Համարը 
ՀՕ-135
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
20.10.2004
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
02.11.2004
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
02.11.2004
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ՕՐԵՆՔԸ 1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹՎԱԾ ԵՎ ԼՂՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2004 թվականի

հոկտեմբերի 20-ին

 

1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹՎԱԾ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Սույն օրենքը սահմանում է 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց իրավունքների իրականացման և օրինական շահերի պաշտպանության իրավական և սոցիալ-տնտեսական երաշխիքները:

 

Հոդված 1.

Օրենքի գործողության շրջանակը

 

Սույն օրենքի գործողությունը տարածվում է 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց վրա:

 

Հոդված 2.

Բնակարանային ապահովության իրավունքը

 

Բռնագաղթված և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց բնակարաններ հատկացնելու կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 3.

Զբաղեցրած բնակելի տարածքների նկատմամբ վարձակալ ճանաչելը

 

Համայնքային բնակարանային ֆոնդի բնակելի տարածքներում երեք տարուց ավելի բնակվող` բռնագաղթված և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձինք սահմանված կարգով ճանաչվում են վարձակալ իրենց զբաղեցրած տարածքների նկատմամբ, եթե այլ անձինք դրանց նկատմամբ չունեն վարձակալության և այլ իրավունքներ:

 

Հոդված 4.

Հանրակացարանային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհումը

 

Պետական, բյուջետային հիմնարկների և համայնքների տնօրինության տակ գտնվող հանրակացարանային բնակելի տարածքները սեփականաշնորհվում են դրանցում երեք տարուց ավելի բնակվող` բռնագաղթված և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց:

Սեփականաշնորհման կարգը և սեփականաշնորհման ենթակա հանրակացարանների ցանկը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 5.

Ժամանակավոր կացարաններում բնակվողներին տրվող արտոնությունները

 

Ժամանակավոր կացարաններում (հյուրանոցներ, հանրակացարաններ, հանգստյան տներ, պանսիոնատներ, առողջարաններ և այլն) բնակվող` բռնագաղթված և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձինք ազատվում են բնակության համար սահմանված վարձը վճարելուց, բացառությամբ էլեկտրաէներգիայի և կոմունալ ծախսերի: Նրանց բնակվելու հետևանքով ժամանակավոր կացարանների կրած հաշվեկշռային վնասը փոխհատուցվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեից` Լեռնային Ղարաբաղի Հան-րապետության կառավարության սահմանած կարգով:

 

Հոդված 6.

Ադրբեջանի Հանրապետությունում թողած գույքի արժեքի փոխհատուցումը

 

Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված անձանց Ադրբեջանի Հանրապետությունում թողած գույքի դիմաց փոխհատուցումների հարցը լուծելու դեպքում փոխհատուցվում է նաև բռնագաղթված և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց գույքի արժեքը:

 

Հոդված 7.

Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

2 նոյեմբերի 2004թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-135