ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
“28” հոկտեմբերի 2003թ. |
N 279 |
ք.Ստեփանակերտ
ԶԵՆՔԻ ՏԻՐԱՊԵՏՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն «Զենքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 11-ի "Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում քաղաքացիական ու ծառայողական զենքի և դրա փամփուշտների շրջանառությունը կարգավորելու մասին" թիվ 66 որոշման 8-րդ կետի "ա" ենթակետի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է`
1. Հաստատել զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների և ֆիզիկական թերությունների ցանկը (կցվում է):
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարությանը` եռամսյա ժամկետում հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներին եզրակացություն տրամադրելու նպատակով բժշկական ստուգման կարգը:
| |
Հաստատված է
ԼՂՀ կառավարության 2003 թվականի
հոկտեմբերի 28-ի թիվ 279 որոշմամբ |
Ց Ա Ն Կ
զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների և ֆիզիկական թերությունների
1. Հոգեկան խանգարումներ
1. Մտավոր թերզարգացում
2. Մանիակալ-դեպրեսիվ պսիխոզ
3. Շիզոֆրենիա
4. Հոգեկան խանգարումներ գանգուղեղի օրգանական ախտահարման (ցանկացած ծագման) հետևանքով առաջացած հիվանդությունների և վնասվածքների դեպքում
5. Հոգեկան խանգարումներ սոմատոգեն ծագման, ինչպես նաև սուր և քրոնիկ թունավորումների ու ինֆեկցիաների դեպքում
6. Անձի խանգարումներ (պսիխոպաթիաներ, անձի ախտաբանական զարգացումներ, ախտաբանական ռեակցիաների հակումներ, անձի ակցենտուացիաներ և այլն)
7. Նևրոզներ, ռեակտիվ վիճակներ
8. Ալկոհոլամոլություն և թմրամոլություն
II. Նյարդային համակարգի հիվանդություններ և վնասվածքների հետևանքներ
9. Էպիլեպսիա
10. Գանգուղեղի և ողնուղեղի անոթային հիվանդություններ խիստ արտահայտված կլինիկական խանգարումներով
11. Կենտրոնական նյարդային համակարգի ինֆեկցիոն (բակտերիալ, վիրուսային) և ինֆեկցիոն-ալերգիկ հիվանդությունների հետևանքներ, գանգուղեղի և ողնուղեղի օրգանական ախտահարումներ` ընդհանուր ինֆեկցիաների, սուր և քրոնիկ թունավորումների ժամանակ ֆունկցիայի խիստ արտահայտված խանգարմամբ կամ զարգացող ընթացքով` ֆունկցիաների չափավոր խանգարմամբ
12. Գանգուղեղի և ողնուղեղի վնասվածքների հետևանքներ` ֆունկցիաների խիստ արտահայտված և չափավոր խանգարմամբ
13. Կենտրոնական նյարդային համակարգի բնածին արատներ (զարգացման արատներ)
14. Կենտրոնական նյարդային համակարգի նյարդամկանային հիվանդություններ (միոպաթիա, միասթենիա, միոտոնիա)
15. Կենտրոնական նյարդային համակարգի ժառանգական հիվանդություններ (սիրինգոմիելիա, ցրված սկլերոզ, կողմնային ամիոնոտրոֆիկ սկլերոզ և այլն)
16. Պերիֆերիկ նյարդերի վնասվածքների հետևանքներ` ֆունկցիաների խիստ արտահայտված կամ արագ զարգացող ընթացքով
17. Պերիֆերիկ նյարդային համակարգի հիվանդություններ կամ դրանց հետևանքներ ֆունկցիաների խիստ արտահայտված խանգարմամբ կամ արագ զարգացող ընթացքով
III. Ականջի, վերին շնչառական ուղիների հիվանդություններ
18. Վեստիբուլյար ապարատի ֆունկցիայի խանգարում` Մենյերի հիվանդության նշաններով ուղեկցվող կայուն, խիստ արտահայտված վեստիբուլյար վեգետատիվ խանգարումներով
19. Երկու ականջի կայուն լրիվ խլություն կամ խուլհամրություն
IV. Աչքի և նրա հավելումների հիվանդություններ
20. Ակնագնդի շարժիչ նյարդի կայուն կաթված (պարալիչ)` դիպլոպիայով
21. Տեսողության ֆունկցիան խախտող ծիածանաթաղանթի, եղջերաթաղանթի և աչքի այլ թաղանթների բորբոքային կամ դեգեներատիվ բնույթի քրոնիկ հիվանդություններ` խիստ արտահայտված տեսողական ֆունկցիայի զարգացող իջեցմամբ կամ երկու աչքում հաճախակի սրացումներով
22. Ակոմոդացիայի սպազմ կամ կաթված` կայուն
23. Աֆակիա կամ արտիֆակիա երկու աչքում
24. Գլաուկոմա
25. Ցանցաթաղանթի շերտազատում (ցանկացած բնույթի)` երկու աչքում
26. Տեսողական նյարդի ցանկացած էթիոլոգիայի ատրոֆիա` տեսողական ֆունկցիայի զարգացող իջեցման դեպքում
27. Տեսողության սրության իջեցում` կապված բեկող միջավայրերի կամ ակնահատակի կայուն փոփոխությունների, ռեֆրակցիայի, անոմալիայի կամ այլ պատճառների (վնասվածք, օրգանական հիվանդություններ և այլն) հետ, ակնագնդի բացակայություն կամ մեկ աչքում կուրություն կամ մեկ աչքում տեսողությունը` 0.05 D և ցածր, իսկ մյուս աչքում տեսողությունը` 0.3 D-ից ցածր
28. Ռեֆրակցիայի անոմալիաներ` կարճատեսություն մեկ աչքում կամ հեռատեսություն որևէ առանցքով 12.0 D-ից ավելի, մյուս աչքում 6.0 D-ից ավելի
V. Վիրաբուժական հիվանդություններ
29. Մաշկի հետայրվածքային, հետվնասվածքային, հետվիրահատական տարածուն սպիներ` վերին վերջույթի շարժումներն զգալի չափով սահմանափակող
30. Ողնաշարի և կրծքավանդակի հիվանդություններ, զարգացման արատներ, վնասվածքների և հիվանդությունների հետևանքներ` ֆունկցիաների զգալի խանգարմամբ
31. Ձեռքի մատների կամ դաստակների դեֆորմացիաներ և արատներ` ֆունկցիայի խիստ խանգարմամբ
32. Վերին վերջույթի ոսկորների, աճառների, մկանների, ջլերի ու հոդերի քրոնիկ բնածին արատներ, վնասումների հետևանքներ և քրոնիկ հիվանդություններ` ֆունկցիայի խիստ խանգարմամբ
33. Վերին վերջույթի բացակայություն կամ անդամահատում