Համարը 
N 69-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2013.03.13/04(223)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
26.02.2013
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
26.02.2013
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
23.03.2013
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԿՐԱԿՄԱՐԻՉՆԵՐԻ ԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«26» փետրվարի 2013թ.

N 69-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԿՐԱԿՄԱՐԻՉՆԵՐԻ ԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել`

1) կրակմարիչների լիցքավորման աշխատանքների կատարման և առևտրի լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) կրակմարիչների լիցքավորման աշխատանքների կատարման և առևտրի լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված N 1

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2013 թվականի փետրվարի 26-ի N 69-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ԿՐԱԿՄԱՐԻՉՆԵՐԻ ԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կրակմարիչների լիցքավորման աշխատանքների կատարման և առևտրի լիցենզավորման հետ կապված հարաբերությունները` համաձայն «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի պահանջների:

2. Կրակմարիչների լիցքավորման աշխատանքների կատարման և առևտրի լիցենզավորումն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր փրկարար ծառայությունը (այսուհետ` լիցենզավորող մարմին):

3. Կրակմարիչների լիցքավորման աշխատանքների կատարման և առևտրի լիցենզավորումն իրականացվում է «Լիցենզավորման մասին»  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված բարդ ընթացակարգով տրվող լիցենզիաների պահանջներին համապատասխան:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կրակմարիչների լիցքավորման աշխատանքների կատարման և առևտրի լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու իրավունք ունեցող սուբյեկտներ են համարվում իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը:

5. Լիցենզիա տալու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին եզրակացություններ տալու նպատակով լիցենզավորող մարմինը ստեղծում է լիցենզավորող հանձնաժողով:

6. Լիցենզիա տալու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին»  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:

7. Լիցենզիան տրվում է սույն կարգով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո 30 օրվա ընթացքում:

8. Լիցենզիա տալու համար կատարվում է կրակմարիչների լիցքավորման աշխատանքների կատարմամբ և առևտրով զբաղվող մասնագետների մասնագիտական որակավորման ստուգում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

II. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

9. Լիցենզիա ստանալու ցանկություն ունեցող հայտատուն հասարակական անվտանգության ապահովման նպատակով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջների համաձայն պարտադիր պետք է ունենա`

1) սեփականության կամ օգտագործման իրավունքով պահեստ` կրակմարիչները պահելու համար.

2) սեփականության կամ օգտագործման իրավունքով փոխադրամիջոցներ` կրակմարիչներ փոխադրելու համար.

3) կրակմարիչների լիցքավորման աշխատանքների կատարմամբ և առևտրով զբաղվող մասնագիտական որակավորում անցած մասնագետներ:

10. Հայտատուն լիցենզիա ստանալու համար ներկայացնում է`

1) հայտ` համաձայն N 1 ձևի, նշելով`

ա. իրավաբանական անձի համար` իրավաբանական անձի անվանումն ու կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` անունը, ազգանունը, բնակության վայրը.

բ. լիցենզավորման ենթակա այն գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել.

գ. իրավաբանական անձանց համար` հարկ վճարողի հաշվառման համարի, անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի համար` հարկ վճարողի հաշվառման համարի կամ սոցիալական քարտի համարի վերաբերյալ տեղեկատվություն.

2) իրավաբանական անձի համար` կանոնադրության պատճենը և պետական գրանցման վկայականի պատճենը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` պետական գրանցման վկայականի պատճենը.

3) տեղեկություններ հայտատուի տրամադրության տակ գտնվող կրակմարիչները պահելու պահեստների մասին` համաձայն N 2 ձևի.

4) տեղեկություններ հայտատուի տրամադրության տակ գտնվող կրակմարիչների փոխադրման համար նախատեսված փոխադրամիջոցների մասին` համաձայն N 3 ձևի.

5) տեղեկություններ կրակմարիչների լիցքավորման աշխատանքների կատարմամբ և առևտրով զբաղվող մասնագետների մասին` համաձայն N 4 ձևի.

6) կրակմարիչների լիցքավորման աշխատանքների կատարմամբ և առևտրով զբաղվող մասնագետների մասնագիտական որակավորում անցնելու մասին տրված փաստաթղթերի պատճենները.

7) «Պետական տուրքի մասին»  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան վճարված պետական տուրքի վճարման անդորրագիրը:

11. Հասարակական անվտանգության ապահովման նպատակով, բացի նշված փաստաթղթերից, հայտատուն ներկայացնում է նաև կրակմարիչների փոխադրմամբ զբաղվող անձանց համապատասխան ուսուցում անցնելը հաստատող փաստաթղթի պատճենը:

12. Լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը կարող են լիցենզավորող մարմնին հանձնվել առձեռն կամ փոստով:

 

III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ ՄԵՐԺՈՒՄԸ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

13. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է, եթե`

1) հայտատուի ներկայացրած փաստաթղթերը թերի, կեղծ կամ խեղաթյուրված են.

2) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջներին.

3) իրավաբանական անձն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվելու հայցվող` լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով.

4) ֆիզիկական անձն իրավունք չունի զբաղվելու հայցվող` լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով:

14. Լիցենզիայի գործողությունը կարող է կասեցվել կամ դադարեցվել` օրենքով սահմանված կարգով:

15. Լիցենզիա ստանալու մասին հայտերի մերժման, լիցենզիայի գործողության կասեցման կամ լիցենզիայի վերաձևակերպման մասին հայտերի մերժման վերաբերյալ որոշումները կարող են բողոքարկվել դատական կամ վերադասության կարգով: Վերադասության կարգով բողոքարկման ընթացակարգը և ժամկետները սահմանվում են «Լիցենզավորման մասին»  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով:

 

IV. ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

16. Կրակմարիչների լիցքավորման աշխատանքների կատարման և առևտրի նկատմամբ հսկողությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:

17. Կրակմարիչների լիցքավորման աշխատանքների կատարմամբ և առևտրով զբաղվող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը լիցենզավորող մարմնին ներկայացնում են հաշվետվություն` կիսամյակային կտրվածքով:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Ձև N 1

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն

առընթեր փրկարար ծառայության տնօրեն

 պրն____________________________

 __________________________________

                                 (հայտատուի անվանումը (անունը, ազգանունը) և

 ___________________________

                                                կազմակերպական-իրավական ձևը)

 ___________________________

                                              (գտնվելու վայրը, բնակության վայրը)

 ___________________________

                                                       (հեռախոսահամարը)

 

Հ Ա Յ Տ

ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Խնդրում եմ տալ _______________________________________________________

                                                   (գործունեության տեսակի անվանումը)

____________________________________________________________ լիցենզիա:

 Լիցենզավորման պայմաններին ու պահանջներին ծանոթացել եմ և պարտավորվում եմ դրանք պահպանել:

 Կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը`

1. ____________________________________________

2. ____________________________________________

3. ____________________________________________

4. ____________________________________________

5. ____________________________________________

 

Հայտատու   _________________         ___________________________________

                     (ստորագրությունը)           (անվանումը կամ անունը, ազգանունը)

 

«____» ______________20  թ.

 

 

 

Ձև N 2

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

ՀԱՅՏԱՏՈՒԻ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ԿՐԱԿՄԱՐԻՉՆԵՐԸ ՊԱՀԵԼՈՒ ՊԱՀԵՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

NN

ը/կ

Պահեստի

տեսակը

Պահեստի

մակերեսը

Պահեստի

օգտագործման

ժամկետը

Պահեստի

գտնվելու վայրը

 

Ծանոթա-

գրություն

 

1

2

3

4

5

6

           

 

Հայտատու    _________________       _______________________________
       (ստորագրությունը)          (անվանումը կամ անունը, ազգանունը)

 

 

 

Ձև N 3

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

ՀԱՅՏԱՏՈՒԻ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ԿՐԱԿՄԱՐԻՉՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

NN

ը/կ

Փոխադրամիջոցի

մակնիշը և տեսակը

Փոխադրամիջոցի

տարողությունը

Ծանոթա-

գրություն

1

2

3

4

       

 

Հայտատու    _________________    ________________________________
       (ստորագրությունը)        (անվանումը կամ անունը, ազգանունը)

 

 

 

Ձև N 4

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

ԿՐԱԿՄԱՐԻՉՆԵՐԻ ԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՄԲ ԵՎ ԱՌԵՎՏՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

NN ը/կ

Անունը, ազգանունը

Զբաղեցրած պաշտոնը

Կրթությունը, մասնագիտությունը

Տվյալ բնագավառում աշխատանքի ստաժը

Ծանոթա- գրություն

           
           

 

Հայտատու    ________________    _______________________________
       (ստորագրությունը)       (անվանումը կամ անունը, ազգանունը)

 

 

 

Հավելված N 2

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2013 թվականի  փետրվարի 26-ի N 69-Ն որոշման

 

 

Ձև

 

Ներմուծեք նկարագրությունը_10

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ

ԱՌԸՆԹԵՐ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա

 

ԿՐԱԿՄԱՐԻՉՆԵՐԻ ԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ

ԿԼԱԿԱ N

 

Իրավաբանական անձի անվանումը կամ

անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը__________________________________

 

Գտնվելու կամ բնակության վայրը___________________________________________

 

_____________________________________________________________________

 

Գործողության ժամկետը` անժամկետ

 

Տնօրեն     __________________       ______________________

                 (ստորագրությունը)               (անունը, ազգանունը)

 

Տրված է  «___» ___________ 20  թ.

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ