ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
“26” նոյեմբերի 2002թ. |
N 52 |
ք.Ստեփանակերտ
ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄՆԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հարկային ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հաստատել Հարկային ծառայության մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի անդամների թեկնածուների առաջարկման կարգը (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2003թ. հունվարի 1-ից:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հաստատված է
ԼՂՀ կառավարության
2002թ. նոյեմբերի 26-ի
թիվ 52 որոշմամբ |
Կարգ
Հարկային ծառայության մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի անդամների թեկնածուների առաջարկման
1. Սույնով կանոնակարգվում է Հարկային ծառայության մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի անդամների թեկնածուների առաջարկման կարգը:
2.«Հարկային ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի համաձայն Հարկային ծառայության մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային ծառայության (այսուհետև` Հարկային ծառայություն) մարմնի ղեկավարը` Հարկային ծառայության մարմնի կենտրոնական ապարատի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարների կողմից առաջարկված թեկնածուներից:
3. Սույն կարգի համաձայն հարկային ծառայության կենտրոնական աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները իրենց ղեկավարած ստորաբաժանման հարկային ծառայողներից հարկային ծառայության մարմնի ղեկավարին են ներկայացնում հարկային ծառայության մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի անդամի թեկնածուին, որը`
ա/ (ենթակետն ուժը կորցրել է 26.05.2004 N 212)
բ/ սույն կարգի 4-րդ կետում նշված ժամկետում պետք է ունենա հարկային ծառայության առնվազն երկու տարվա անընդմեջ աշխատանքային ստաժ.
գ/ սույն կարգի 4-րդ կետում նշված ժամկետին նախորդող մեկ տարվա ընթացքում չպետք է ենթարկված լինի կարգապահական պատասխանատվության:
(3-րդ կետը փոփ. 26.05.2004 N 212)
4. Սույն կարգի 3-րդ կետի համաձայն Հարկային ծառայության մարմնի կենտրոնական աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները յուրաքանչյուր տարվա դեկտեմբեր ամսվա առաջին աշխատանքային օրը Հարկային ծառայության մարմնի ղեկավարին առաջարկ են ներկայացնում Հարկային ծառայության մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի անդամի թեկնածուի վերաբերյալ:
Հարկային ծառայության մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի կազմը յուրաքանչյուր տարի 1/3-ով ենթակա է փոփոխության` Հարկային ծառայության մարմնի ղեկավարի որոշած հերթականությամբ:
5. Սույն կարգի 4-րդ կետում նշված առաջարկներին կցում են Հարկային ծառայության մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի անդամի թեկնածուի ծառայողական բնութագիրը, թեկնածուի վերաբերյալ Հարկային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի եզրակացությունը, որը պետք է ներառի թեկնածուի կողմից հարկային օրենսդրության և Հարկային ծառայության մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների գործառույթների իմացության գնահատականը:
6. Նախքան սույն կարգի 4-րդ կետով նախատեսված ժամկետի լրանալը Հարկային ծառայության մարմնի ղեկավարը Հարկային ծառայության մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի նոր անդամի նշանակում է կատարում գործող անդամի հարկային ծառայության պաշտոնից ազատվելու կամ այլ ստորաբաժանում տեղափոխվելու, ինչպես նաև կարգապահական պատասխանատվության ենթարկվելու դեպքում: Ծառայողական անհրաժեշտությունից ելնելով, համապատասխան ստորաբաժանման ղեկավարի հիմնավորմամբ, Հարկային ծառայության մարմնի ղեկավարի կողմից Հարկային ծառայության մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի անդամը կարող է մինչև մեկ ամիս ժամկետով փոխարինվել նույն ստորաբաժանման մեկ այլ հարկային ծառայողով:
Նախքան սույն կարգով նախատեսված ժամկետի լրանալը Հարկային ծառայության մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի նոր անդամի թեկնածուի առաջարկումը կատարվում է սույն կարգով` նախկին անդամի պաշտոնավարման չլրացած ժամկետով: