ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք. Ստեփանակերտ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՂԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի չորրորդ մասի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Սահմանել ոստիկանությունում ծառայողի զինվորական հաշվառման կարգը՝ համաձայն հավելվածի:
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
2004թ.ապրիլի 27-ի
թիվ 173 որոշման |
Կ Ա Ր Գ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՂԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է ոստիկանության ծառայողին զինված ուժերի հաշվառումից հանելու և ոստիկանությունում զինվորական հաշվառման վերցնելու կարգը:
2. Ոստիկանությունում ծառայության անցման և ոստիկանության գլխավոր, ավագ ու կրտսեր խմբերի պաշտոններում նշանակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիները հանվում են զինված ուժերի զինվորական հաշվառումից և վերցվում ոստիկանությունում զինվորական հաշառման:
3. Ոստիկանության գլխավոր, ավագ և կրտսեր խմբերի պաշտոններում նշանակված ոստիկանության ծառայողին զինված ուժերի զինվորական հաշվառումից հանելու և ոստիկանությունում զինվորական հաշվառման վերցնելու համար հիմք է հանդիսանում պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանը:
4. Ոստիկանության համապատասխան կադրային մարմինները քաղաքացուն ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու մասին հրամանի արձակման օրվանից 7-օրյա ժամկետում ծառայողի զինվորական հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ են ներկայացնում միջնորդություն՝ նրան զինված ուժերի զինվորական հաշվառումից հանելու և ոստիկանությունում զինվորական հաշվառման վերցնելու համար:
Միջնորդության հետ ներկայացվում են՝
ա) ծառայության նշանակվելու մասին հրամանից քաղվածք
բ) գլխավոր, ավագ և կրտսեր խմբերի պաշտոններում նշանակված ծառայողների համար՝ անվանական ցուցակ (N 1 ձևը կցվում է)
գ) զինվորական գրքույկ
5. Զինվորական կոմիսարիատն անվանական ցուցակների հիմնավորվածությունը ճշտելուց հետո զինվորական հաշվառման փաստաթղթերում կատարում է համապատասխան նշումներ զինված ուժերի հաշվառումից հանելու վերաբերյալ: Հաշվառման քարտը պահպանվում է զինվորական կոմիսարիատում՝ հատուկ հաշվառման վերցված զինապարտների քարտադարանում, իսկ զինվորական գրքույկը փոխանցվում է ոստիկանության համապատասխան կադրային մարմին, որտեղ այն պահվում է ծառայողի անձնական գործում՝ ոստիկանությունում ծառայության ամբողջ ընթացքում:
6. Ոստիկանությունում ծառայությունից ազատված անձի զինվորական գրքույկը (զորակոչային կցագրման վկայականը), զինված ուժերում զինվորական հաշվառման վերցնելու համար ազատման հրամանի արձակման օրվանից հետո 7-օրյա ժամկետում կադրային մարմնի կողմից համապատասխան տեղեկանքով (N 2 ձևը կցվում է) ուղարկվում է այն զինվորական կոմիսարիատը, որտեղից ծառայողը հանվել է հաշվառումից:
Ծառայության ընթացքում ծառայողի բնակության վայրը փոխվելու դեպքում նշված նյութերն ուղարկվում են նրա բնակության վայրի զինվորական կոմիսարիատ:
|
ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ |
Ա Ն Վ Ա Ն Ա Կ Ա Ն Ց ՈՒ Ց Ա Կ
________________________ զինվորական կոմիսարիատում զինվորական հաշվառումից հանելու ենթակա՝ ոստիկանությունում ծառայության ընդունված պահեստազորի զինծառայողների
|
N/N
ը/կ
|
Ազգանունը, անունը, հայրանունը
|
Ծննդյան տարեթիվը
|
Պահեստազորի զինվորական կոչումը
|
Զինվորա-հրամանատա- րական մասնագիտու- թյունը, թիվը
|
Ում հրամանով և ինչ պաշտոնի է նշանակվել, հրամանի համարը,տարե- թիվը և ամսաթիվը |
Երբ, ում և ինչ ելքի համարով են ուղարկվել հաշվառման փաստաթղթերը
|
| |
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
________________ ________________
(ելքի համարը) (ուր է ուղարկվում)
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ոստիկանությունում ծառայությունից ազատված զինապարտի մասին
Տրվում է՝
__________________________________________________________________
(կոչումը)
__________________________________________________________________
(անունը,հայրանունը,ազգանունը)
ծնված՝ 19____թ., առ այն, որ նա հաշվառման մեջ է գտնվել ԼՂՀ ոստիկանությունում
______19____թվականից մինչև _____________20_____թվականը:
Ազատված է __________20___թվականի N ____ հրամանով:
Բնակության վայրը __________________________________________________
Առդիր՝ զինգրքույկ ___________________________________________________
Ստորաբաժանման ղեկավար ________________ ____________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)