Համարը 
N 50
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
26.11.2002
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
26.11.2002
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2013
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՐԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԼՂՀ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

"26" նոյեմբերի 2002թ.

                                                                         N 50

ք.Ստեփանակերտ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հարկային ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հաստատել հարկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքներ կատարելու իրավասություն ունեցող պետական մարմիններին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային ծառայության մարմնի կողմից հարկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների տրամադրման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2003 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԼՂՀ վարչապետ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ 

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

2002թ. նոյեմբերի 26-ի

թիվ 50 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Սույնով կանոնակարգվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային ծառայության մարմնի (այսուհետև` Հարկային ծառայության մարմին) կողմից հարկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքներ կատարելու իրավասություն ունեցող պետական մարմիններին (այսուհետև` տեղեկություն ստացող մարմիններ) հարկային գաղտնիք հանդիսացող տեղեկության (այսուհետև` տեղեկություն) տրամադրումը:

2. Օրենքով սահմանված տեղեկությունները Հարկային ծառայության մարմնից ստանալու համար, տեղեկություն ստացող մարմնի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը ներկայացնում է դիմում, որտեղ նշվում է` պահանջվող տեղեկության տեսակը, ժամանակահատվածը, եթե պահանջվող տեղեկությունը վերաբերվում է իրավաբանական անձանց, ապա նշվում է, իրավաբանական անձի անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը, գտնվելու վայրը, իսկ ֆիզիկական անձանց դեպքում ֆիզիկական անձի անկետային տվյալները, ինչպես նաև այն իրավական ակտերը, որոնց հիման վրա տվյալ տեղեկություն ստացող մարմնին իրավասություն է վերապահված ստանալու նման տեղեկություն:

3. Տեղեկություն ստացող մարմնի կողմից ներկայացված դիմումում սույն որոշման 2-րդ կետով սահմանված որևէ վավերապայմանի բացակայության (անճշտությամբ) դեպքում, Հարկային ծառայության մարմնի կողմից դիմումը ստանալուն հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում տեղեկություն ստացող մարմնին ներկայացվում է գրավոր մերժում` համապատասխան պատճառաբանմամբ:

4. Հարկային ծառայության մարմինը սույն կարգի համաձայն ստացված դիմումի հիման վրա 5-օրյա ժամկետում Հարկային ծառայության մարմնի տեղեկատվական բազայում առկա տեղեկատվության հիման վրա, գրավոր տրամադրում է դիմումում նշված տեղեկությունը կամ պահանջվող տեղեկության բացակայության (համապատասխան հաշվառում չվարելու) մասին գրավոր տեղեկացնում է դիմողին:

5. Տեղեկություն ստացող մարմնի կողմից երկրորդ և ավելի անգամ նույն տեղեկությունն պահանջելու դեպքում տեղեկությունը Հարկային ծառայության մարմնի կողմից տրամադրվում է, եթե դրանում կատարվել է փոփոխություն:

6. Հարկային ծառայության մարմնի կողմից հարկային օրենսդրությամբ նախատեսված դեպքում, փոփոխության ենթակա տեղեկություններ տրամադրելիս տեղեկություն ստացողին այդ մասին տեղյակ է պահվում:

7. Հարկային ծառայության մարմինն իրավապահ մարմիններին տեղեկություն տրամադրում է ԼՂՀ քրեկան դատավարության օրենսգրքի հիման վրա:

8. Տեղեկություն ստացող մարմնի կողմից հարկային գաղտնիք հանդիսացող տեղեկության բացահայտումը (հրապարակումը) առաջացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվություն: