ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
"28" սեպտեմբերի 2004թ. |
N 330 |
ք.Ստեփանակերտ
ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՈՐՈԳՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ մասերի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հաստատել`
ա) չափման միջոցների արտադրության և նորոգման գործունեության վերաբերյալ «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված փորձաքննոււթյան իրականացման լիցենզավորման կարգը` համաձայն թիվ 1 հավելվածի.
բ) չափման միջոցների արտադրության և նորոգման գործունեության վերաբերյալ «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված փաստաթղթերի փորձաքննության իրականացման լիցենզիայի ձևը՝ համաձայն թիվ 2 հավելվածի:
|
ԼՂՀ վարչապետ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հավելված 1
ԼՂՀ կառավարության
2004թ. սեպտեմբերի 28-ի
թիվ 330 որոշման |
Կ Ա Ր Գ
չափման միջոցների արտադրության և նորոգման գործունեության վերաբերյալ «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված փորձաքննության իրականացման լիցենզավորման
1. Սույն կարգով սահմանվում է չափման միջոցների արտադրության և նորոգման գործունեության վերաբերյալ փորձաքննության իրականացման (այսուհետ` փորձաքննության գործունեություն) լիցենզավորման կարգը համաձայն «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի պահանջների:
2. Փորձաքննության գործունեության լիցենզավորումն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների զարգացման և քաղաքաշինության նախարարությունը (այսուհետ` լիցենզավորող մարմին):
3. Փորձաքննության գործունեության լիցենզիա ստանալու իրավունք ունեն իրավաբանական և ֆիզիկական անձինք, ինչպես նաև անհատ ձեռնարկատերը (այսուհետ՝ հայտատու):
4. Չափման միջոցների արտադրության և նորոգման գործունեության տեսակի վերաբերյալ լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերի փորձաքննությունն կարող են իրականացնել համապատասխան լիցենզիա ունեցող անձինք:
5. Փորձաքննություն չեն կարող իրականացնել լիցենզավորող մարմնի ենթակայությամբ գործող հիմնարկները, ինչպես նաև այն կազմակերպությունները, որոնց բաժնետոմսերի (բաժնեմասերի) 50 տոկոսից ավելին տնօրինում է լիցենզավորող մարմինը, բացառությամբ օրենքով կամ օրենսդրական ակտերով ուղղակի նախատեսված դեպքերի:
6. Լիցենզիան տրվում է անժամկետ և դրա գործողությունը տարածվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ամբողջ տարածքում:
7. Լիցենզիան տրվում է լիցենզիա ստանալու համար սույն կարգով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո 30 օրվա ընթացքում:
8. Փաստաթղթերի փորձաքննություն իրականացնող անձը պետք է՝
ա) լինի անկախ (վարչաֆինանսական առումով) լիցենզավորող մարմնից ու չափման միջոցների արտադրության և նորոգման գործունեությամբ զբաղվելու համար լիցենզավորող մարմին դիմող հայտատուից.
բ) կարողանա վերլուծել, հիմնավորել և փաստարկներով պնդել իր կարծիքը, տիրապետի «Լիցենզավորման մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում չափումների միասնականության ապահովման մասին» և «Ստանդարտացման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների դրույթներին, չափումների միասնականության ապահովման համակարգի հիմնարար ստանդարտներին, չափման միջոցների արտադրության և նորոգման նորմատիվ ու տեխնիկական փաստաթղթերին:
9. Հայտատուն փորձաքննության գործունեության լիցենզիա ստանալու համար պետք է լիցենզավորող մարմին ներկայացնի հետևյալ փաստաթղթերը՝
ա) լիցենզիա ստանալու մասին հայտը (ձևը կցվում է), նշելով՝
իրավաբանական անձի համար՝ անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը, իսկ ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) համար անունը, ազգանունը, բնակության վայրը,
լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,
հայտին կից փաստաթղթերի անվանումները.
բ) իրավաբանական անձի համար՝ կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենը.
գ) արտադրության և նորոգման ենթակա չափման միջոցների անվանումները, որոնց վերաբերյալ փաստաթղթերը պետք է ենթարկվեն փորձաքննության.
դ) գործունեության տվյալ տեսակով զբաղվելու համար հայտատուի մասնագիտական որակավորումը հավաստող հետևյալ փաստաթղթերի պատճենները.
բարձրագույն կրթության դիպլոմը,
չափագիտության բնագավառում 3 տարվա անընդմեջ աշխատանքային փորձը հաստատող փաստաթուղթը:
10. Լիցենզիայի տրամադրման մասին որոշումն ընդունվում է լիցենզավորող մարմնի կողմից «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` լիցենզավորման հանձնաժողովի կողմից տրված եզրակացության հիման վրա:
11. Փաստաթղթերի փորձաքննություն իրականացնող անձի լիցենզիայի հայտը մերժելու, լիցենզիան տալու, գործունեությունը կասեցնելու, դադարեցնելու, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ հարցերի վերաբերյալ պահանջները սահմանվում են «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով:
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
|
ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների
զարգացման և քաղաքաշինության
նախարար |
|
պրն. ___________________________________
________________________________________
(հայտատուի անվանումը և կազմակերպական- իրավական ձևը)
________________________________________
(գտնվելու վայրը)
Հեռախոսահամարը________________________ |
Հ Ա Յ Տ
|
Խնդրում եմ տրամադրել ____________________________________________
(գործունեության տեսակի անվանումը)
________________________________________________________ լիցենզիա
Լիցենզավորման պայմաններին ու պահանջներին ծանոթացել եմ և պարտավորվում եմ դրանք պահպանել:
Կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը`
1. ___________________________________________________________
2. ___________________________________________________________
3. ___________________________________________________________
4. ___________________________________________________________
5. ___________________________________________________________
Հայտատու __________________ _______________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
_____ ________________ 200 թ. |
| |
Հավելված 2
ԼՂՀ կառավարության
2004թ. սեպտեմբերի 28-ի
թիվ 330 որոշման |
Լ Ե Ռ Ն Ա Յ Ի Ն Ղ Ա Ր Ա Բ Ա Ղ Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն
ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա №
Տրված է ____ _________________ 200 թ.
Գործողության ժամկետը անժամկետ
|
Տրվում է _____________________________________________________________
(իրավաբանական անձի անվանումը կամ ֆիզիկական անձի անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը, անունը)
_____________________________________________________________________
Գտնվելու կամ բնակության վայրը ________________________________________
Գործունեության տեսակը _______________________________________________
_____________________________________________________________________
Լիցենզիա տալու թվագրությունը __________________________________________
ԼՂՀ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ
ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ_____________ _____________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Կ.Տ. «_____» __________________ 200 թ. |
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |