Համարը 
N 167-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2012.03.29/05(195)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
28.03.2012
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
28.03.2012
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
30.03.2012
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2012-2013 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ` ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ (ԱՆՎՃԱՐ) ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ՄԱՍՆԱԿԻ ԶԵՂՉԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՈՎ (ՎՃԱՐՈՎԻ) ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ՏԵՂԵՐԸ ԵՎ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ՎՃԱՐՈՎԻ ՏԵՂԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«28» մարտի 2012թ.

N 167-Ն

ք.Ստեփանակերտ
 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2012-2013 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ` ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ (ԱՆՎՃԱՐ) ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ՄԱՍՆԱԿԻ ԶԵՂՉԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՈՎ (ՎՃԱՐՈՎԻ) ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ՏԵՂԵՐԸ ԵՎ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ՎՃԱՐՈՎԻ ՏԵՂԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Կրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասին ու «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2012-2013 ուսումնական տարվա ընդունելության` ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքներով (վճարովի) առկա ուսուցմամբ տեղերը և հեռակա ուսուցմամբ վճարովի տեղերը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների վճարովի ուսուցման համակարգում ուսման վճարի չափը որոշում են պետական բարձրագույն ուսումնական հաստատությունները՝ համաձայնեցնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հետ:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 27-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու կարգը հաստատելու մասին» N 81 որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված սոցիալական խմբերի ֆինանսավորումը կատարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին:

4. Պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2012-2013 ուսումնական տարվա անվճար տեղերի (պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) 10 տոկոսը (առնվազն 1 տեղ) ըստ մասնագիտությունների հատկացնել պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված քաղաքացիներին:

5. Սույն որոշման կատարման հսկողությունը հանձնարարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված

 Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

«28» մարտի 2012թ. N 167-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2012-2013 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ` ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ (ԱՆՎՃԱՐ) ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ՄԱՍՆԱԿԻ ԶԵՂՉԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՈՎ (ՎՃԱՐՈՎԻ) ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ՏԵՂԵՐԻ ԵՎ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ՎՃԱՐՈՎԻ ՏԵՂԵՐԻ ԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

 

1.1. ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ (ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՈՒՄ)

 

Ծածկագիրը

Մասնագիտության անվանումը

Պետության կողմից

ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ

(անվճար) տեղերը

Բուհի կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման (վճարովի) տեղերը

010300

Մաթեմատիկա: Համակարգչային գիտելիքներ

6

19

010400

Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա

5

20

010600

Ֆիզիկա

6

19

020100

Քիմիա

6

19

020200

Կենսաբանություն

6

19

020400

Աշխարհագրություն

5

15

021000

Դեղագործական քիմիա

4

21

030200

Քաղաքագիտություն

4

21

030400

Պատմություն

6

19

030500

Իրավագիտություն

4

21

030600

Լրագրություն

4

21

031000

Հայոց լեզու և գրականություն

7

18

031300

Անգլերեն լեզու և գրականություն

8

42

032400

Ռուսաց լեզու և գրականություն

6

19

050400

Նախազորակոչային և ֆիզիկական պատրաստություն

6

19

050800

Կերպարվեստ և գծագրություն

3

7

051000

Մանկավարժություն և հոգեբանություն (նախադպրոցական)

5

20

051100

Մանկավարժություն և մեթոդիկա (Տարրական կրթության)

5

20

080100

Տնտեսագիտության տեսություն

8

42

081300

Տեղեկատվական կառավարման համակարգեր

6

14

100100

Սերվիս

3

17

130100

Օգտակար հանածոների հետախուզում և մշակում

6

14

140200

Էլեկտրաէներգետիկա

6

14

210400

Հեռահաղորդակցություն

6

14

270100

Շինարարություն, շինարարական իրերի և կառուցվածքների արտադրություն

6

14

 

Պահուստային տեղեր

63

 

ԸՆԴԱՄԵՆԸ

200

488

 

1.2 ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ (ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՈՒՄ)

 

 

Ծածկագիրը

 

 

Մասնագիտության անվանումը

Բուհի կողմից ուսման

վարձի մասնակի

զեղչի կիրառման (վճարովի) տեղերը

010300

Մաթեմատիկա: Համակարգչային գիտելիքներ

20

010600

Ֆիզիկա

20

020100 020200

Քիմիա, կենսաբանություն

25

020400

Աշխարհագրություն

20

030400

Պատմություն

25

030500

Իրավագիտություն

25

031000

Հայոց լեզու և գրականություն

25

032400

Ռուսաց լեզու և գրականություն

25

050400

Նախազորակոչային և ֆիզիկական պատրաստություն

30

051000

Զինվորական մանկավարժություն և հոգեբանություն

20

051100

Մանկավարժություն և մեթոդիկա (Տարրական կրթության)

25

080100

Տնտեսագիտության տեսություն

30

140200

Էլեկտրաէներգետիկա

20

190200

Տրանսպորտային ուղիների, միջոցների շինարարություն, կառավարում և դրանց շահագործում

25

 

ԸՆԴԱՄԵՆԸ

335

 

2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ

 

2.1 ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ (ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՈՒՄ)

 

Ծածկագիրը

Մասնագիտության անվանումը

Պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի

լրիվ փոխհատուցմամբ

(անվճար) տեղերը

Բուհի կողմից

ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման

(վճարովի) տեղերը

190300

Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում 

3

22

310102

Ագրոնոմիա (լայն պրոֆիլի մասնագիտությունների հնարավորություններով)

7

18

310201

Անասնաբուծություն

7

13

310301

Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն

7

13

310302

Անասնաբուժություն

7

13

310404

Անտառային տնտեսություն և բնակավայրերի կանաչապատում

3

17

310504

Հողաբարելավում, հողային և ջրային պաշարների օգտագործում և պահպանում 

3

17

310506

Ագրոէկոլոգիա

5

15

310705

Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն

5

15

310707

Պահածոյացման և սննդախտանյութերի տեխնոլոգիա

3

17

310709

Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա

4

16

310801

Գյուղատնտեսության մեքենայացում

7

13

310901

Հողաշինարարություն և հողային կադաստր

4

16

311101

Ագրարային արտադրության էկոնոմիկա և կառավարում

3

22

311103

Ագրոպարենային համակարգի հաշվապահական հաշվառում և աուդիտ

3

22

311105

Ապրանքագիտություն և ապրանքի որակի փորձաքննություն (գյուղարտադրանքի և պարենամթերքի)

3

22

311107

Ագրոբիզնես և շուկայաբանություն

3

22

311112

Ագրոպարենային համակարգի ֆինանսների կառավարում

3

22

 

Պահուստային տեղեր

10

 
 

ԸՆԴԱՄԵՆԸ

90

315

 

2.2 ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ (ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՈՒՄ)

 

 

Ծածկագիրը

 

Մասնագիտության անվանումը

Բուհի կողմից ուսման

վարձի մասնակի զեղչի կիրառման (վճարովի)

տեղերը

190300

Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում

25

310102

Ագրոնոմիա (լայն պրոֆիլի մասնագիտությունների հնարավորություններով)

25

310201

Անասնաբուծություն

20

310301

Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն

20

310404

Անտառային տնտեսություն և բնակավայրերի կանաչապատում

20

310504

Հողաբարելավում, հողային և ջրային պաշարների օգտագործում և պահպանում

20

310506

Ագրոէկոլոգիա

20

310705

Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն

20

310707

Պահածոյացման և սննդախտանյութերի տեխնոլոգիա

20

310709

Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա

20

310801

Գյուղատնտեսության մեքենայացում

20

310901

Հողաշինարարություն և հողային կադաստր

20

311101

Ագրարային արտադրության էկոնոմիկա և կառավարում

25

311103

Ագրոպարենային համակարգի հաշվապահական հաշվառում և աուդիտ

25

311105

Ապրանքագիտություն և ապրանքի որակի փորձաքննություն (գյուղարտադրանքի և պարենամթերքի)

20

311107

Ագրոբիզնես և շուկայաբանություն

25

311112

Ագրոպարենային համակարգի ֆինանսների կառավարում

25

 

ԸՆԴԱՄԵՆԸ

370

 

2. 3 ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ (ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՈՒՄ)

 

Ծածկագիրը

Մասնագիտությունը

Պետության կողմից ուսանողական

նպաստների ձևով

ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ

(անվճար) տեղերը

Քոլեջի կողմից

ուսման վարձի

մասնակի զեղչի

կիրառման

(վճարովի)տեղերը

հիմնական կրթությամբ

միջնակարգ կրթությամբ

հիմնական կրթությամբ

միջնակարգ կրթությամբ

0601

Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ

5

3

20

22

0602

Մենեջմենթ (Կառավարում)

5

-

20

-

0603

Ֆինանսներ

5

3

20

22

0609

Պետական և տեղական կառավարում

-

4

-

21

2401

Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում

4

-

21

-

2604

Անտառային և անտառապուրակային տնտեսություն

5

3

20

22

2710

Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա

7

-

18

-

2819

Սպառողական ապրանքների որակի փորձաքննություն

6

-

19

-

2912

Ջրամատակարարում և ջրահեռացում

5

-

20

-

3102

Գյուղատնտեսագիտություն

7

7

18

18

3103

Անասնաբուծություն

6

5

19

20

3104

Անասնաբուժություն

7

7

18

18

3106

Գյուղատնտեսության մեքենայացում

5

3

20

22

3205

Հողերի բարելավում, հողավերականգնում և պահպանություն

5

3

20

22

 

Պահուստային տեղեր

6

4

-

-

 

ԸՆԴԱՄԵՆԸ

78

42

253

187

2.4 ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ (ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՈՒՄ)

 

 

Ծածկագիրը

 

Մասնագիտությունը

Վճարովի ուսուցման տեղերը

հիմնական կրթությամբ

միջնակարգ կրթությամբ

0601

Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ

25

25

0602

Մենեջմենթ (Կառավարում)

25

-

0603

Ֆինանսներ

25

25

0609

Պետական և տեղական կառավարում

-

25

2401

Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում

25

-

2604

Անտառային և անտառապուրակային տնտեսություն

25

25

2710

Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա

25

-

2819

Սպառողական ապրանքների որակի փորձաքննություն

25

-

2912

Ջրամատակարարում և ջրահեռացում

25

-

3102

Գյուղատնտեսագիտություն

25

25

3103

Անասնաբուծություն

25

25

3106

Գյուղատնտեսության մեքենայացում

25

25

3205

Հողերի բարելավում, հողավերականգնում և պահպանություն

25

25

 

ԸՆԴԱՄԵՆԸ

300

200

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ա. ԱՎԱԳՅԱՆ