ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«05» սեպտեմբերի 2012թ. |
N 618-Ն |
ք.Ստեփանակերտ
ԳԱԶԱԲԱԼՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) գազաբալոնային համակարգերի տեղադրման աշխատանքների կատարման լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) գազաբալոնային համակարգերի տեղադրման աշխատանքների կատարման լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
|
Հավելված N 1
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
«05» սեպտեմբերի 2012 թվականի N 618-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԳԱԶԱԲԱԼՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գազաբալոնային համակարգերի տեղադրման աշխատանքների կատարման լիցենզավորման կարգը` համաձայն «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի պահանջների:
2. Գազաբալոնային համակարգերի տեղադրման աշխատանքների կատարման լիցենզավորումն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր փրկարար ծառայությունը (այսուհետ` լիցենզավորող մարմին):
3. Գազաբալոնային համակարգերի տեղադրման աշխատանքների կատարման լիցենզավորումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված բարդ ընթացակարգով տրվող լիցենզիաների պահանջներին համապատասխան:
4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գազաբալոնային համակարգերի տեղադրման աշխատանքների կատարման համար լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու իրավունք ունեցող սուբյեկտներ են համարվում իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը:
5. Լիցենզիա տալու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին եզրակացություններ տալու նպատակով լիցենզավորող մարմինը ստեղծում է լիցենզավորող հանձնաժողով:
6. Լիցենզիա տալու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:
7. Լիցենզիան տրվում է սույն կարգով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո 30 օրվա ընթացքում:
8. Լիցենզիա տալու համար կատարվում է գազաբալոնային համակարգերի տեղադրման աշխատանքների կատարմամբ զբաղվող մասնագետների մասնագիտական որակավորման ստուգում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
II. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
9. Հայտատուն լիցենզիա ստանալու համար հասարակական անվտանգության ապահովման նպատակով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործող կանոնների պահանջների համաձայն, պարտադիր պետք է ունենա`
1) սեփականության կամ օգտագործման իրավունքով և օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխանող շինություն` գազաբալոնային համակարգերի տեղադրման աշխատանքների իրականացման համար.
2) գազաբալոնային համակարգերի տեղադրմամբ զբաղվող, համապատասխան որակավորում անցած մասնագետներ.
3) գազաբալոնների և ճնշումային անոթների տեղադրման, փորձարկման հավաստագրման կայանի տեխնիկական անվտանգության փորձաքննության դրական եզրակացություն:
10. Հայտատուն լիցենզիա ստանալու համար ներկայացնում է`
1) հայտ` համաձայն N 1 ձևի, նշելով`
ա. իրավաբանական անձի համար` իրավաբանական անձի անվանումն ու կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` անունը, ազգանունը, բնակության և գործունեության իրականացման վայրերը.
բ. լիցենզավորման ենթակա այն գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել.
2) տեղեկություններ հայտատուի տրամադրության տակ գտնվող գազաբալոնային համակարգերի տեղադրման համար նախատեսված շինությունների մասին` համաձայն N 2 ձևի.
3) տեղեկություններ գազաբալոնային համակարգերի տեղադրման աշխատանքների կատարմամբ զբաղվող մասնագետների մասին` համաձայն N 3 ձևի.
4) գազաբալոնային համակարգերի տեղադրման աշխատանքների կատարմամբ զբաղվող մասնագետների մասնագիտական որակավորում անցնելու մասին տրված փաստաթղթերի պատճենները.
5) գազաբալոնների և ճնշումային անոթների տեղադրման, փորձարկման հավաստագրման կայանի տեխնիկական անվտանգության փորձաքննության դրական եզրակացության պատճենը.
6) «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան վճարված պետական տուրքի վճարման անդորրագիրը:
11. Հասարակական անվտանգության ապահովման նպատակով, բացի նշված փաստաթղթերից, հայտատուն ներկայացնում է նաև գազաբալոնային համակարգերի տեղադրմամբ զբաղվող մասնագետների համապատասխան ուսուցում անցնելը հաստատող փաստաթղթի պատճենը:
12. Լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը կարող են լիցենզավորող մարմնին հանձնվել առձեռն կամ փոստով:
III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ ՄԵՐԺՈՒՄԸ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
13. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է, եթե`
1) դիմողի ներկայացրած փաստաթղթերը թերի, կեղծ կամ խեղաթյուրված են.
2) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության և այլ իրավական ակտերի պահանջներին.
3) իրավաբանական անձն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվելու հայցվող` լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով.
4) ֆիզիկական անձն իրավունք չունի զբաղվելու հայցվող` լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով:
14. Լիցենզիայի գործողությունը կարող է կասեցվել կամ դադարեցվել` օրենքով սահմանված կարգով:
15. Լիցենզիա ստանալու մասին հայտերի մերժման, լիցենզիայի գործողության կասեցման կամ լիցենզիայի վերաձևակերպման մասին հայտերի մերժման վերաբերյալ որոշումները կարող են բողոքարկվել դատական կամ վերադասության կարգով: Վերադասության կարգով բողոքարկման ընթացակարգը և ժամկետները սահմանվում են «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով:
IV. ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
16. Գազաբալոնային համակարգերի տեղադրման աշխատանքների կատարման նկատմամբ հսկողությունն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
17. Գազաբալոնային համակարգերի տեղադրման աշխատանքների կատարմամբ զբաղվող անձինք և անհատ ձեռնարկատերերը լիցենզավորող մարմնին են ներկայացնում հաշվետվություն` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ա. ԱՎԱԳՅԱՆ |
| Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն
առընթեր փրկարար ծառայության տնօրեն |
|
պրն______________________________ |
|
____________________________________ |
| (հայտատուի անվանումը (անունը, ազգանունը) և |
|
____________________________________ |
| կազմակերպական-իրավական ձևը) |
|
____________________________________ |
| (գտնվելու վայրը, բնակության վայրը) |
|
____________________________________ |
| (հեռախոսահամարը) |
Հ Ա Յ Տ
ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
| Խնդրում եմ տալ լիցենզիա ___________________________________________________________ |
| (գործունեության տեսակի անվանումը) |
| ________________________________________________________________________________ |
|
Լիցենզավորման պայմաններին ու պահանջներին ծանոթացել եմ և պարտավորվում եմ դրանք պահպանել:
Կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը` |
| 1.______________________________________________________________________________ |
| 2.______________________________________________________________________________ |
| 3.______________________________________________________________________________ |
| 4.______________________________________________________________________________ |
| 5.______________________________________________________________________________ |
| Հայտատու |
_____________________ |
______________________ |
| |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
ՀԱՅՏԱՏՈՒԻ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ԳԱԶԱԲԱԼՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
|
NN ը/կ |
Շինության անվանումը և տեսակը |
Շինության մակերեսը |
Շինության օգտագործման ժամկետը |
Շինության գտնվելու վայրը |
Ծանոթագրություն |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
| |
|
|
|
|
|
| Հայտատու |
_____________________ |
______________________ |
| |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
ԳԱԶԱԲԱԼՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
|
NN ը/կ |
Անունը, ազգանունը |
Զբաղեցրած պաշտոնը |
Կրթությունը, մասնագիտությունը |
Տվյալ բնագավառում աշխատանքային ստաժը |
Ծանոթագրություն |
| |
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
| Հայտատու |
_____________________ |
______________________ |
| |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
|
Հավելված N 2
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
«05» սեպտեմբերի 2012 թվականի N 618-Ն որոշման |

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ
ԱՌԸՆԹԵՐ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա
ԳԱԶԱԲԱԼՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ
ԳՀՏԱԿ N
| Իրավաբանական անձի անվանումը կամ |
| անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը_________________________________________ |
|
| Գտնվելու կամ բնակության վայրը__________________________________________________ |
| ____________________________________________________________________________ |
| |
| Գործունեության իրականացման վայրը______________________________________________ |
|
| Գործողության ժամկետը` անժամկետ |
| Տնօրեն |
__________________ |
________________________ |
| |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
|
Տրված է ____ ___________20 թ. |
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ա. ԱՎԱԳՅԱՆ |