Համարը 
N 114
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
15.04.2003
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
15.04.2003
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
15.04.2003
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՎԵԼԻՍ ՓՈՐՁԱՇՐՋԱՆԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

''15'' ապրիլի 2003թ.

N 114

ք.Ստեփանակերտ

 

ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՎԵԼԻՍ ՓՈՐՁԱՇՐՋԱՆԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հարկային ծառայության մասին» ԼՂՀ օրենքի 19-րդ հոդվածի երրորդ մասին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է՝

1. Սահմանել առաջին անգամ հարկային ծառայության պաշտոնում նշանակվելիս փորձաշրջանի անցկացման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման կիրառման նպատակով գերատեսչական - նորմատիվ ակտերն ընդունում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության պետը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ  

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

2003թ. ապրիլի 15-ի

թիվ114 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՎԵԼԻՍ ՓՈՐՁԱՇՐՋԱՆԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է առաջին անգամ հարկային ծառայության պաշտոնում նշանակվելիս հարկային ծառայողի փորձաշրջանի (այսուհետ՝ փորձաշրջան) անցկացման կարգը:

2. Յուրաքանչյուր պաշտոնի համար փորձաշրջանի ժամկետը սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային ծառայության մարմնի ղեկավարի հրամանով և չի կարող լինել ավելի, քան 6 ամիս:

3. Անձին հարկային ծառայության պաշտոնում փորձաշրջանով նշանակվելուց հետո երկօրյա ժամկետում հարկային ծառայության մարմնի համապատասխան ստորաբաժանման ղեկավարի կողմից նշանակվում է փորձաշրջանի ղեկավար նույն ստորաբաժանման փորձառու հարկային ծառայողներից:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային ծառայության մարմնի համապատասխան ստորաբաժանման ղեկավարը փորձաշրջանն անցնող անձին, հարկային ծառայության տվյալ պաշտոնի նկարագրին համապատասխան, իր գործառույթներն իրականացնելու նպատակով ապահովում է աշխատանքային պայմաններով և տեղեկություններով, որոնք անմիջապես առնչվում են մասնագիտական հմտությունների ձեռքբերման հետ:

5. Փորձաշրջանի ավարտից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում փորձաշրջանի ղեկավարը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային ծառայության մարմնի համապատասխան ստորաբաժանման ղեկավարին է ներկայացնում գրավոր զեկուցագիր փորձաշրջանն անցած անձի կատարած աշխատանքների վերաբերյալ՝ վերջինիս արդյունքները գնահատելով բավարար կամ անբավարար:

6. Փորձաշրջանի ավարտից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում փորձաշրջանն անցած անձը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային ծառայության մարմնի համապատասխան ստորաբաժանման ղեկավարին ներկայացնում է հաշվետվություն կատարած աշխատանքների մասին:

7. Փորձաշրջանի ավարտից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային ծառայության մարմնի համապատասխան ստորաբաժանման ղեկավարը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային ծառայության մարմնի ղեկավարին ներկայացնում է գրավոր եզրակացություն փորձաշրջանի արդյունքների մասին՝ կցելով սույն կարգի 5-րդ և 6-րդ կետերում նշված փաստաթղթերը:

8. Փորձաշրջանի ավարտից հետո մեկշաբաթյա ժամկետում փորձաշրջանի անբավարար արդյունքի դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային ծառայության մարմնի ղեկավարը դրա մասին գրավոր հայտնում է փորձաշրջան անցնող անձին և նրան հրամանով ազատում աշխատանքից՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

 

 

ԼՂՀ կառավարության

աշխատակազմի ղեկավար – նախարար

Ս. Գրիգորյան