ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
“26” օգոստոսի 2003թ. |
N 246 |
ք.Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործող բանկերի ու վարկային կազմակերպությունների կրեդիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման, վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման, ինվեստիցիոն արժեթղթերում ներդրումների հնարավոր կորուստների պահուստի ձևավորման և օգտագործման կարգերը սահմանող լիազոր մարմնի մասին
«Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 7-րդ, 18-րդ և 29-րդ հոդվածներին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ շահութահարկի հաշվարկման նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործող բանկերի ու վարկային կազմակերպությունների կրեդիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման, վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման, ինվեստիցիոն արժեթղթերում ներդրումների հնարավոր կորուստների պահուստի ձևավորման և օգտագործման կարգերը հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համատեղ սահմանած կարգով:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչությանը՝ սահմանված կարգով իրականացնել հսկողություն:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |