Համարը 
N 1048-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2011.12.30/27(189)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
29.12.2011
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
29.12.2011
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2012
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՈՂԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ (ՄՇՏԱԿԱՆ) ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՀՈՂԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 260 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«29» դեկտեմբերի 2011թ.

N 1048-Ն

ք.Ստեփանակերտ

 

ՀՈՂԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ (ՄՇՏԱԿԱՆ) ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՀՈՂԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 260 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հողի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել հողի սեփականատերերի և պետական սեփականություն հանդիսացող հողի անհատույց (մշտական) օգտագործողների հողերի վերաբերյալ տեղեկությունները ներկայացնելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 26-ի «Հողի սեփականատերերի, պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական և ժամանակավոր օգտագործողների հողերի (բացի վարձակալության հանձնվածից) վերաբերյալ տեղեկությունները հարկային մարմիններ ներկայացնելու կարգի մասին» N 260 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված

 Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության «29» դեկտեմբերի 2011թ. N 1048-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ՀՈՂԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ (ՄՇՏԱԿԱՆ) ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՀՈՂԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում է հողի սեփականատերերի և պետական սեփականություն հանդիսացող հողի անհատույց (մշտական) օգտագործողների (այսուհետ` օգտագործողներ) հողերի վերաբերյալ տեղեկությունները (այսուհետ` տեղեկություններ) հողի հարկ վճարողներին հաշվառող մարմիններ ներկայացնելու կարգը:

2. Տեղեկությունները հողի հարկ վճարողներին հաշվառող հարկային կամ տեղական ինքնակառավարման համապատասխան մարմիններ ներկայացնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանումները:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում գտնվող հողամասերի վերաբերյալ տեղեկությունները ներկայացվում են հողամասի գտնվելու վայրի տարածքը սպասարկող, հողի հարկ վճարողներին հաշվառող մարմին հանդիսացող տեղական ինքնակառավարման մարմին:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի վերաբերյալ տեղեկությունները ներկայացվում են միայն հողամասի գտնվելու վայրի տարածքն սպասարկող հարկային մարմին:

4. Սույն կարգով սահմանված տեղեկությունները թղթային եղանակով տրամադրելուց բացի, պետք է տրամադրվեն նաև էլեկտրոնային տարբերակով:

5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանումները`

1) գնահատման (վերագնահատման) տարվա հուլիսի 1-ի դրությամբ առկա հաշվառման տվյալների հիման վրա հողի հարկ վճարողներին սեփականության կամ անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով պատկանող հողամասերի հաշվառման ու գնահատման տվյալների ամփոփ ցուցակները ներկայացնում են մինչև գնահատման (վերագնահատման) տարվա օգոստոսի 1-ը` համաձայն N 1 ձևի.

2) գնահատման (վերագնահատման) տարվա հուլիսի 1-ից հետո մինչև հողամասերի առաջիկա գնահատման (վերագնահատման) տարին ներառյալ ընկած ժամանակաշրջանի յուրաքանչյուր ամսվա ընթացքում հողամասերի սեփականատերերի և օգտագործողների փոփոխությունների վերաբերյալ տեղեկությունները ներկայացնում են մինչև այդ ամսվան հաջորդող ամսվա 15-ը` համաձայն N 2 ձևի.

3) գնահատման (վերագնահատման) տարվա հուլիսի 1-ից հետո մինչև հողամասերի առաջիկա գնահատման (վերագնահատման) տարին ներառյալ ընկած ժամանակաշրջանի յուրաքանչյուր ամսվա ընթացքում հողամասերի հաշվառման ու գնահատման տվյալների փոփոխությունների վերաբերյալ տեղեկությունները ներկայացնում են մինչև այդ ամսվան հաջորդող ամսվա 15-ը` համաձայն N 3 ձևի:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Ս. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

 

 

Ձև N 1

 

Ձևաթղթի դիմային մաս

     
Շրջան` ._________. ._________. 

Համայնքի վարչական

.__________. 
  ._________. ._________.  սահմաններից դուրս  .__________. 
    (անվանում)    (ծածկագիր)  

      (նշում` 1)

         
Համայնք` ._________.  ._________.   Համայնքի վարչական .__________. 
  ._________.  ._________. 

 սահմաններում

.__________.
   (անվանում)    (ծածկագիր)       (նշում` 1)
         
ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայության .__________________.     
                                                .________________________.
                                                    (հարկային մարմնի անվանումը)
Գնահատում` ._____________. դրությամբ        .___________. տարածքային
            ._____________. ԼՂՀ ԿԱ անշարժ գույքի .__________. ստորաբաժանում 
                  (ամսաթիվը,               կադաստրի պետական             (անվանում)
             ամիսը, տարեթիվը)                կոմիտեի

 

Ա Մ Փ Ո Փ  Ց ՈՒ Ց Ա Կ

ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ

 

NN ը/կ

Սեփականատիրոջ

(համասեփա-

կանատիրոջ)

կամ օգտագործողի

Հողամասի

Սեփակա-

նության կամ օգտագործման իրավունքների

Ծանո-

թութ-

յուն

 

ֆիզիկական անձի

հաշվառման (գրանցման)

կամ կազմակերպության

գտնվելու վայրի

Ֆիզի-

կական

անձի

ազգա-

նունը կամ կազմա-

կեր-

պու-

թյան անվա-

նումը

Ֆիզի- կական անձի անունը

Ֆիզի-

կական անձի հայրա-նունը

Ֆիզի-

կական

անձի

սոցիա-

լական ապահո-

վության

քարտի

համարը կամ

կազմա-

կերպու-

թյան ՀՎՀՀ

Կադաս-

տրային ծածկա-

գիրը

Գտնվելու

վայրի

Հողա-

մասի նպա-

տա-կային նշա-

նա-կութ-

յունը

Հողա-

մասի

գործառ- նական նշանա-կութ-

յունը (հողա-տեսքը)

Հողա-

մասի գտնվելու վայրի վերա

բերյալ լրացու-

ցիչ տվյալ-

ներ

Հողա-

մասի չափը (հեկ-տար)

Կադաս-

տրային զուտ եկա-

մուտը (հազ. դրամ)

Կադաս-

տրային արժեքը (հազ. դրամ)

Պետա-

կան գրանց-ման ամսա-թիվը

Սեփա-

կանու-

թյան ձևը (ամբողջը

կամ ընդհա-

նուր բաժ-

նային

կամ ընդհա-

նուր համա-

տեղ) սեփակա-

նության իրա-

վունքի տեսակը

Շրջանը

Հա-

մայնքը

Փողոցը, նրբա-

նցքը, փակու-

ղին և այլն

Տուն/ Շենք (հա-

մարը)

Բնակա-

րան (հա-

մարը)

Շրջան

Հա-

մայնք

(փողոցը, նրբա-

նցքը, փակու-

ղին և այլն)

Տուն/ Շենք (հա-

մարը)

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

                                               
                                               

 

ԼՂՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի__________տարածքային ստորաբաժանման ղեկավար`
 _______________       ___________________
 (ստորագրությունը)          (անունը, ազգանունը)
 
                             ____ ___________ 20___ թ.         Կ.Տ.

 

Ձևաթղթի դարձերես Ձև 1

 

ԱՄՓՈՓ ՑՈՒՑԱԿԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳ

 

1. Ձևաթղթի վերնամասի վանդակները լրացվում են նշագրումներին համապատասխան: Հարկային մարմնի անվանումը լրացվում է միայն այն դեպքում, երբ տեղեկությունները սահմանված կարգով ներկայացվում են հարկային մարմին:

2. Հողամասի ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության դեպքում ամփոփ ցուցակում բոլոր համասեփականատերերի տվյալները լրացվում են հաջորդիվ` առանձին նոր տողերով: Ամփոփ ցուցակի 1-ին և 11-22-րդ սյունակներում համասեփականատերերի համար միևնույն հողամասի տեղեկություններն առաջին համասեփականատիրոջ տվյալներին հաջորդիվ նոր տողերում չեն լրացվում:

3. Ամփոփ ցուցակի 1-ին սյունակում ըստ տողերի հաջորդիվ լրացվում է գույքային միավոր հանդիսացող յուրաքանչյուր հողամասի հերթական համարը:

4. Ամփոփ ցուցակի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ սյունակներում ըստ տողերի հաջորդիվ լրացվում են յուրաքանչյուր հողամասի սեփականատիրոջ կամ համասեփականատիրոջ, ինչպես նաև օգտագործողի հաշվառման (գրանցման) կամ գտնվելու վայրի հասցեի տեքստային տվյալները: Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար նշված սյունակները չեն լրացվում:

5. Ամփոփ ցուցակի 7-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ սյունակներում ըստ տողերի հաջորդիվ լրացվում են յուրաքանչյուր հողամասի սեփականատիրոջ կամ համասեփականատիրոջ, ինչպես նաև օգտագործողի համապատասխան տեքստային տվյալները` ֆիզիկական անձի ազգանունը կամ կազմակերպության անվանումը (ներառյալ կազմակերպաիրավական ձևը), ֆիզիկական անձի անունը և հայրանունը, ֆիզիկական անձի սոցիալական ապահովության քարտի համարը (առկայության դեպքում) կամ կազմակերպության հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):

6. Ամփոփ ցուցակի 11-րդ սյունակում ըստ տողերի հաջորդիվ լրացվում է յուրաքանչյուր հողամասի կադաստրային ծածկագիրը:

7. Ամփոփ ցուցակի 12-րդ, 13-րդ, 14-րդ և 15-րդ սյունակներում ըստ տողերի հաջորդիվ լրացվում են յուրաքանչյուր հողամասի գտնվելու վայրի հասցեի տեքստային տվյալները: Գյուղատնտեսական նշանակության և անտառային հողերի դեպքում այս սյունակները չեն լրացվում:

8. Ամփոփ ցուցակի 16-րդ սյունակում ըստ տողերի հաջորդիվ լրացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված հողային ֆոնդին համապատասխան յուրաքանչյուր հողամասի նպատակային նշանակությունը:

9. Ամփոփ ցուցակի 17-րդ սյունակում ըստ տողերի հաջորդիվ լրացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքին համապատասխան` յուրաքանչյուր հողամասի գործառնական նշանակությունը կամ հողատեսքը:

10. Ամփոփ ցուցակի 18-րդ սյունակում ըստ տողերի հաջորդիվ լրացվում են յուրաքանչյուր հողամասի գտնվելու վայրի վերաբերյալ լրացուցիչ տվյալները` բնակավայրի սահմաններից ներս գտնվող հողերի համար լրացվում է 1, բնակավայրի սահմաններից դուրս գտնվող հողերի համար` 2:

11. Ամփոփ ցուցակի 19-րդ սյունակում ըստ տողերի հաջորդիվ լրացվում է յուրաքանչյուր հողամասի չափը` հեկտարներով:

12. Ամփոփ ցուցակի 20-րդ և 21-րդ սյունակներում ըստ տողերի հաջորդիվ յուրաքանչյուր հողամասի համար լրացվում է կադաստրային գնահատման արդյունքում որոշված կադաստրային զուտ եկամուտը կամ կադաստրային արժեքը:

13. Ամփոփ ցուցակի 22-րդ սյունակում, ըստ տողերի հաջորդիվ լրացվում է յուրաքանչյուր հողամասի նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունքների պետական գրանցման ամսաթիվը (օրինակ` 2011 թվականի հուլիսի 15-ի գրանցումը նշվում է` 15.07.2011):

14. 23-րդ սյունակում լրացվում է նշված գույքի նկատմամբ նոր սեփականատիրոջը պատկանող բաժնային սեփականության չափը` կոտորակով: Ընդ որում, եթե

ա. գույքը ձեռք բերողին պատկանում է միանձնյա սեփականության (օգտագործման) իրավունքով, ապա 23-րդ սյունակում նշվում է «100»,

բ. գույքն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում է մի քանի անձանց, ապա մեկ հերթական համարի տակ առաջին սյունակում նշվում է նույն հերթական համարը, իսկ յուրաքանչյուր նոր համասեփականատիրոջ տվյալների դիմաց, 23-րդ սյունակում նշվում է «համատեղ» բառը,

գ. գույքը բաժնային սեփականության իրավունքով պատկանում է մի քանի անձանց, ապա մեկ հերթական համարի տակ առաջին սյունակում նշվում է նույն հերթական համարը, իսկ յուրաքանչյուր նոր սեփականատիրոջ տվյալների դիմաց 23-րդ սյունակում լրացվում է իր բաժնեմասի չափը կոտորակով:

 

 

 

Ձև N 2

 

Ձևաթղթի դիմային մաս

     
Շրջան` ._________. ._________. 

Համայնքի վարչական

.__________. 
  ._________. ._________.  սահմաններից դուրս  .__________. 
    (անվանում)    (ծածկագիր)  

     (նշում` 1)

         
Համայնք` ._________.  ._________.   Համայնքի վարչական .__________. 
  ._________.  ._________. 

 սահմաններում

.__________.
   (անվանում)    (ծածկագիր)      (նշում` 1)
     
ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայության .___________________.     
                                                                     .___________________.
                                                                    (հարկային մարմնի անվանումը)
 
Փոփոխում` .___________. դրությամբ                     .__________. տարածքային
                   .___________. ԼՂՀ ԿԱ անշարժ գույքի .__________. ստորաբաժանում 
                  (ամսաթիվը               կադաստրի պետական          (անվանում)
             ամիսը, տարեթիվը)                կոմիտեի

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր  

ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ (ՀԱՄԱՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ) ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

NN ը/կ

Նոր սեփականատիրոջ

(համասեփականատիրոջ) կամ

օգտագործողի

Նախկին սեփականատիրոջ

(համասեփականատիրոջ) կամ

օգտագործողի

Հողամասի

Սեփականության կամ օգտագործման իրավունքների

Ծանո-

թու-

թյուն

ֆիզիկական անձի հաշվառման 

(գրանցման) կամ կազմակերպության գտնվելու վայրի

Ֆիզի-

կական

անձի ազգա-

նունը կամ կազմա-

կեր-

պութ-

յան անվա-

նումը

Ֆիզի-

կական անձի անունը

Ֆիզի- կական անձի հայրա- նունը

 

Ֆիզի-

կական

անձի սոցիա-

լական ապահո-

վության քարտի համարը կամ կազմա-

կեր-

պության ՀՎՀՀ

Ֆիզի-

կական անձի ազգա-

նունը կամ կազմա-

կեր-

պութ-

յան անվա-

նումը

Ֆիզի-

կական անձի անունը

Ֆիզի-

կական անձի հայրա-

նունը

Ֆիզի-

կական անձի սոցիա-

լական ապահո-

վության քարտի համարը կամ կազմա-

կեր-

պութ-

յան ՀՎՀՀ

Կադաս-

տրային ծած-

կագիրը

Գտնվելու վայրի

Հողա-

մասի նպա-

տա-

կային նշանա-

կութ-

յունը

Հողա-

մասի գործառ-

նական նշանա-

կութ-

յունը (հողա-

տեսքը)

Հողա-

մասի գտն-

վելու վայրի վերա-

բերյալ լրացու-

ցիչ տվյալ-

ներ

Հողա-

մասի չափը (հեկ-

տար)

Կադաս-

տրային զուտ եկա-

մուտը (հազ.

դրամ)

Կադաս-

տրային արժեքը (հազ. դրամ)

Պետա-

կան գրանց-

ման ամսա-

թիվը

Սեփա-

կանու-

թյան ձևը (ամբողջը կամ ընդհանուր բաժնային կամ ընդհանուր համատեղ) սեփակա-

նության իրավունքի տեսակը

Շրջա-

նը

Հա-

մայնքը

Փողոցը, նրբա-

նցքը, փակու-

ղին և այլն

Տուն/ Շենք

/հա-

մարը/

Բնակա-

րան

/հա-

մարը/

Շրջան

 

Հա-

մայնք

/փողոցը, նրբա-

նցքը, փակու-

ղին և այլն/

Տուն/ Շենք

/հա-

մարը/

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

                                                       
                                                       

 

ԼՂՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի___________տարածքային ստորաբաժանման ղեկավար`
 _______________       ___________________
 (ստորագրությունը)          (անունը, ազգանունը)
 

 ____ __________ 20___ թ.         Կ.Տ.

 

Ձևաթղթի դարձերես Ձև 2

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳ

 

1. Ձևաթղթի վերնամասի վանդակները լրացվում են նշագրումներին համապատասխան: Հարկային մարմնի անվանումը լրացվում է միայն այն դեպքում, երբ տեղեկությունները սահմանված կարգով ներկայացվում են հարկային մարմին:

2. Հողամասի ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության դեպքում բոլոր համասեփականատերերի տվյալները լրացվում են հաջորդիվ` առանձին նոր տողերով: Տեղեկությունների 1-ին և 15-25-րդ սյունակներում համասեփականատերերի համար միևնույն հողամասի տեղեկություններն առաջին համասեփականատիրոջ տվյալներին հաջորդիվ նոր տողերում չեն լրացվում:

3. Տեղեկությունների 1-ին սյունակում ըստ տողերի հաջորդիվ լրացվում է գույքային միավոր հանդիսացող յուրաքանչյուր հողամասի հերթական համարը:

4. Տեղեկությունների 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ սյունակներում ըստ տողերի հաջորդիվ լրացվում են յուրաքանչյուր հողամասի նոր սեփականատիրոջ կամ համասեփականատիրոջ, ինչպես նաև օգտագործողի հաշվառման (գրանցման) կամ գտնվելու վայրի հասցեի տեքստային տվյալները: Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար նշված սյունակները չեն լրացվում:

5. Տեղեկությունների 7-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ և համապատասխանաբար 11-րդ, 12-րդ, 13-րդ ու 14-րդ սյունակներում ըստ տողերի հաջորդիվ լրացվում են յուրաքանչյուր հողամասի նախկին սեփականատիրոջ (համասեփականատիրոջ) կամ օգտագործողի և նոր սեփականատիրոջ (համասեփականատիրոջ) կամ օգտագործողի համապատասխան տեքստային տվյալները` ֆիզիկական անձի ազգանունը կամ կազմակերպության անվանումը (ներառյալ կազմակերպաիրավական ձևը), ֆիզիկական անձի անունը և հայրանունը, ֆիզիկական անձի սոցիալական ապահովության քարտի համարը (առկայության դեպքում) կամ կազմակերպության հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):

6. Տեղեկությունների 15-րդ սյունակում ըստ տողերի հաջորդիվ լրացվում է յուրաքանչյուր հողամասի կադաստրային ծածկագիրը:

7. Տեղեկությունների 16-րդ, 17-րդ, 18-րդ և 19-րդ սյունակներում ըստ տողերի հաջորդիվ լրացվում են յուրաքանչյուր հողամասի գտնվելու վայրի հասցեի տեքստային տվյալները:

 Գյուղատնտեսական նշանակության և անտառային հողերի դեպքում այս սյունակները չեն լրացվում:

8. Տեղեկությունների 20-րդ սյունակում ըստ տողերի հաջորդիվ լրացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված հողային ֆոնդին համապատասխան յուրաքանչյուր հողամասի նպատակային նշանակությունը:

9. Տեղեկությունների 21-րդ սյունակում ըստ տողերի հաջորդիվ լրացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքին համապատասխան` յուրաքանչյուր հողամասի գործառնական նշանակությունը կամ հողատեսքը:

10. Տեղեկությունների 22-րդ սյունակում ըստ տողերի հաջորդիվ լրացվում են յուրաքանչյուր հողամասի գտնվելու վայրի վերաբերյալ լրացուցիչ տվյալները` բնակավայրի սահմաններից ներս գտնվող հողերի համար լրացվում է 1, բնակավայրի սահմաններից դուրս գտնվող հողերի համար` 2:

11. Տեղեկությունների 23-րդ սյունակում ըստ տողերի հաջորդիվ լրացվում է յուրաքանչյուր հողամասի չափը` հեկտարներով:

12. Տեղեկությունների 24-րդ և 25-րդ սյունակներում ըստ տողերի հաջորդիվ յուրաքանչյուր հողամասի համար լրացվում է կադաստրային գնահատման արդյունքում որոշված կադաստրային զուտ եկամուտը կամ կադաստրային արժեքը:

13. Տեղեկությունների 26-րդ սյունակում, ըստ տողերի հաջորդիվ լրացվում է յուրաքանչյուր հողամասի նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունքների պետական գրանցման ամսաթիվը (օրինակ` 2011 թվականի հուլիսի 15-ի գրանցումը նշվում է` 15.07.2011):

14. 27-րդ սյունակում լրացվում է նշված գույքի նկատմամբ նոր սեփականատիրոջը պատկանող բաժնային սեփականության չափը` կոտորակով: Ընդ որում, եթե

ա. գույքը ձեռք բերողին պատկանում է միանձնյա սեփականության (օգտագործման) իրավունքով, ապա 27-րդ սյունակում նշվում է «100»,

 բ. գույքն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում է մի քանի անձանց, ապա մեկ հերթական համարի տակ առաջին սյունակում նշվում է նույն հերթական համարը, իսկ յուրաքանչյուր նոր համասեփականատիրոջ տվյալների դիմաց, 27-րդ սյունակում նշվում է «համատեղ» բառը,

գ. գույքը բաժնային սեփականության իրավունքով պատկանում է մի քանի անձանց, ապա մեկ հերթական համարի տակ առաջին սյունակում նշվում է նույն հերթական համարը, իսկ յուրաքանչյուր նոր սեփականատիրոջ տվյալների դիմաց 27-րդ սյունակում լրացվում է իր բաժնեմասի չափը կոտորակով:

 

 

 

Ձև  N 3

 

Ձևաթղթի դիմային մաս

     
Շրջան` ._________. ._________. 

Համայնքի վարչական

.__________. 
  ._________. ._________.  սահմաններից դուրս  .__________. 
    (անվանում)    (ծածկագիր)  

      (նշում` 1)

         
Համայնք` ._________.  ._________.   Համայնքի վարչական .__________. 
  ._________.  ._________. 

 սահմաններում

.__________.
   (անվանում)    (ծածկագիր)      (նշում` 1)
         
ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայության .__________________.     
                                                                     .__________________.
                                                                    (հարկային մարմնի անվանումը)
 
Փոփոխում` ._____________. դրությամբ        .___________. տարածքային
                   .____________. ԼՂՀ ԿԱ անշարժ գույքի ._________. ստորաբաժանում 
                        (ամսաթիվը               կադաստրի պետական    (անվանում)
                     ամիսը, տարեթիվը)                կոմիտեի

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հ/Հ

Սեփականատիրոջ

(համասեփականատիրոջ) կամ 

օգտագործողի

 

 

Հողամասի

Սեփականության կամ օգտագործման

իրավունքի

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կար-

գա-

վի-

ճակը 

ֆիզիկական անձի

հաշվառման

(գրանցման) կամ կազմակերպության

գտնվելու վայրի

Ֆիզի-

կական անձի ազգա-

նունը կամ կազմա-

կերպու-

թյան անվա-

նումը

Ֆիզի-

կական անձի անունը

Ֆիզի-

կական անձի հայրա-

նունը

Ֆիզի-

կական անձ սոցիա-

լական ապա-

հովու-

թյան քարտի հա-

մարը կամ կազմա-

կերպու-

թյան ՀՎՀՀ

Կադաս-

տրային ծած-

կագիրը

Գտնվելու

վայրի

Հողա-

մասի նպա-

տա-

կային նշա-

նա-

կութ-

յունը

Հողա-

մասի

գործառ-

նական նշանա-

կութ-

յունը

/հողա-

տեսքը/

Հողա-

մասի գտնվելու վայրի վերա-

բերյալ լրացուցիչ տվյալներ

Հողա-

մասի չափը

/հեկ-

տար/

Կադաս-

տրային զուտ եկա-

մուտը (հազ.

դրամ)

Կադաս-

տրային արժեքը (հազ.

դրամ)

Պետա-

կան գրանց-

ման ամսա-

թիվը

Սեփակա-

նության ձևը (ամբողջը կամ ընդհա-

նուր բաժ-

նային կամ ընդհա-

նուր համա-

տեղ)

Շրջա

նը

Հա- մայնքը

Փողոցը,

նրբա

նցքը, փա-

կուղին և այլն

Տուն

/Շենք

/հա-

մարը/

Բնա-

կարան

/հա-

մարը/

Շրջա

նը

Հա-

մայնքը

/փողոցը, նրբա-

նցքը, փա-

կուղին և այլն/

Տուն/ Շենք

/հա-

մարը/

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

                                               
                                             

 

ԼՂՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի___________տարածքային ստորաբաժանման ղեկավար`
 _______________       ___________________
 (ստորագրությունը)          (անունը, ազգանունը)
 
____ _________ 20___ թ.         Կ.Տ

 

Ձևաթղթի դարձերես Ձև 3

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳ

 

1. Ձևաթղթի վերնամասի վանդակները լրացվում են նշագրումներին համապատասխան: Հարկային մարմնի անվանումը լրացվում է միայն այն դեպքում, երբ տեղեկությունները սահմանված կարգով ներկայացվում են հարկային մարմին:

2. Հողամասի ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության դեպքում բոլոր համասեփականատերերի տվյալները լրացվում են հաջորդիվ` առանձին նոր տողերով: Տեղեկությունների 1-ին և 15-24-րդ սյունակներում համասեփականատերերի համար միևնույն հողամասի տեղեկություններն առաջին համասեփականատիրոջ տվյալներին հաջորդիվ նոր տողերում չեն լրացվում:

3. Տեղեկությունների 1-ին սյունակում ըստ տողերի հաջորդիվ լրացվում է գույքային միավոր հանդիսացող յուրաքանչյուր հողամասի հերթական համարը:

4. Տեղեկությունների 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ սյունակներում ըստ տողերի հաջորդիվ լրացվում են յուրաքանչյուր հողամասի նոր սեփականատիրոջ կամ համասեփականատիրոջ, ինչպես նաև օգտագործողի հաշվառման (գրանցման) կամ գտնվելու վայրի հասցեի տեքստային տվյալները: Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար նշված սյունակները չեն լրացվում:

5. Տեղեկությունների 7-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ սյունակներում ըստ տողերի հաջորդիվ լրացվում են յուրաքանչյուր հողամասի նախկին սեփականատիրոջ (համասեփականատիրոջ) կամ օգտագործողի և նոր սեփականատիրոջ (համասեփականատիրոջ) կամ օգտագործողի համապատասխան տեքստային տվյալները` ֆիզիկական անձի ազգանունը կամ կազմակերպության անվանումը (ներառյալ կազմակերպաիրավական ձևը), ֆիզիկական անձի անունը և հայրանունը, ֆիզիկական անձի սոցիալական ապահովության քարտի համարը (առկայության դեպքում) կամ կազմակերպության հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):

6. Տեղեկությունների 11-րդ սյունակում ըստ տողերի հաջորդիվ լրացվում է յուրաքանչյուր հողամասի կադաստրային ծածկագիրը:

7. Տեղեկությունների 12-րդ, 13-րդ, 14-րդ և 15-րդ սյունակներում ըստ տողերի հաջորդիվ լրացվում են յուրաքանչյուր հողամասի գտնվելու վայրի հասցեի տեքստային տվյալները:

 Գյուղատնտեսական նշանակության և անտառային հողերի դեպքում այս սյունակները չեն լրացվում:

8. Տեղեկությունների 16-րդ սյունակում ըստ տողերի հաջորդիվ լրացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված հողային ֆոնդին համապատասխան յուրաքանչյուր հողամասի նպատակային նշանակությունը:

9. Տեղեկությունների 17-րդ սյունակում ըստ տողերի հաջորդիվ լրացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքին համապատասխան` յուրաքանչյուր հողամասի գործառնական նշանակությունը կամ հողատեսքը:

10. Տեղեկությունների 18-րդ սյունակում ըստ տողերի հաջորդիվ լրացվում են յուրաքանչյուր հողամասի գտնվելու վայրի վերաբերյալ լրացուցիչ տվյալները` բնակավայրի սահմաններից ներս գտնվող հողերի համար լրացվում է 1, բնակավայրի սահմաններից դուրս գտնվող հողերի համար` 2:

11. Տեղեկությունների 19-րդ սյունակում ըստ տողերի հաջորդիվ լրացվում է յուրաքանչյուր հողամասի չափը` հեկտարներով:

12. Տեղեկությունների 20-րդ և 21-րդ սյունակներում ըստ տողերի հաջորդիվ յուրաքանչյուր հողամասի համար լրացվում է կադաստրային գնահատման արդյունքում որոշված կադաստրային զուտ եկամուտը կամ կադաստրային արժեքը:

13. Տեղեկությունների 22-րդ սյունակում, ըստ տողերի հաջորդիվ լրացվում է յուրաքանչյուր հողամասի նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունքների պետական գրանցման ամսաթիվը (օրինակ` 2011 թվականի հուլիսի 15-ի գրանցումը նշվում է` 15.07.2011):

14. 23-րդ սյունակում լրացվում է նշված գույքի նկատմամբ նոր սեփականատիրոջը պատկանող բաժնային սեփականության չափը` կոտորակով: Ընդ որում, եթե

ա. գույքը ձեռք բերողին պատկանում է միանձնյա սեփականության (օգտագործման) իրավունքով, ապա 23-րդ սյունակում նշվում է «100»,

բ. գույքն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում է մի քանի անձանց, ապա մեկ հերթական համարի տակ առաջին սյունակում նշվում է նույն հերթական համարը, իսկ յուրաքանչյուր նոր համասեփականատիրոջ տվյալների դիմաց, 23-րդ սյունակում նշվում է «համատեղ» բառը,

գ. գույքը բաժնային սեփականության իրավունքով պատկանում է մի քանի անձանց, ապա մեկ հերթական համարի տակ առաջին սյունակում նշվում է նույն հերթական համարը, իսկ յուրաքանչյուր նոր սեփականատիրոջ տվյալների դիմաց 23-րդ սյունակում լրացվում է իր բաժնեմասի չափը կոտորակով:

15. Տեղեկությունների 24-րդ սյունակում ըստ տողերի հաջորդիվ յուրաքանչյուր հողամասի նկատմամբ իրավունքների դադարման դեպքում լրացվում է 1, իրավունքների ծագման դեպքում` 2, օրենքով նախատեսված այլ դեպքերում` 3: Սույն կարգի N 2 հավելվածով սահմանված փոփոխությունները սույն հավելվածի տեղեկություններում չեն ներառվում: