 թվականի հոկտեմբերի 1-ից հետո յուրաքանչյուր եռամսյակի համար` մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը, հարկային մարմին է ներկայացնում սույն կարգի 2-րդ կետով սահմանված սուբյեկտների բանկային հաշիվների թվաքանակի փոփոխությունները: Ընդ որում` առևտրային բանկը սույն կարգի 2-րդ կետով սահմանված սուբյեկտների բանկային հաշիվների թվաքանակի փոփոխություն է ներկայացնում հարկային մարմին նաև այն դեպքում, երբ տվյալ առևտրային բանկում բանկային հաշիվ ունեցող տվյալ սուբյեկտի համար մեկ այլ բանկային հաշիվ է բացվում կամ առևտրային բանկում փակվում է տվյալ սուբյեկտի անունով (անվանումով) առևտրային բանկում գտնվող բանկային հաշիվներից թեկուզ մեկը:

Եթե սույն կետում նշված փոփոխությունները տեղի չեն ունենում, ապա առևտրային բանկը սույն կետում նշված ժամկետում այդ մասին նույնպես հայտնում է հարկային մարմնին:

4. Հարկային մարմինը սույն կարգի որևէ խախտում հայտնաբերելու կամ սույն կարգի համաձայն տրամադրված տեղեկատվությունը իր մոտ առկա տեղեկությունների հետ համադրման արդյունքում անհամապատասխանություններ կամ այլ անճշտություններ հայտնաբերելու դեպքում դիմում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ (այլ ոչ առևտրային բանկ):

5. Սույն կարգով նախատեսված տեղեկությունները առևտրային բանկերի կողմից հարկային մարմին ներկայացվում են «Էմ Էս Էքսել» (MS Excell) ֆայլի տեսքով: Տեղեկությունների ներկայացման էլեկտրոնային հասցեն, ֆայլի տեսքը և դրա լրացման ուղեցույցը առևտրային բանկերին տրամադրում է հարկային մարմինը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ