Համարը 
N 207
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
20.08.2002
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
20.08.2002
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
20.08.2002
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԵՎ ՓՈՐՁԱԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ (ՀԱՍԿԱՑՈՒԹՅԱՆ) ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

“20” օգոստոսի 2002թ.

N 207

ք.Ստեփանակերտ

 

Գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների դասակարգման (հասկացության) մասին

 

‹‹Շահութահարկի մասին›› Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների դասակարգումը (հասկացությունը) (կցվում է), որոնց վրա կատարված ծախսերը հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից նվազեցվում են դրանց կատարման տարվա ընթացքում ամբողջովին:

2. Սույն որոշման դրույթները տարածվում են անմիջականորեն կազմակերպության կատարած, ինչպես նաև իր կողմից պատվիրված գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների վրա:

3. Կազմակերպությունների պատվերով իրականացվող աշխատանքները գիտահետազոտական և (կամ) փորձակոնստրուկտորական համարվող ու այլ աշխատանքներ ներառելու դեպքում պայմանագրերում, սկզբնական հաշվառման (հաշվապահական) փաստաթղթերում (հաշվարկային ու այլ փաստաթղթերում)` աշխատանքների ու ծառայությունների ընդհանուր արժեքից պետք է առանձնացվեն գիտահետազոտական և (կամ) փորձակոնստրուկտորական համարվող աշխատանքների համար վճարվելիք (վճարման ենթակա) գումարները:

4. Գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների գծով վարվում է առանձնացված հաշվառում:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

 

ԼՂՀ վարչապետ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ 

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

20 օգոստոսի 2002թ.

թիվ 207 որոշման

 

Դասակարգում (հասկացություն) գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների

 

1. Գիտահետազոտական աշխատանքներ են համարվում գիտական հետազոտություններն ու մշակումները, որոնք իրականացվում են ձեռքբերված գիտելիքների ընդլայնման և նոր գիտելիքների ստացման ու կիրառման նպատակով, ներառյալ`

ա/ հիմնարար գիտական հետազոտությունները` բնության օրենքների, մարդու գործունեության, հասարակության կառուցվածքի և զարգացման հիմնական օրինաչափությունների մասին ունեցած գիտելիքների ընդլայնմանն ու նոր գիտելիքների ձեռքբերմանն ուղղված տեսական կամ փորձարարական գործունեությունը.

բ/ կիրառական գիտական հետազոտությունները` հիմնականում գործնական նշանակություն ունեցող, որոշակի խնդիրների լուծմանը նպատակաուղղված հետազոտությունները կամ գործնական փորձի միջոցով ձեռք բերված գիտելիքների վրա հիմնված և մարդու կյանքի ու առողջության պահպանմանը, նոր նյութերի, արտադրանքի, ծառայությունների, համակարգերի կամ մեթոդների ստեղծմանը և դրանց հետագա կատարելագործմանն ուղղված փորձարարական մշակումները:

2. Փորձակոնստրուկտորական աշխատանքներ են համարվում ինժեներական օբյեկտի կամ տեխնիկական համակարգի որոշակի կոնստրուկցիայի մշակումը, գծագիր կամ նշանային միջոցների այլ համակարգի մակարդակով նոր օբյեկտի մտահաղացումների և տարբերակների մշակումը, տեխնոլոգիական պրոցեսների մշակումը, այդ թվում`

արտադրանքի կամ տեխնոլոգիայի այլընտրանքների գնահատումը.

արտադրանքի փորձանմուշների նախագծումը, կառուցումը և փորձարկումը.

նոր տեխնոլոգիաների կիրառմամբ` գործիքների, ձուլամայրերի, կաղապարների և դրոշմոցների նախագծումը:

3. Գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքում չեն ներառվում, մասնավորապես, գործունեության հետևյալ տեսակները`

ա/ կրթությունը և կադրերի պատրաստումը (վերապատրաստումը),

բ/ մարքետինգային գործունեությունը,

գ/ ընդհանուր նշանակության տեղեկությունների հավաքումը և մշակումը,

դ/ ստանդարտացումը,

ե/ մասնագիտացված բժշկական ծառայությունները,

զ/ գոյություն ունեցող ծրագրային ապահովման հարմարեցումը (ադապտացումը, պահպանումը և ուղեկցումը),

է/ արտադրության պրոցեսում նորամուծությունների ներդրումը,

ը/ կառավարումը,

թ/ սոցոլոգիական և այլ հարցումների անցկացումը, դրանց արդյունքների ամփոփումը և առաջարկությունների մշակումը, գործող օրենդրության ու վիճակագրական տվյալների վերլուծությունը,

ժ/ ինովացիոն գործունեությունը:

 

 

ԼՂՀ կառավարության 

աշխատակազմի ղեկավար

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ