Համարը 
N 80
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
11.03.2003
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
11.03.2003
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
11.03.2003
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

''11'' մարտի 2003թ.

N 80

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գեոդեզիական կետերի պահպանության կարգը /կցվում է/:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին՝ եռամսյա ժամկետում ստանդարտացման ազգային համակարգի պահանջներին համապատասխան մշակել և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման կենտրոն ներկայացնել գեոդեզիական կետերի, դրանց կենտրոնների տեսակների, չափերի, արտաքին նշանների ձևերը՝ որպես ազգային ստանդարտ գրանցելու համար:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ 

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

2003թ. մարտի 11-ի

թիվ 80 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

գեոդեզիական կետերի պահպանության

 

Սույն կարգով կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գեոդեզիական կետերի պահպանության հետ կապված հարաբերությունները

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ամբողջ տարածքում անհրաժեշտ ճշտությամբ կոորդինատների և բարձրությունների միասնական համակարգ ապահովելու, անհրաժեշտ գեոդեզիական տվյալների բանկ ստեղծելու, քարտեզագրագեոդեզիական աշխատանքներ իրականացնելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործում են գեոդեզիական, աստղագեոդեզիական, գրավիմետրական և նիվելիրային ցանցեր /այսուհետև՝ գեոդեզիական ցանցեր/:

2. Գեոդեզիական ցանցերը երկրի մակերևույթի վրա ամրացված գեոդեզիական կետերի մի ամբողջություն են, որոնց դիրքը որոշված է պետական /ազգային/ և միջազգային կոորդինատային համակարգերում: Տեղանքում ճիշտ կողմնորոշվելու և հեշտ գտնելու համար գեոդեզիական կետերն ունեն համապատասխան արտաքին ձևավորում:

Գեոդեզիական կետերը հաշվարկված և տեղադրված են երկարատև օգտագործման համար և գտնվում են պետության պահպանության ներքո:

3. Գեոդեզիական կետերի կենտրոնները գեոդեզիական կոորդինատների, աստղագեոդեզիական և գրավիմետրական տվյալների կրիչներ են:

4. Եռանկյունավորման, տրիլատերացիայի, պոլիգոնոմետրիայի և GPS /Գլոբալ դիրքորոշման կայան/ կետերի կենտրոնների վրա դրվում են նշման համար այն առարկաները, որոնք ընդունվում են որպես գեոդեզիական կետեր, ունենում են գեոդեզիական կետի նշանակություն և ենթակա են պահպանության:

5. Գեոդեզիական կետերի կենտրոնների արտաքին նշանների և արտաքին ձևավորման տեսակները, չափերն ու ձևերը ենթակա են գրանցման որպես ազգային ստանդարտ:

6. ԼՂՀ տարածքում պահպանության ենթակա են՝

ա/ պետական գեոդեզիական ցանցի կետերը՝

- պետական /ազգային/ պլանային գեոդեզիական ցանցի կետերը, դրանց կենտրոնները, արտաքին նշանները, կողմնորոշիչ կետերը.

- պետական /ազգային/ բարձունքային գեոդեզիական ցանցի կետերը, հիմնային, գրունտային, ժայռային, պատային հենանշանները /ռեպերները/ և մակնիշները.

բ/ գրավիմետրական ցանցի կետերը, դրանց կենտրոնները, ուղեկից կետերը և ստուգողական հենանշանները.

գ/ հատուկ գեոդեզիական ցանցերի կետերը՝ դրանց արտաքին նշանները, կենտրոնները, ստուգողական մակնիշները:

Հատուկ գեոդեզիական ցանցերի կետեր են հանդիսանում գետնի մակերևույթին հիմնական ամրացված գեոդեզիական ցանցերի կետերը, որոնք ստեղծված են ըստ հատուկ տեխնիկական պայմանների՝ էլեկտրակայանների, հիդրոհանգույցների, հանքահորերի, մետրոպոլիտենների, թունելների, խոշոր կառույցների և այլ նշանակության օբյեկտների շինարարության իրականացման, շահագործման և դիտարկման համար:

7. Շինարարական վանդակացանցերի և գեոդեզիական նշահարման ցանցերի կետերը ենթակա են պահպանման հատուկ /շինարարական աշխատանքների համար մշակված/ հրահանգների պահանջներին համապատասխան:

8. Հողամասերը, որոնց վրա տեղակայված են գեոդեզիական կետերը, համարվում են գեոդեզիական կետերի պահպանման և սպասարկման գոտիներ և ԼՂՀ հողային օրենսգրքի 49-րդ հոդվածի 6-րդ կետին և 50-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան՝ ենթակա են գրանցման որպես սերվիտուտ:

Շենքերի պատերին, շինությունների վրա և նման տեղերում տեղադրված գեոդեզիական կետերի համար սահմաններ չեն որոշվում: Այդ դեպքում պահպանման ենթակա է անմիջապես կետը, պատային նշանը կամ հենանշանը /ռեպերը/:

9. Գեոդեզիական կետերի երկարատև պահպանվածությունն ապահովելու նպատակով գեոդեզիական կետերից օգտվող կազմակերպությունները պարտավոր են ստուգել դրանց կենտրոնների, արտաքին նշանների, կողմնորոշիչ կետերի տեխնիկական վիճակը և աշխատանքն ավարտելուց հետո վերականգնել արտաքին ձևավորումը՝ ծածկելով բացած կենտրոնները, վերականգնելով ճանաչման սյուները, կենտրոնների /արտաքին նշանների/ և կողմնորոշիչ կետերի շուրջը փորված ակոսիկները:

 

II. Գեոդեզիական կետերի պահպանության ապահովումը

 

10. Համաձայն ,,Գեոդեզիայի և քարտեզագրության մասին,, ԼՂՀ օրենքի 16-րդ հոդվածի՝ գեոդեզիական կետերի պահպանության ապահովումը համայնքի վարչական սահմաններում իրականացնում է համայնքի ղեկավարը, համայնքի վարչական սահմաններից դուրս՝ շրջանի վարչակազմի ղեկավարը:

11. Պահպանության են հանձնվում սույն կարգի 7-րդ կետում նշված բոլոր նոր տեղադրված և նախկինում պահպանության չհանձնված տեղագրագեոդեզիական աշխատանքների կատարման ժամանակ հետազոտված ու վերականգնված գեոդեզիական կետերը:

12. Գեոդեզիական կետերի պահպանության հանձնումը ձևակերպվում է սահմանված ակտով /ձև N 2/: Ակտը կազմվում է 2 օրինակից՝ գեոդեզիական կետերը պահպանության հանձնվող կազմակերպության ղեկավարի ստորագրությամբ և կնիքով: Ակտին կցվում է գեոդեզիական կետերի ցանկը՝ տեղադիրքի նկարագրությամբ: Գեոդեզիական կետերը պահպանության հանձնելու մասին ակտի առաջին օրինակը մնում է աշխատանքը կատարած կազմակերպությունում՝ հետագայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե հանձնելու համար, իսկ երկրորդը՝ համայնքի ղեկավարի կամ շրջվարչակազմի ղեկավարի մոտ:

13. Մի հողօգտագործողից մյուսին հողամասերի նկատմամբ իրավունքի փոխանցման դեպքում նախկինում պահպանության ընդունված գեոդեզիական կետերը հանձնման ակտով փոխանցվում են նոր հողօգտագործողին: Հանձնող կողմը կետերի հանձնման ակտի մի օրինակն ուղարկում է կադաստրի պետական կոմիտե:

14. Ակտի ձևը սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից /այսուհետև՝ կադաստրի պետական կոմիտե/:

15. Գեոդեզիական կետերի պահպանվածության ստուգման և հետագայում օգտագործելու համար արդի վիճակում պահելու նպատակով կադաստրի պետական կոմիտեի կողմից պարբերաբար հետազոտվում և թարմացվում է արտաքին ձևավորումը, իսկ անհրաժեշտության դեպքում վերականգնվում են գեոդեզիական կետերը:

16. Գեոդեզիական կետերը վերականգնվում, դրանց արտաքին ձևավորումը թարմացվում է կադաստրի պետական կոմիտեի կողմից՝ ըստ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ համաձայնեցված ծրագրերի:

Տեղագրագեոդեզիական աշխատանքների կատարման առանձին տեղամասերում գեոդեզիական կետերը կարող են հետազոտվել ու վերականգնվել այլ նախարարությունների և գերատեսչությունների կազմակերպությունների կողմից՝ կադաստրի պետական կոմիտեի համաձայնությամբ:

17. Հատուկ գեոդեզիական ցանցերի պահպանության ապահովումն իրականացվում է համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների կողմից:

 

III Գեոդեզիական կետերի հաշվառումը

 

18. Պետական գեոդեզիական ցանցերի և գրավիմետրական ցանցերի կետերի հաշվառումն իրականացվում է կադաստրի պետական կոմիտեի կողմից:

19. Հաշվառման ենթակա են սույն կարգի 6-րդ կետում նշված գեոդեզիական և գրավիմետրական կետերը:

20. Գեոդեզիական կետերի հաշվառման և ընդունման համար հիմք են համարվում՝

ա/ գեոդեզիական կետերի կոորդինատների և բարձրությունների հրատարակված կատալոգները.

բ/ աշխատանքների կատարման տեխնիկական հաշվետվությունները և ձեռագիր կատալոգները:

21. Պետական գեոդեզիական ցանցի կետերի հաշվառումն իրականացվում է ըստ կոորդինատների և բարձրությունների հրատարակված կատալոգների՝ գեոդեզիական ուսումնասիրության մատյաններում և գրաֆիկական նյութերի վրա՝ ըստ պայմանական նշանների:

22. Գեոդեզիական կետերի քանակական հաշվառումն իրականացվում է գեոդեզիական կետերի հաշվառման ամփոփագրում /ձև N4/:

23. Կատարված տեղագրագեոդեզիական աշխատանքների հաշվետու փաստաթղթերի հիման վրա ուսումնասիրության մատյաններում, գրաֆիկական նյութերում և գեոդեզիական կետերի հաշվառման ամփոփագրերի մեջ կատարվում են անհրաժեշտ փոփոխություններ:

24. Հատուկ գեոդեզիական ցանցերի կետերի հաշվառումն իրականացվում է համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների կողմից:

25. Յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ի դրությամբ կադաստրի պետական կոմիտեն գեոդեզիական կետերի մասին տեղեկություններ է կազմում /ձև N3/:

 

IV Գեոդեզիական կետերի պահպանության նկատմամբ հսկողության ապահովումը

 

26. Գեոդեզիական կետերի պահպանման նկատմամբ հսկողությունն իրականացվում է կադաստրի պետական կոմիտեի կողմից:

27. Պետական գեոդեզիական ցանցի կետերը քանդվում կամ տեղափոխվում են միայն կադաստրի պետական կոմիտեի համաձայնության դեպքում:

28. Գեոդեզիական կետերը վնասող կամ ոչնչացնող ֆիզիկական և իրավաբանական անձինք կրում են պատասխանատվություն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

29. Եթե որևէ տնտեսական կամ այլ գործունեության արդյունքում, որը կարող է նախատեսել պետական գեոդեզիական ցանցի կետերի վնասում կամ ոչնչացում, ապա իրականացնող կազմակերպությունը նախօրոք կադաստրի պետական կոմիտե պետք է կատարի հարցում պետական գեոդեզիական ցանցի կետերի հնարավոր քանդման կամ փոխման վերաբերյալ: Կադաստրի պետական կոմիտեն յուրաքանչյուր որոշակի դեպքում՝ ելնելով պետական գեոդեզիական ցանցի կետերի խտությունից և գոյություն ունեցող գեոդեզիական ցանցերի հեռանկարային զարգացման ու թարմացման ծրագրերից, որոշում է գեոդեզիական կետերի տեղափոխման անհրաժեշտության կամ քանդման հարցը և ընդունված որոշման մասին գրավոր հայտնում շահագրգիռ կազմակերպություններին ու հողօգտագործողներին: Ոչնչացված կետերի համար տեղագրագեոդեզիական կամ այլ աշխատանքներ իրականացնող կազմակերպության կողմից կազմվում է ակտ /ձև N1/, որտեղ նշվում են կետի ոչնչացման պատճառները, ոչնչացման թույլտվության կամ համաձայնության ամսաթիվը և համարը: Ակտի մեկ օրինակն ուղարկվում է կադաստրի պետական կոմիտե, երկրորդը՝ հողօգտագործողին, իսկ երրորդ օրինակը՝ ակտը կազմող կազմակերպություն:

30. Գեոդեզիական կետերի /կենտրոնների, արտաքին նշանների, ռեպերների, կողմնորոշիչ կետերի/ ոչնչացում կամ վնասում հայտնաբերվելու դեպքում, շրջանի վարչակազմի ղեկավարի կամ համայնքի ղեկավարի կողմից կազմվում է ակտ, որտեղ նշվում են վնասվածության բնույթը, ինչպես նաև վնասման կամ ոչնչացման պատճառները /ձև N1/: Գեոդեզիական կետերի ոչնչացման կամ վնասվածության մասին ակտը կազմվում է 2 օրինակից: Առաջին օրինակն ուղարկվում է կադաստրի պետական կոմիտե, երկրորդը մնում է համայնքում կամ շրջանում: Գեոդեզիական կետերի միտումնավոր ոչնչացման կամ վնասման դեպքում ակտի պատճենը փոխանցվում է իրավապահ մարմիններին՝ մեղավոր անձանց ԼՂՀ օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու համար:

31. Պետական գեոդեզիական ցանցի կետերի տեղափոխումը /կենտրոնների տեղադրում, արտաքին նշանների կառուցում, կոորդինատների և բարձրությունների որոշում/ կատարվում է կադաստրի պետական կոմիտեի կողմից: Նոր կետերի տեղադրման և տեղազննման ծախսերը փոխհատուցվում են այն իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից, որոնց պատճառով վնասվել, տեղափոխվել կամ ոչնչացվել են այդ կետերը:

 

Ձև N 1

 

ԱԿՏ

գեոդեզիական կետի վնասման /ոչնչացման մասին/

 

   ,,______,,____________________200__թ.                              ____________________________________

                                                                                                                   /շրջանը, համայնքը/

Մենք՝ ներքո ստորագրողներս ___________________________________________________________

                                                    /ակտը կազմողների անունը, ազգանունը, կազմակերպության անվանումը/

____________________________________________________________________________________

 

____________________________________________________________________________________

 

կազմել ենք սույն ակտը վնասված /ոչնչացված/ գեոդեզիական ________________________________

                                                                                                            /կետի համարը կամ անվանումը/

կետի մասին, տեղակայված _____________________________________________________________

                                               /նշել կետի տեղադիրքը պահպանության հանձնման ակտին համապատասխան/

____________________________________________________________________________________

 

ընդունված ,,____,,_____________200__թ. N____ գեոդեզիական կետի պահպանության հանձնման ակտով:

 

      Զննման արդյունքը _________________________________________________________________

                                           /նշել կենտրոնի, արտաքին նշանի, ուղեցույց կետերի և արտաքին ձևավորման վիճակը

_____________________________________________________________________________________

                             կետի վնասման կամ ոչնչացման պատճառները, ինչպես նաև համաձայնության բացակայության

_____________________________________________________________________________________

                                                                   դեպքում մեղավոր անձանց տվյալները

____________________________________________________________________________________

          

            Ակտը կազմված է ___________ օրինակից

 

           Առաջին օրինակը՝ կադաստրի պետական կոմիտե

 

            Երկրորդ օրինակը՝________________________________________________________________

                                                                            /հողօգտագործողի անվանումը/

           Երրորդ օրինակը՝ _________________________________________________________________

                                                               /ակտը կազմող կազմակերպության անվանումը/

           Ստորագրություններ՝ __________________________ ___________________________________

                                                                                                                       /անունը, ազգանունը/

                                            ___________________________ __________________________________

                                                                                                                      /անունը, ազգանունը/

                                            ___________________________ __________________________________

                                                                                                                     /անունը, ազգանունը/

                                            ___________________________ __________________________________

                                                                                                                     /անունը, ազգանունը/

 

Ձև N 2

 

ԱԿՏ

 

գեոդեզիական կետերի պահպանության հանձնման մասին

 

,,______,,____________________200__թ.

 

__________________________________

                           /շրջանը, համայնքը/

       Ես՝ ներքոստորագրողս _____________________________________________________________

                                                 /հանձնողի անունը, ազգանունը, պաշտոնը կազմակերպության անվանումը/

____________________________________________________________________________________

 

____________________________________________________________________________________

 

,,Գեոդեզիայի և քարտեզագրության մասին,, ԼՂՀ օրենքի և ԼՂՀ կառավարության որոշմամբ հաստատված գեոդեզիական կետերի պահպանության կարգի համաձայն հանձնեցի և ես՝ ներքո ստորագրողս

____________________________________________________________________________________

                          /ընդունողի անունը, ազգանունը, պաշտոնը, կազմակերպության անվանումը/

 

ընդունեցի պահպանության գեոդեզիական _________________________կետեր, ըստ սույն ակտի հակառակ երեսի ցանկի:

                                                                                  /նշել քանակը/

Ակտը կազմված է ____________օրինակից:

Առաջին օրինակը՝ կադաստրի պետական կոմիտե:

Երկրորդ օրինակը՝ ______________________________________________________________________

                                                            /պահպանության ընդունող կազմակերպության անվանումը/

 

_______________________________________ ղեկավարությունը պարտավորվում է գեոդեզիական կետերը

            /կենտրոնը կամ արտաքին նշանը/                վնասվելու կամ ոչնչացվելու դեպքում անհապաղ կազմել

համապատասխան ակտ և առաջին օրինակն ուղարկել կադաստրի պետական կոմիտե:

 

 

ՑԱՆԿ

 

Պահպանության ընդունված գեոդեզիական կետերի

 

հհ ը/կ

Կետի տեսակը և բարձրությունը

Կետի անվանումը կամ համարը, դասը, կենտրոնի տեսակը և համարը, ուղեցուցային կետերը

Կետի տեղադիրքի

նկարագրությունը,

ուղեցուցային կետից հեռավորությունը և

ազիմուտը

1

2

3

4

       
       

Հանձնեց___________________________        __________________________

                          /ստորագրությունը/                             /անունը, ազգանունը/

Ընդունեց___________________________       ___________________________

                         /ստորագրությունը/                            /անունը, ազգանունը/

 

              Կ.Տ.

 

Ձև N 3

Տ Ե Ղ Ե Կ Ու Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

գեոդեզիական կետերի վիճակի մասին

 

,,_____,,_____________ 200__ թ.

___________________________________________________________________________________

                      /օբյեկտի անվանումը, շրջանը, համայնքը, 1:200 000 մասշտաբի քարտեզի նոմենկլատուրան/

Դաշտային աշխատանքները կատարված են ______________________________________________

                                                                                   /կատարող կազմակերպության անվանումը

 

հհ ը/կ

Կետի տեսակը և բարձրությունը

Կետի անվանումը կամ համարը, դասը, կենտրոնի տեսակը և համարը, ուղեցուցային կետերը

Տեղեկություններ կետի վիճակի մասին

Կետի արտաքին ձևավորման վերականգնման աշխատանքները

կենտրոն

արտաքին նշան

ուղեցուցային կետ

1

2

3

4

5

6

7

             
           
           

 

                ________________________________________________________

                                     /աշխատանքները կատարող կազմակերպության անվանումը/

Տնօրեն___________________________                    _____________________

                     /ստորագրություն/                                         /անունը ազգանունը/

 

Կ.Տ.

Ձև N 4

 

ԱՄՓՈՓԱԳԻՐ

 

գեոդեզիական կետերի հաշվառման

 

Փաստաթղթի ստացման ամսաթիվը և համարը

Փաստաթղթի և օբյեկտի անվանումը

Աշխատանքների իրականացման տարին

Գեոդեզիական կետերի քանակը

Եռանկյունավորման, տրիլատերացիայի և պոլիգոնոմետրիայի

1,2,3 և 4 դասի կետեր

I, II, III, և IV դասի

նիվելիրային կետեր

հաշվառված

նոր տեղադրված

ոչնչացված

հաշվառված

նոր տեղադրված

ոչնչացված

1

2

3

4

5

6

7

8

9