Համարը 
N 68-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2013.03.13/04(223)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
26.02.2013
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
26.02.2013
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
23.03.2013
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՐԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՄ ԱՌԵՎՏՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«26» փետրվարի 2013թ.

N 68-Ն

ք. Ստեփանակերտ

 

ՀՐԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՄ ԱՌԵՎՏՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել`

1) հրագործական ապրանքների արտադրության, ներմուծման կամ առևտրի լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) հրագործական ապրանքների արտադրության, ներմուծման կամ առևտրի լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված N 1

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2013 թվականի փետրվարի 26-ի N 68-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ՀՐԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՄ ԱՌԵՎՏՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հրագործական ապրանքների արտադրության, ներմուծման կամ առևտրի լիցենզավորման հետ կապված հարաբերությունները` համաձայն «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի պահանջների:

2. Հրագործական ապրանքների արտադրության, ներմուծման կամ առևտրի լիցենզավորումն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր փրկարար ծառայությունը (այսուհետ` լիցենզավորող մարմին):

3. Հրագործական ապրանքների արտադրության, ներմուծման կամ առևտրի լիցենզավորումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված բարդ ընթացակարգով տրվող լիցենզիաների պահանջներին համապատասխան:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հրագործական ապրանքների արտադրության, ներմուծման կամ առևտրի լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու իրավունք ունեցող սուբյեկտներ են համարվում իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը:

5. Լիցենզիա տալու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին եզրակացություններ տալու նպատակով լիցենզավորող մարմինը ստեղծում է լիցենզավորող հանձնաժողով:

6. Լիցենզիա տալու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:

7. Լիցենզիան տրվում է սույն կարգով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո 30 օրվա ընթացքում:

 

II. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

8. Լիցենզիա ստանալու ցանկություն ունեցող հայտատուն հասարակական անվտանգության ապահովման նպատակով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջների համաձայն պարտադիր պետք է ունենա`

1) սեփականության կամ օգտագործման իրավունքով անվտանգության պահանջներին համապատասխանող շինություն (արտադրամաս)` հրագործական ապրանքների արտադրությամբ զբաղվելու համար.

2) սեփականության կամ օգտագործման իրավունքով համապատասխան շինություն կամ պահեստ` հրագործական ապրանքները պահելու համար.

3) սեփականության կամ օգտագործման իրավունքով փոխադրամիջոցներ` հրագործական ապրանքները փոխադրելու համար:

9. Հայտատուն լիցենզիա ստանալու համար ներկայացնում է`

1) հայտ` համաձայն N 1 ձևի, նշելով`

ա. իրավաբանական անձի համար` իրավաբանական անձի անվանումն ու կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` անունը, ազգանունը, բնակության վայրը.

բ. լիցենզավորման ենթակա այն գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել.

գ. իրավաբանական անձանց համար` հարկ վճարողի հաշվառման համարի, անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի համար` հարկ վճարողի հաշվառման համարի կամ սոցիալական քարտի համարի վերաբերյալ տեղեկատվություն.

2) իրավաբանական անձի համար` կանոնադրության պատճենը և պետական գրանցման վկայականի պատճենը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` պետական գրանցման վկայականի պատճենը.

3) տեղեկություններ հայտատուի տրամադրության տակ գտնվող հրագործական ապրանքներ արտադրելու համապատասխան շինության (արտադրամասի) մասին` համաձայն N 2 ձևի.

4) տեղեկություններ հայտատուի տրամադրության տակ գտնվող հրագործական ապրանքները պահելու պահեստի կամ շինության մասին` համաձայն N 3 ձևի.

5) տեղեկություններ հայտատուի տրամադրության տակ գտնվող հրագործական ապրանքների փոխադրման համար նախատեսված փոխադրամիջոցների մասին` համաձայն N 4 ձևի.

6) տեղեկություններ հրագործական ապրանքների արտադրությամբ, ներմուծմամբ կամ առևտրով զբաղվող մասնագետների մասին` համաձայն N 5 ձևի.

7) «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան վճարված պետական տուրքի վճարման անդորրագիրը:

10. Հասարակական անվտանգության ապահովման նպատակով, բացի նշված փաստաթղթերից, հայտատուն ներկայացնում է նաև հրագործական ապրանքների փոխադրմամբ զբաղվող անձանց համապատասխան ուսուցում անցնելը հաստատող փաստաթղթի պատճենը:

11. Լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը կարող են լիցենզավորող մարմնին հանձնվել առձեռն կամ փոստով:

 

III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ ՄԵՐԺՈՒՄԸ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

12. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է, եթե`

1) հայտատուի ներկայացրած փաստաթղթերը թերի, կեղծ կամ խեղաթյուրված են.

2) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության և այլ իրավական ակտերի պահանջներին.

3) իրավաբանական անձն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվելու հայցվող` լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով.

4) ֆիզիկական անձն իրավունք չունի զբաղվելու հայցվող` լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով:

13. Լիցենզիայի գործողությունը կարող է կասեցվել կամ դադարեցվել` օրենքով սահմանված կարգով:

14. Լիցենզիա ստանալու մասին հայտերի մերժման, լիցենզիայի գործողության կասեցման կամ լիցենզիայի վերաձևակերպման մասին հայտերի մերժման վերաբերյալ որոշումները կարող են բողոքարկվել դատական կամ վերադասության կարգով: Վերադասության կարգով բողոքարկման ընթացակարգը և ժամկետները սահմանվում են «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով:

 

IV. ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

15. Հրագործական ապրանքների արտադրության, ներմուծման կամ առևտրի նկատմամբ հսկողությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Ձև N 1

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն

առընթեր փրկարար ծառայության տնօրեն

 պրն____________________________

 _________________________________

                                 (հայտատուի անվանումը (անունը, ազգանունը) և

 ____________________________

                                               կազմակերպական-իրավական ձևը)

 ____________________________

                                             (գտնվելու վայրը, բնակության վայրը)

 ____________________________

                                                        (հեռախոսահամարը)

 

Հ Ա Յ Տ

 

ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Խնդրում եմ տալ ________________________________________________________

                                                   (գործունեության տեսակի անվանումը)

  _____________________________________________________________ լիցենզիա:

 Լիցենզավորման պայմաններին ու պահանջներին ծանոթացել եմ և պարտավորվում եմ դրանք պահպանել:

 Կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը`

 

1. _____________________________________________________

2. _____________________________________________________

3. _____________________________________________________

4. _____________________________________________________

5. _____________________________________________________

 

Հայտատու ___________________              ________________________________

                      (ստորագրությունը)                      (անվանումը կամ անունը, ազգանունը)

 

 

«____» _________________20  թ.

 

 

 

Ձև N 2

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

ՀԱՅՏԱՏՈՒԻ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ՀՐԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐ ԱՐՏԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՇԻՆՈՒԹՅԱՆ (ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ) ՄԱՍԻՆ

 

NN ը/կ

Շինության (արտադրամասի) անվանումը և տեսակը

Շինության (արտադրամասի) մակերեսը

Շինության (արտադրամասի) օգտագործման ժամկետը

Շինության (արտադրամասի) գտնվելու վայրը

Արտադրության համար անհրաժեշտ սարքավորումների առկայությունը

 

Ծանոթա-

գրություն

1

2

3

4

5

6

7

             

Հայտատու    _______________  ____________________________
       (ստորագրությունը)  (անվանումը կամ անունը, ազգանունը)

 

 

 

Ձև N 3

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

ՀԱՅՏԱՏՈՒԻ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ՀՐԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ՊԱՀԵԼՈՒ ՊԱՀԵՍՏԻ ԿԱՄ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

NN ը/կ

Պահեստի կամ շինության

անվանումը և տեսակը

Պահեստի կամ շինության

մակերեսը

Պահեստի կամ

շինության

օգտագործման ժամկետը

Պահեստի կամ շինության

գտնվելու վայրը

 

Ծանոթա-

գրություն

1

2

3

4

5

6

           

 

Հայտատու    ______________  ______________________________
      (ստորագրությունը)       (անվանումը կամ անունը, ազգանունը)

 

 

 

Ձև N 4

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

ՀԱՅՏԱՏՈՒԻ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ՀՐԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

NN

ը/կ

Փոխադրամիջոցի

անվանումը և տեսակը

Փոխադրամիջոցի

տարողությունը

 

Ծանոթագրություն

 

1

2

3

4

       

 

Հայտատու    _______________    _____________________________
       (ստորագրությունը)        (անվանումը կամ անունը, ազգանունը)

 

 

 

Ձև N 5

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

ՀՐԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՄԲ, ՆԵՐՄՈՒԾՄԱՄԲ ԿԱՄ ԱՌԵՎՏՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

NN ը/կ

Անունը, ազգանունը

Զբաղեցրած պաշտոնը

Կրթությունը, մասնագիտությունը

Տվյալ բնագավառում աշխատանքի ստաժը

Ծանոթա-

գրություն

           
           

Հայտատու    _______________     _____________________________
       (ստորագրությունը)         (անվանումը կամ անունը, ազգանունը)

 

 

 

Հավելված N 2

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2013 թվականի  փետրվարի 26-ի N 68-Ն որոշման

 

 

Ձև

 

Ներմուծեք նկարագրությունը_10

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ

ԱՌԸՆԹԵՐ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա

 

ՀՐԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ,

ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՄ ԱՌԵՎՏՐԻ

 

ՀԱԱՆԱ N

 

Իրավաբանական անձի անվանումը կամ

անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը______________________________

Գտնվելու կամ բնակության վայրը _______________________________________

_________________________________________________________________

 

Գործողության ժամկետը` անժամկետ

 

Տնօրեն               _______________                     _____________________

                          (ստորագրությունը)                           (անունը, ազգանունը)

 

Տրված է  «____» _______________20  թ.

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ