ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«12» մարտի 2013թ. |
N 116-Ն |
ք. Ստեփանակերտ
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈԻՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ՝ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈԻՍՈՒՑՉԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հանրակրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման կարգը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2013 թվականի մարտի 12-ի N 116-Ն որոշման |
ԿԱՐԳ
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈԻՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ՝ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈԻՍՈԻՑՉԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության (այսուհետ՝ ուսումնական հաստատություն), անկախ կազմակերպաիրավական ձևից և ենթակայությունից, հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման հետ կապված իրավահարաբերությունները:
2. Ուսուցչի վերապատրաստման գործընթացի անմիջական պատասխանատուն Լեռնային Ղարաբաղի հանրապետության կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատված՝ ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող Լեռնային Ղարաբաղի հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից երաշխավորված համապատասխան վերապատրաստող կազմակերպություններն են (այսուհետ՝ վերապատրաստող կազմակերպություն)։
3. Ուսուցչի վերապատրաստումը վերապատրաստող կազմակերպություններում ուսուցչի կողմից կրթության պետական կառավարման լիազորված մարմնի (այսուհետ՝ նախարարություն) սահմանած՝ ուսուցչի վերապատրաստման չափորոշիչներին և ծրագրերին համապատասխան մասնագիտական գիտելիքների, կարողությունների և հմտությունների կատարելագործման գործընթաց է։
4. Ուսումնական հաստատության ուսուցչի վերապատրաստման գործընթացի նախապատրաստման պատասխանատուն հաստատության տնօրենն է (այսուհետ՝ տնօրեն)։
5. Վերապատրաստման ընթացքում ուսուցիչն ազատվում է իր պաշտոնական պարտականությունների կատարումից՝ զբաղեցրած պաշտոնի, մանկավարժական աշխատանքի ստաժի և վարձատրության պահպանմամբ։
II. ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈԻՄԸ
6. Ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստումը պարտադիր է և անցկացվում է տնօրենի կողմից հաստատված՝ ուսուցչի հերթական ատեստավորման ժամանակացույցով նախատեսված ժամկետին համապատասխան:
7. Հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման դասընթացների ժամկետները սահմանում է նախարարությունը։
8. Տնօրենը տարածքային կառավարման լիազոր մարմնի ղեկավարին՝ շրջանի վարչակազմի ղեկավարին, Ստեփանակերտ քաղաքում՝ Ստեփանակերտի քաղաքապետին է ներկայացնում տվյալ տարվա ատեստավորման ենթակա ուսուցիչների ցուցակը։ Տարածքային կառավարման լիազոր մարմնի (Ստեփանակերտի քաղաքապետարանի) համապատասխան ստորաբաժանումը կազմում է իր ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ վերապատրաստման ենթակա ուսուցիչների ճշտված ցուցակը (ապահովելով ատեստավորման ենթակա ուսուցչին ներկայացվող չափանիշների համապատասխանությունը «Հանրակրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի պահանջներին)։ Նախարարության համապատասխան ստորաբաժանումը սույն կետում նշված կարգով կազմում է իր ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ ատեստավորման ենթակա ուսուցիչների ցուցակները։
9. Տվյալ ուսումնական տարում վերապատրաստող կազմակերպությունների ցանկը՝ ըստ ուսումնական առարկաների, հաստատվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հրամանով և հրապարակվում զանգվածային լրատվության միջոցներով, www.edu.nkr.am կայքում։
10. Վերապատրաստման դասընթացներն սկսվում են վերապատրաստող կազմակերպությունների ցանկի հրապարակումից առնվազն մեկ ամիս հետո։
11. Ուսումնական հաստատությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատված վերապատրաստող կազմակերպությունների ցանկից ընտրում է վերապատրաստող կազմակերպությունը:
12. Ուսուցիչների վերապատրաստման մոդուլները մշակվում են վերապատրաստող կազմակերպության կողմից՝ նախարարության սահմանած չափորոշիչների և ծրագրերի հիման վրա և վերապատրաստումն սկսվելուց ոչ ուշ, քան 15 օր առաջ հաստատվում են վերապատրաստող կազմակերպության ղեկավարի կողմից։
13. Տնօրենը վերապատրաստումն սկսվելուց առնվազն 10 օր առաջ ուսուցչին տեղեկացնում է վերապատրաստող կազմակերպության, վերապատրաստման ժամկետի և վայրի մասին։
14. Վերապատրաստման դասընթացի առնվազն երկու երրորդին մասնակցած ուսուցչին դասընթացի ավարտից հետո, երեք աշխատանքային օրվա ընթացքում, տրվում է վկայական՝ 5 տարի ժամկետով, որի ձևը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարը։
15. Վերապատրաստման արդյունքում ստացած վկայականի պատճենը կցվում է ուսուցչի անձնական գործին։
16. Վերապատրաստող կազմակերպությունը յուրաքանչյուր վերապատրաստման ավարտից հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում նախարարություն է ներկայացնում վերապատրաստման դասընթացի վերաբերյալ հաշվետվություն։
17. Ատեստավորման ենթակա ուսուցիչներին 2012 թվականի մարտին տրված վերապատրաստման վկայականները վավերական են մինչև 2017 թվականի մարտի 31-ը՝ ինչպես նույն դպրոցում, այնպես էլ՝ աշխատանքի վայրը փոխելու դեպքում՝ այլ դպրոցում։
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |