ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
“24” դեկտեմբերի 2002թ. |
N 86 |
ք.Ստեփանակերտ
Սպառողների` էական խախտումներով ոչ պատշաճ որակի ապրանք վաճառելու դեպքում պատճառված վնասների հատուցման պահանջը բավարարելու ենթակա` տեխնիկապես բարդ ապրանքների անվանացանկը հաստատելու մասին
«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին կետի «ե» ենթակետին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է`
Հաստատել սպառողների` էական խախտումներով ոչ պատշաճ որակի ապրանք վաճառելու պատճառված վնասների հատուցման պահանջը բավարարելու ենթակա` տեխնիկապես բարդ ապրանքների անվանացանկը (կցվում է):
| |
Հաստատված է
ԼՂՀ լառավարության
2002թ. դեկտեմբերի 24-ի
թիվ 86 որոշմամբ |
Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ
սպառողների` էական խախտումներով ոչ պատշաճ որակի ապրանք վաճառելու դեպքում պատճառված վնասների հատուցման պահանջը բավարարելու ենթակա` տեխնիկապես բարդ ապրանքների
Կենցաղային նշանակության մետաղահատ և փայտամշակման հաստոցներ
Գյուղատնտեսական աշխատանքների համար նախատեսված կենցաղային նշանակության փոքրածավալ տեխնիկա և շարժամիջոցներ
Կենցաղային նշանակության էլեկտրական մեքենաներ և սարքեր
Կենցաղային նշանակության ռադիոէլեկտրոնային սարքավորումներ
Կենցաղային նշանակության հաշվիչ և բազմացնող տեխնիկա
Լուսավորչական ապարատներ և կինոապարատներ
Հեռախոսային և ֆաքսիմիլային ապարատներ
էլեկտրական երաժշտական գործիքներ
Էլեկտրոնային խաղալիքներ