Համարը 
N 369
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
26.10.2004
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
26.10.2004
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
26.10.2004
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ-ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

''26'' հոկտեմբերի 2004թ.

N 369

ք.Ստեփանակերտ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ-ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Քաղաքաշինության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ և 16–րդ հոդվածներին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Սահմանել քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի մշակման և հաստատման հետևյալ կարգը`

ա) քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի համակարգում ընդգրկվող հանրապետական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերը հաստատող և (կամ) ընդունող (բացի պետական ստանդարտներից) պետական կառավարման մարմինը հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների զարգացման և քաղաքաշինության նախարարությունը.

բ) քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի (բացի բնագավառի պետական ստանդարտներից) գրանցումը և հաշվառումն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների զարգացման և քաղաքաշինության նախարարությունը.

գ) քաղաքաշինության բնագավառի նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի համակարգում ընդգրկված ստանդարտները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների զարգացման և քաղաքաշինության նախարարության կողմից հաստատվելուց հետո, որպես պետական ստանդարտներ, սահմանված կարգով ներկայացվում են պետական գրանցման և գործադրման համար.

դ) քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերը (բացի բնագավառի պետական ստանդարտներից) գործողության մեջ դնելու, փոփոխություններ կատարելու և ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ տեղեկատվությունը պարբերաբար հրապարակում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների զարգացման և քաղաքաշինության նախարարությունը.

ե) քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի (բացի բնագավառի պետական ստանդարտներից) պաշտոնական հրատարակման և վերահրատարակման իրավունքը պատկանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների զարգացման և քաղաքաշինության նախարարությանը.

զ) քաղաքաշինության բնագավառի գերատեսչական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի մշակումն ու հաստատումն իրականացնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համապատասխան նախարարությունները, գերատեսչությունները, տարածքային կառավարման մարմինները` համաձայնեցնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների զարգացման և քաղաքաշինության նախարարության հետ:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ