ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ
ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
2022 թվականի սեպտեմբերի 08-ի
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ
ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
N 12-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Սահմանել փոստային վճարման պետական նշանի նմուշները՝ «Շախմատի 44-րդ համաշխարհային օլիմպիադա» շարքից երկու նամականիշ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Գործողության մեջ դնել՝ «Շախմատի 44-րդ համաշխարհային օլիմպիադա» թեմատիկայով երկու նամականիշ` սահմանելով անվանագները համապատասխանաբար՝ 100 ՀՀ դրամ և 380 ՀՀ դրամ, տպաքանակը՝ յուրաքանչյուրը՝ 8000 հատ:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ
ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ |
Հ. ԽԱՆՈՒՄՅԱՆ |
| |
|
|
2022թ. սեպտեմբերի «08»
ք.Ստեփանակերտ |
|
| |
Հավելված N 1
Արցախի Հանրապետության տարածքային
կառավարման և ենթակառուցվածքների
նախարարի 2022թ. սեպտեմբերի 08
N 12-Ն հրամանի |

| |
Հավելված N 2
Արցախի Հանրապետության տարածքային
կառավարման և ենթակառուցվածքների
նախարարի 2022թ. սեպտեմբերի 8
N 12-Ն հրամանի |

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 սեպտեմբերի 2022 թվական: