ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
“24” դեկտեմբերի 2002թ. |
N 85 |
ք.Ստեփանակերտ
Երկարատև օգտագործման ապրանքների նորոգման ընթացքում սպառողին անհատույց տրամադրման ոչ ենթակա նմանօրինակ ապրանքների անվանացանկը հաստատելու մասին
«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել երկարատև օգտագործման ապրանքների նորոգման ընթացքում սպառողին անհատույց տրամադրման ոչ ենթական նմանօրինակ ապրանքների անվանացանկը (կցվում է):
| |
Հաստատված է
ԼՂՀ կառավարության
2002թ. դեկտեմբերի 24-ի
թիվ 85 որոշմամբ |
ԱՆՎԱՆԱՑԱՆԿ
երկարատև օգտագործման ապրանքների նորոգման ընթացքում սպառողին անհատույց տրամադրման ոչ ենթակա նմանօրինակ ապրանքների
Ավտոմեքենաներ և մոտոհեծանվային ապրանքներ, կցորդներ ու դրանց համարակիր ագրեգատներ` բացի հաշմանդամների օգտագործման համար նախատեսված ապրանքներից, զբոսանավերից և լողամիջոցներից.
Կահույք.
Կենցաղային էլեկտրական սարքեր, արդուզարդի (տուալետի) և բժշկական նպատակներով օգտագործվող առարկաներ (էլեկտրասափրիչ, էլեկտրամազահարդար, էլեկտրաունելի` մազերի գանգրացման համար, բժշկական էլեկտրառեֆլեկտոր, էլեկտրաայրիչներ, էլեկտրաբինտեր, էլեկտրածածկոցաշալ, էլեկտրածածկոց).
Մթերքների ջերմային մշակման և կերակրի պատրաստման էլեկտրակենցաղային սարքեր (կենցաղային վառարաններ «ՀԹՃ» էլեկտրավառարաններ, խոնավաջերմամշակման սարքեր (տոստերներ), էլեկտրատաքացուցիչներ, էլեկտրաթեյնիկներ և այլն).
Քաղաքացիական զենք, քաղաքացիական և ծառայողական հրազենի հիմնական մասեր: