Համարը 
N 90
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
24.12.2002
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
24.12.2002
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
24.12.2002
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՐՏԱԴՐՈՂԻ (ԿԱՏԱՐՈՂԻ, ՎԱՃԱՌՈՂԻ) ԿՈՂՄԻՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԶԵՏԵՂԵԼՈՒ ՑՈՒՑԱՆԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

“24” դեկտեմբերի 2002թ.

 N 90

ք.Ստեփանակերտ

 

Արտադրողի (կատարողի, վաճառողի) կողմից տեղեկատվություն զետեղելու ցուցանակին ներկայացվող պահանջները հաստատելու մասին

 

«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել արտադրողի (կատարողի, վաճառողի) կողմից տեղեկատվություն զետեղելու ցուցանակին ներկայացվող պահանջները (կցվում է):

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ 

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

2002թ. դեկտեմբերի 24-ի

թիվ 90 որոշմամբ

 

ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

արտադրողի (կատարողի, վաճառողի) կողմից տեղեկատվություն զետեղելու ցուցանակին ներկայացվող

 

1. Ցուցանակի տեղադրմանը և եզրաչափերին ներկայացվող պահանջներն են`

ա) ցուցանակը պետք է տեղադրված լինի կազմակերպության ճակատային մասում (որտեղ տեղադրված են մուտքը և ցուցափեղկը) առաջին հարկի լուսամուտախորշերի կամ ցուցափեղկերի արանքում և երկրորդ հարկի լուսամուտախորշերի արանքում և չպետք է դուրս ցցվի երկրորդ հարկի լուսամուտախորշերի ներքևի եզրից վերև:

Ցուցանակի ներքևի եզրը պետք է գտնվի հողի մակերևույթից առնվազն 2.5 մետր բարձրության վրա.

բ) ցուցանակը պատի մակերևույթից չպետք է դուրս ցցվի 0.5 մետրից ավելի.

գ) ցուցանակը չպետք է զբաղեցնի շենքի ճակատային մասի 1/6 մասից ավելին.

դ) ցուցանակի տառերի բարձրությունը պետք է լինի ոչ ավելի, քան 0.8 մետր և ոչ պակաս քան 0.1 մետր.

ե) ցուցանակը ժամերին պետք է լուսավորված լինի ներքին անհատական կամ արտաքին հոսանքի աղբյուրներով և չպետք է ունենա թարթող լուսավորման աղբյուրներ.

զ) ցուցանակը տեղադրվում է հակահրդեհային, սանիտարական ու սպասարկման նորմերի և անվտանգության տեխնիկայի պահանջներին համապատասխան:

2. Ցուցանակի լեզվին և լրացման ձևերին ներկայացվող պահանջներն են`

ա) ցուցանակի լեզուն հայերենն է: Ցուցանակի հայերեն տեղեկատվությունը կարող է զուգորդել այլ լեզուներով նշված տեղեկատվությամբ.

բ) ցուցանակի հայերեն շարադրանքը տեղեկատվության ծավալով չպետք է զիջի այլ լեզվով շարադրված տարբերակի ծավալին.

գ) ցուցանակի այլ լեզվով շարադրանքը պետք է լինի հայերեն շարադրանքից ներքև կամ աջ հատվածում (ըստ ձախից աջ գրության):

3. Ցուցանակների վրա պետք է զետեղվեն հետևյալ տեղեկությունները` կազմակերպության ճակատային մասում փակված ցուցանակի վրա նշվում են կազմակերպության (ֆիրմայի) անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, իսկ մուտքի դռան ցուցանակի վրա` աշխատանքային ռեժիմը: