Համարը 
N 82
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
11.03.2003
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
11.03.2003
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
11.03.2003
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՇՏԱԲԱՅԻՆ ՇԱՐՔԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

''11'' մարտի 2003թ.

N 82

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՇՏԱԲԱՅԻՆ ՇԱՐՔԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով ,,Գեոդեզիայի և քարտեզագրության մասին,, ԼՂՀ օրենքի 4-րդ, 5-րդ և 6-րդ հոդվածների պահանջներով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել պետական /ազգային/ կոորդինատային և բարձունքային համակարգերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական մասշտաբային շարքը՝ տեղագրական քարտեզները՝ 1:10000, 1:25000, 1:50000, 1:100000, 1:200000, 1:500000, 1:1000000 մասշտաբներով, տեղագրական հատակագծերը՝ 1:500, 1:1000, 1:2000, 1:5000 մասշտաբներով:

2. Սահմանել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական մասշտաբային շարքի տեղագրական քարտեզներում և հատակագծերում արտացոլված բոլոր աշխարհագրական անվանումները, բացատրություններն ու ծանոթագրությունները տրվում են հայերենով, իսկ անհրաժեշտության դեպքում նաև օտար լեզուներով:

3. Սահմանել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական մասշտաբային շարքի տեղագրական քարտեզների և հատակագծերի կազմման ու հրատարակման աշխատանքները համարվում են պետական նշանակության աշխատանքներ, որոնք իրականացնում է ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն կամ ԼՂՀ պաշտպանության նախարարությունը:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ