Համարը 
N 353
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
28.11.2003
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
28.11.2003
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
28.11.2003
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՇԱՐՔԸ ԴԱՍՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՄՇԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

“28” նոյեմբերի 2003թ.

 N 353

ք.Ստեփանակերտ

 

ԼՂՀ պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունների ցանկի մշակման կարգը հաստատելու մասին

 

«Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ԼՂՀ օրենքի 12-րդ հոդվածին համապատասխան տեղեկությունների գաղտնագրման բնագավառում միասնական պետական քաղաքականություն իրականացնելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել ԼՂՀ պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունների ցանկի մշակման կարգը (կցվում է):

 

 

ԼՂՀ վարչապետ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ 

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

2003թ. նոյեմբերի 28-ի

թիվ 353 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունների ցանկի մշակման

 

1. Սույն կարգով սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական մարմիններում, հիմնարկներում և կազմակերպություններում ԼՂՀ պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունների ցանկի մշակման կարգը:

2. Պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունների ցանկերի նախագծերը մշակվում են տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքը դասելու և տնօրինելու լիազորություններով օժտված պետական մարմնի ղեկավարի հսկողությամբ՝ նրա հրամանով ստեղծված մշտական գործող հանձնաժողովի կողմից:

Պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունների ցանկերի նախագծերը մշակվում են «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ԼՂՀ օրենքի 9-րդ հոդվածի պահանջներին համապատասխան՝ հաշվի առնելով պետական մարմինների, հիմնարկների և կազմակերպությունների առաջարկությունները:

3. ԼՂՀ ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմինն ամփոփում է պետական մարմիններից ստացված՝ պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունների ցանկերի նախագծերը և դրանք ներկայացնում ԼՂՀ կառավարության հաստատմանը:

4. Գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերը մշակվում են սույն կարգին համապատասխան:

5. ԼՂՀ կառավարության հաստատած՝ պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունների ցանկին և սույն կարգի 2-րդ կետում նշված պահանջներին համապատասխան՝ պետական գաղտնիքի շարքը դասելու և տնօրինելու լիազորություններով օժտված պետական մարմինների ղեկավարների ցուցումով պետական մարմիններում մշտապես գործող հանձնաժողովների կողմից մշակվում են գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերը:

6. Գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերը կազմում են ըստ բնագավառների՝ առանձին-առանձին, ընդլայնված ձևով ընդգրկելով պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունները՝ նշելով յուրաքանչյուր գաղտնագրված տեղեկության գաղտնիության աստիճանը:

7. Գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերը (2 օրինակից) հաստատում են տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքը դասելու և տնօրինելու լիազորություններով օժտված պետական մարմինների ղեկավարները՝ համաձայնեցնելով ԼՂՀ ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմնի հետ: