Համարը 
N 89
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
24.12.2002
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
24.12.2002
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
24.12.2002
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԱՎԱՐՏԻՑ ՀԵՏՈ ՍՊԱՌՈՂԻ ԿՅԱՆՔԻՆ, ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ, ԳՈՒՅՔԻՆ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻՆ ՎՆԱՍ ՊԱՏՃԱՌՈՂ ԵՐԿԱՐԱՏԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ) ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

“24” դեկտեմբերի 2002թ.

 N 89

ք.Ստեփանակերտ

 

Սահմանված ծառայության ժամկետի ավարտից հետո սպառողի կյանքին, առողջությանը, գույքին և շրջակա միջավայրին վնաս պատճառող երկարատև օգտագործման ապրանքների (աշխատանքների) անվանացանկը հաստատելու մասին

 

«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել սահմանված ծառայության ժամկետի ավարտից հետո սպառողի կյանքին, առողջությանը, գույքին և շրջակա միջավայրին վնաս պատճառող երկարատև օգտագործման ապրանքների (աշխատանքների) անվանացանկը (կցվում է):

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ 

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

2002թ. դեկտեմբերի 24-ի

թիվ 89 որոշմամբ

 

ԱՆՎԱՆԱՑԱՆԿ

 

սահմանված ծառայության ժամկետի ավարտից հետո սպառողի կյանքին, առողջությանը, գույքին և շրջակա միջավայրին վնաս պատճառող երկարատև օգտագործման ապրանքների (աշխատանքների)

 

Խաղալիքներ, մանկական սայլակներ, տեսախաղեր, կենցաղային նշանակության մանկական անհատական համակարգիչներ

Հիվանդությունների` տնային պայմաններում կանխարգելման կամ բուժման համար նախատեսված գործիքներ, բժշկական պարագաներ և սարքեր, տեսողությունը կարգավորող ակնոցներ և լինզաներ

Էլեկտրակենցաղային ապրանքներ (բացի էլեմենտներից և առաջնային մարտկոցներից), խմելու ջրի վարակազերծման, մաքրման և լրացուցիչ մաքրման կենցաղային սարքավորումներ, կենցաղային պոմպեր և կոմպրեսորներ, կենցաղային գազային սարքավորումներ (այդ թվում` հեղուկ և պինդ վառելիքով աշխատող), պարենային ապրանքներ պահելու և տեղափոխելու տարողություններ

Կենցաղային ռադիոէլեկտրոնային սարքավորումներ, կենցաղային հաշվիչ և բազմացնող տեխնիկա

Ջեռուցման և տաք ջրամատակարարման սարքեր (վառարաններ), ջեռուցման կաթսաներ, ջրատաքացուցիչներ և ջրատաքացման աշտարակներ