ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
«Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածով նախատեսված վաղեմության ժամկետի կասեցման համար հիմք հանդիսացող արձանագրության կազմման կարգը հաստատելու մասին
«Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածով նախատեսված վաղեմության ժամկետի կասեցման համար հիմք հանդիսացող արձանագրության կազմման կարգը (կցվում է):
2. Սահմանել, որ սույն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան կազմված արձանագրությունը հիմք է «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածով նախատեսված վաղեմության ժամկետի կասեցման համար:
3. Սույն որոշմամբ հաստատված կարգի կատարման նկատմամբ վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային օրենսդրությանը համապատասխան իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչությունը:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հաստատված է
ԼՂՀ կառավարության
2003թ. մարտի 11-ի
թիվ 63 որոշմամբ |
Կ Ա Ր Գ
«Հարկերի մասին» ԼՂՀ օրենքի 31-րդ հոդվածով նախատեսված վաղեմության ժամկետի կասեցման համար հիմք հանդիսացող արձանագրության կազմման
1. Սույն կարգով սահմանվում է «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված, վաղեմության ժամկետի կասեցման համար հիմք հանդիսացող հանգամանքները և կազմվող արձանագրության ձևը (կցվում է):
2. Սույն կարգով նախատեսված արձանագրությունը կազմվում է հարկ վճարողի, հարկ վճարողի պաշտոնատար անձի (անձանց) բացակայության դեպքում կամ երբ վերջիններիս այլ գործողությունների (անգործության) հետևանքով հարկային մարմինների կողմից ստուգման (կամ այլ կերպ հարկային պարտավորությունների հաշվարկման) փորձը ձախողվել է:
3. Սույն կարգով նախատեսված արձանագրությունը կազմում է հարկատուի մոտ ստուգում իրականացնելու (կամ այլ կերպ հարկային պարտավորությունները հաշվարկելու) լիազորություն ունեցող պաշտոնատար անձը՝ 2 ընթերակաների մասնակցությամբ:
4. Արձանագրության մեջ պարտադիր նշվում են՝
√ արձանագրությունը կազմելու վայրը, ամիսը, ամսաթիվը և ժամանակը,
√ արձանագրությունը կազմող անձի անունը, ազգանունը, հայրանունը և զբաղեցրած պաշտոնը,
√ ընթերակաների անունը, ազգանունը, հայրանունը, հասցեն, հեռախոսի համարը,
√ այն գործողությունները, որոնք պետք է իրականացներ հարկային մարմնի պաշտոնատար անձը, դրանց կատարման համար հիմք հանդիսացող իրավական ակտերը,
√ տեղեկություններ այն հարկատուի մասին, ում վերաբերյալ կազմվել է արձանագրությունը (անվանումը, կազմակերպաիրավական տեսակը, գտնվելու վայրը և այլն),
√ այն հանգամանքները և դրանց համապատասխան ձեռնարկված միջոցառումները, որոնց հետևանքով կազմվել է արձանագրությունը,
√ հղում այն իրավական ակտերին, որոնց հիման վրա կազմվում է արձանագրությունը,
√ արձանագրությունը կազմող պաշտոնատար անձի և ընթերակաների ստորագրությունները:
5. Սույն կարգով նախատեսված արձանագրությունը կազմելու պահից «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վաղեմության ժամկետը համարվում է կասեցված:
6. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված կասեցման հիմքերի դադարեցումից հետո հարկային մարմինների համապատասխան պաշտոնատար անձանց կողմից նախատեսված գործողությունները կատարելու հետևանքով կազմված փաստաթղթերը հիմք են հանդիսանում «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վաղեմության ժամկետը շարունակելու համար:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«_____» ___________200 թ ____________________________
արձանագրությունը կազմելու վայրը
Ես ___________________________________________________________________________
արձանագրությունը կազմողի պաշտոնը, անունը, ազգանունը, հայրանունը
մասնակցությամբ ընթերականեր. __________________________________________________
անունը, ազգանունը, հասցեն, հեռախոսի համարը
___________________________ __________________________________________________
անունը, ազգանունը, հասցեն, հեռախոսի համարը
համաձայն ____________________________________________________________________
համապատասխան նորմատիվ իրավական ակտը
____________________________________________________________________
ժամը___ին ներկայացա_________________________________________________________
տնտեսվարող սուբյեկտի հասցեն և այլ տվյալներ
____________________________________________________________________
նպատակ ունենալով իրականացնել ______________________________________________
գործողությունների տեսակը
____________________________________________________________________
տեղում պարզեցի, որ ___________________________________________________________
առկա վիճակը և ձեռնարկված միջոցառումները
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
որի հետևանքով, ղեկավարվելով ԼՂՀ «Հարկերի մասին» օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասով, կազմեցի սույն արձանագրությունը:
Սույն արձանագրության կազմման պահից ԼՂՀ «Հարկերի մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-րդ մասով նախատեսված վաղեմության ժամկետը համարվում է կասեցված:
Ընթերականեր. ______________________ __________________
անուն, ազգանուն ստորագրություն
______________________ __________________
անուն, ազգանուն ստորագրություն
Արձանագրությունը
կազմեց. ___________________________ __________________
պաշտոնը, անունը, ազգանունը ստորագրություն