Համարը 
N 619-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2012.09.14/17(207)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
05.09.2012
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
05.09.2012
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
24.09.2012
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՎՏՈԳԱԶԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ՃՆՇԱԿԱՅԱՆՆԵՐԻ (ԱԳԼՃԿ) ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«05» սեպտեմբերի 2012թ.

N 619-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԱՎՏՈԳԱԶԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ՃՆՇԱԿԱՅԱՆՆԵՐԻ (ԱԳԼՃԿ) ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել`

1) ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) կառուցման և շահագործման լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) կառուցման և շահագործման լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

Հավելված N 1

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

«05» սեպտեմբերի 2012 թվականի N 619-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ԱՎՏՈԳԱԶԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ՃՆՇԱԿԱՅԱՆՆԵՐԻ (ԱԳԼՃԿ) ԿԱՌՈՒՑՄԱՆ

ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ավտոգազալիցքավորման ճնշակայանների (այսուհետ` ԱԳԼՃԿ) կառուցման և շահագործման լիցենզավորման կարգը` համաձայն «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի պահանջների:

 2. ԱԳԼՃԿ-ի կառուցման և շահագործման լիցենզավորումն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր փրկարար ծառայությունը (այսուհետ` լիցենզավորող մարմին):

3. ԱԳԼՃԿ-ի կառուցման և շահագործման լիցենզավորումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված բարդ ընթացակարգով տրվող լիցենզիաների պահանջներին համապատասխան:

 4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ԱԳԼՃԿ կառուցման և շահագործման համար լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու իրավունք ունեցող սուբյեկտներ են համարվում իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը:

5. Լիցենզիա տալու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին եզրակացություններ տալու նպատակով լիցենզավորող մարմինը ստեղծում է լիցենզավորող հանձնաժողով:

6. Լիցենզիա տալու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:

7. Լիցենզիան տրվում է սույն կարգով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո 30 օրվա ընթացքում:

8. Լիցենզիա տալու համար կատարվում է ԱԳԼՃԿ կառուցմամբ և շահագործմամբ զբաղվող մասնագետների մասնագիտական որակավորման ստուգում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

II. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

9. Հայտատուն լիցենզիա ստանալու համար հասարակական անվտանգության ապահովման նպատակով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործող կանոնների պահանջների համաձայն, պարտադիր պետք է ունենա`

1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ԱԳԼՃԿ-ի կառուցման նպատակով հողամասի տրամադրումը և կառուցապատումը հավաստող փաստաթուղթ.

2) ԱԳԼՃԿ-ի նախագծային փաստաթղթերի տեխնիկական անվտանգության, հրդեհային անվտանգության, քաղաքաշինական և բնապահպանական փորձաքննությունների դրական եզրակացություններ.

3) ԱԳԼՃԿ-ի կառուցմամբ (շահագործմամբ) զբաղվող մասնագիտական որակավորում անցած մասնագետներ:

10. Հայտատուն լիցենզիա ստանալու համար ներկայացնում է`

1) հայտ` համաձայն N 1 ձևի, նշելով`

ա. իրավաբանական անձի համար` իրավաբանական անձի անվանումն ու կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` անունը, ազգանունը, բնակության և գործունեության իրականացման վայրերը.

բ. լիցենզավորման ենթակա այն գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել.

2) ԱԳԼՃԿ-ի կառուցման նպատակով հողամասի տրամադրումն ու կառուցապատումը հավաստող փաստաթղթի պատճենը.

3) ԱԳԼՃԿ-ի նախագծային փաստաթղթերի տեխնիկական անվտանգության, հրդեհային անվտանգության, քաղաքաշինական և բնապահպանական փորձաքննությունների եզրակացությունների պատճենները.

4) տեղեկություններ ԱԳԼՃԿ-ի կառուցմամբ և շահագործմամբ զբաղվող մասնագետների մասին` համաձայն N 2 ձևի.

5) ԱԳԼՃԿ-ի կառուցմամբ զբաղվող մասնագետների մասնագիտական որակավորում անցնելու մասին տրված փաստաթղթերի պատճենները.

 6) «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան վճարված պետական տուրքի վճարման անդորրագիրը:

11. Հասարակական անվտանգության ապահովման նպատակով, բացի նշված փաստաթղթերից, հայտատուն ներկայացնում է նաև ԱԳԼՃԿ-ի կառուցմամբ (շահագործմամբ) զբաղվող մասնագետների համապատասխան ուսուցում անցնելը հաստատող փաստաթղթի պատճենը:

12. Լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը կարող են լիցենզավորող մարմնին հանձնվել առձեռն կամ փոստով:

 

III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ ՄԵՐԺՈՒՄԸ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

13. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է, եթե`

1) դիմողի ներկայացրած փաստաթղթերը թերի, կեղծ կամ խեղաթյուրված են.

2) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության և այլ իրավական ակտերի պահանջներին.

3) իրավաբանական անձն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվելու հայցվող` լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով.

4) ֆիզիկական անձն իրավունք չունի զբաղվելու հայցվող` լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով:

14. Լիցենզիայի գործողությունը կարող է կասեցվել կամ դադարեցվել` օրենքով սահմանված կարգով:

15. Լիցենզիա ստանալու մասին հայտերի մերժման, լիցենզիայի գործողության կասեցման կամ լիցենզիայի վերաձևակերպման մասին հայտերի մերժման վերաբերյալ որոշումները կարող են բողոքարկվել դատական կամ վերադասության կարգով: Վերադասության կարգով բողոքարկման ընթացակարգը և ժամկետները սահմանվում են «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով:

 

IV. ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

16. ԱԳԼՃԿ-ի կառուցման և շահագործման նկատմամբ հսկողությունն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

17. ԱԳԼՃԿ-ի կառուցմամբ և շահագործմամբ զբաղվող անձինք և անհատ ձեռնարկատերերը լիցենզավորող մարմնին են ներկայացնում հաշվետվություն` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ա. ԱՎԱԳՅԱՆ

 

 

Ձև N1

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն

առընթեր փրկարար ծառայության տնօրեն

 պրն_________________________________

     ________________________________________

                            (հայտատուի անվանումը (անունը, ազգանունը) և

 ________________________________________

                                     կազմակերպական-իրավական ձևը)

 ________________________________________

                                    (գտնվելու վայրը, բնակության վայրը)

 ________________________________________

                                              (հեռախոսահամարը)

 

Հ Ա Յ Տ

ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Խնդրում եմ տալ լիցենզիա _________________________________________________________
                                                            (գործունեության տեսակի անվանումը)
 _____________________________________________________________________________
 

   Լիցենզավորման պայմաններին ու պահանջներին ծանոթացել եմ և պարտավորվում եմ դրանք

պահպանել: Կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը`

1.____________________________________________________________________________
2.____________________________________________________________________________
3.____________________________________________________________________________
4.____________________________________________________________________________
5.____________________________________________________________________________

 

 

 Հայտատու      _____________________          ______________________
                   (ստորագրությունը)                      (անունը, ազգանունը)

 

   «____» ___________ 20 թ.

 

 

Ձև N 2

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

ԱԳԼՃԿ-Ի ԿԱՌՈՒՑՄԱՄԲ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

NN ը/կ

Անունը, ազգանունը

Զբաղեցրած պաշտոնը

Կրթությունը, մասնագիտությունը

Տվյալ բնագավառում աշխատանքային ստաժը

Ծանոթա-գրություն

           
            

 

 Հայտատու              _____________________     ______________________
                              (ստորագրությունը)               (անունը, ազգանունը)

 

     «____» ___________ 20 թ.

 

 

Հավելված N 2

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

«05» սեպտեմբերի 2012 թվականի N 619-Ն որոշման

 

 

Ձև

 

Ներմուծեք նկարագրությունը_10

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ

ԱՌԸՆԹԵՐ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա

 

ԱՎՏՈԳԱԶԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ՃՆՇԱԿԱՅԱՆՆԵՐԻ (ԱԳԼՃԿ) ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԱԳԼՃԿԿՇ N

 

Իրավաբանական անձի անվանումը կամ
անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը_________________________________________
 
Գտնվելու կամ բնակության վայրը__________________________________________________
____________________________________________________________________________
Գործունեության իրականացման վայրը______________________________________________

Գործողության ժամկետը` անժամկետ

 

Տնօրեն              __________________                           ________________________
                    (ստորագրությունը)                                    (անունը, ազգանունը)

 

    Տրված է ____ ____________20  թ.

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ա. ԱՎԱԳՅԱՆ