ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆՆ ՕԺԱՆԴԱԿՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆՐԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 53-րդ հոդվածի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Սահմանել ազգային անվտանգության մարմինների գործունեությանն օժանդակող անձանց խրախուսելու, ինչպես նաև նրանց պետական պարգևների ներկայացնելու կարգը՝ համաձայն հավելվածի:
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
2004թ. «25» մարտի
թիվ 121 որոշման |
Կ Ա Ր Գ
ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆՆ ՕԺԱՆԴԱԿՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆՐԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ազգային անվտանգության մարմիններին օժանդակող անձանց խրախուսելու, ինչպես նաև նրանց պետական պարգևների ներկայացնելու կարգը:
2. Ազգային անվտանգության մարմինների գործունեությանն օժանդակելու համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ազգային անվտանգության ծառայության տնօրենի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում վարչապետի խրախուսմանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի կողմից պետական պարգևատրման են ներկայացվում այն անձինք, ովքեր որոշակի ավանդ են ներդրել ազգային անվտանգության մարմինների առջև խնդիրների լուծման գործում:
3. Ազգային անվտանգության մարմինների գործունեությանն օժանդակելու համար կարող են խրախուսման ներկայացվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձինք:
4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենն ազգային անվտանգության մարմինների գործունեությանն օժանդակող անձանց խրախուսում են պատվոգրով, շնորհակալագրով, հուշանվերով, թանկարժեք նվերով, դրամական պարգևատրմամբ:
5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կենտրոնական մարմինների, քաղաքային և շրջանային բաժինների և բաժանմունքների պետերն ազգային անվտանգության մարմինների գործունեությանն օժանդակող անձանց կարող են խրախուսել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից սահմանված կարգով:
6. Թույլատրվում է ազգային անվտանգության մարմինների գործունեությանն օժանդակող անձանց խրախուսել, ինչպես նաև պետական պարգևների ներկայացնել /պարգևատրել/՝ առանց հրապարակման /գաղտնի/:
7. Ազգային անվտանգության մարմինների գործունեությանն օժանդակող անձանց խրախուսման ներկայացնելու վերաբերյալ առաջարկությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին միջնորդագրեր են ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալները, կենտրոնական մարմինների, քաղաքային և շրջանային բաժինների և բաժանմունքների պետերը:
8. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենն ազգային անվտանգության մարմինների գործունեությանն օժանդակող անձանց խրախուսելու մասին միջնորդագիրը հաստատում է կամ մերժում:
9. Ազգային անվտանգության մարմինների գործունեությանն օժանդակող անձանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի կողմից հրապարակայնորեն խրախուսման մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի միջնորդագիրը՝ համապատասխան կից գրությամբ, ներկայացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին: Միջնորդագիրը պետք է պարունակի խրախուսման ներկայացվող անձանց կենսագրական տվյալները կամ ինքնակենսագրությունը, բնութագիրը՝ դրանում ներառելով ազգային անվտանգության մարմինների գործունեությանն օժանդակելու գործում նրանց ունեցած վաստակն ու ցուցաբերած անձնվիրությունը, մատուցած ակնառու և բացառիկ ծառայությունները:
10. Ազգային անվտանգության մարմինների գործունեությանն օժանդակող անձանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի կողմից խրախուսման դեպքում հաստատված միջնորդագրի հիման վրա պատրաստվում է համապատասխան հրամանի նախագիծ:
11. Ազգային անվտանգության մարմինների գործունեությանն օժանդակող անձանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի կողմից առանց հրապարակման /գաղտնի/ խրախուսման դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենն անձամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին է ներկայացնում /զեկուցում/ խրախուսման ներկայացվող անձի կողմից ազգային անվտանգության մարմինների գործունեության օժանդակմանը վերաբերող նյութերը:
12. Ազգային անվտանգության մարմինների գործունեությանն օժանդակող անձանց խրախուսելու վերաբերյալ միջնորդագրերը քննարկվում են, և վերջնական որոշում ընդունվում է դրանք ստանալուց հետո 20 օրվա ընթացքում:
13. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը կարող է վերանայել միջնորդված խրախուսանքի ձևը կամ մերժել միջնորդությունը:
14. Սույն կարգով՝ ազգային անվտանգության մարմինների գործունեությանն օժանդակող անձանց պատվոգիրը, շնորհակալագիրը, հուշանվերը կամ դրամական պարգևատրումը հանձնում են՝
ա/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի կողմից խրախուսման դեպքում ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը կամ, նրա հանձնարարությամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենը.
բ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի կողմից խրախուսման դեպքում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենը կամ, նրա հանձնարարությամբ, համապատասխան պաշտոնատար անձը:
15. Ազգային անվտանգության մարմինների գործունեությանն օժանդակող անձինք պետական պարգևների ներկայացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմանը համապատասխան:
16. Ազգային անվտանգության մարմինների գործունեությանն օժանդակող անձանց խրախուսելու համար նախատեսվող ծախսերի գումարը հատկացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը տրամադրված ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին:
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |