ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
''29'' նոյեմբերի 2004թ. |
N 484 |
ք.Ստեփանակերտ
Մշակույթի պահպանման, տարածման և զարգացման 2005թ. պետական տարեկան ծրագրի մասին
Համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքի 2-րդ հոդվածի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ մշակույթի պահպանման, տարածման և զարգացման 2005թ. պետական տարեկան ծրագրին (համաձայն հավելվածի) և 2005թ. պետական բյուջեի նախագծի կազմում ներկայացնել ԼՂՀ Ազգային ժողով:
2. Հանձնարարել ԼՂՀ կրթության, մշակույթի և սպորտի նախարարությանը ապահովել 2005թ. մշակույթի պահպանման, տարածման և զարգացման տարեկան ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը սահմանված ժամկետում:
|
ԼՂՀ վարչապետ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
«29» նոյեմբերի 2004թ.
թիվ 484 որոշման |
ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՏԱՐԱԾՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2005Թ. ՊԵՏԱԿԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
«Մշակույթի պահպանման, զարգացման և տարածման 2005թ. պետական ծրագիրը» (այսուհետ՝ Ծրագիր) մշակվել է ԼՂՀ-ում միասնական մշակութային քաղաքականություն իրականացնելու նպատակով:
Մշակույթի պահպանման, տարածման և զարգացման պետական ծրագրում ներառված են պետական մշակութային քաղաքականության իրականացման հիմնական առաջնային ուղղությունները և անհրաժեշտ միջոցառումները:
Ծրագիրը նպատակաուղղված է մշակույթի բնագավառում բարեփոխումների իրականացման և կայուն զարգացման համար հիմք ստեղծելուն:
I. Ծրագրի հիմնական նպատակները և առաջնային խնդիրները
Ծրագրի հիմնական նպատակներն են՝
- ԼՂՀ-ում մշակութային ժառանգության և մշակութային ներուժի պահպանումը, մշակութային կյանքի բազմազանության աջակցմանը զուգընթաց հայկական մշակույթի ավանդական ձևերի զարգացման ապահովումը.
- մշակույթի բնագավառի ենթակառուցվածքների ամրապնդումը և զարգացումը, յուրաքանչյուր անհատի՝ անկախ նրա բնակավայրից և սոցիալական խմբի պատկանելությունից, մշակութային արժեքներին հաղորդակցվելու, մշակույթի բոլոր ոլորտներում մշակութային ծառայություններից ու բարիքներից օգտվելու մատչելիության ապահովումը.
- Յուրաքանչյուր անհատի մասնագիտական և ոչ մասնագիտական (սիրողական) ստեղծագործական գործունեությանն աջակցումը:
Ծրագիրը նպատակաուղղված է մշակույթի բնագավառի շարունակական բարեփոխումներին և կոչված է ապահովելու՝
- պետության երաշխավորված աջակցությունը մասնագիտական-ստեղծագործական գործունեությանը, դրա զարգացմանը նպաստող պայմանների ստեղծումը և քաղաքացիների մասնակցությունը մշակութային կյանքին.
- արվեստի բոլոր ուղղություններում շուկայական մեխանիզմների ներդրումը և զարգացումը.
- քաղաքացիական հասարակության ձևավորման և ամրապնդման մեջ մշակույթի դերի բարձրացումը.
- ազգային մշակույթի ինտեգրումը համաշխարհային գործընթացներին, մշակութային փոխանակությունների նոր ձևերի և ուղղությունների յուրացումը.
- ԼՂՀ շրջաններում մշակութային կյանքի աշխուժացումը, համագործակցությունը շրջանային կառույցների հետ և համատեղ մշակութային ծրագրերի մշակումն ու իրականացումը.
- համագործակցությունը հասարակական կազմակերպությունների, այդ թվում՝ ստեղծագործական և ազգային փոքրամասնությունների միությունների հետ՝ մշակութային ծրագրերի իրականացմանն աջակցելու նպատակով.
- պատմամշակութային շարժական հուշարձանների (թանգարանային, գրադարանային հավաքածուների) պահպանության, համալրման և հանրահռչակման պայմանների ապահովումը.
- պատմամշակութային անշարժ հուշարձանների վերականգնումը, պահպանումը և հետագա օգտագործման պայմանները.
- թատերարվեստի, երաժշտարվեստի, կերպարվեստի, պարարվեստի կայուն զարգացումը.
- հրատարակչական գործի զարգացումը.
- գեղարվեստական կրթության՝ արվեստների ուսուցման և գեղագիտական դաստիարակության նոր ծրագրերի և մեթոդների ներդրումը:
II. Ծրագրի ֆինանսական ապահովումը
Ծրագրի նպատակների իրականացման միջոցառումների ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեից և այլ աղբյուրներից: 2005թ. տարեկան ծրագրով պետական բյուջեով նախատեսված գումարները նպատակաուղղված են սույն ծրագրի նպատակների մի մասի իրականացմանը՝ համաձայն կից հավելվածների հոդվածների:
Ծրագրի ֆինանսական ապահովման հիմնական աղբյուրն է պետական բյուջեն, իսկ այլընտրանքային գումարներն առաջանում են համակարգի կազմակերպությունների վճարովի ծառայություններից, ձեռնարկատիրական գործունեությունից, դրամաշնորհային ծրագրերի իրականացումից և ԼՂՀ օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:
Ծրագրի ֆինանսավորման ծավալը կազմվում է ԼՂՀ պետական բյուջեից՝ 713387.7 հազար դրամ:
III. Ծրագրի իրականացման մեխանիզմները
Ծրագրի իրականացման համար պահանջվում է օրենսդրական դաշտի կատարելագործում, որի նպատակով նախատեսվում է մշակել և ներկայացնել հետևյալ իրավական ակտերը.
- «Թատրոններին և թատերարվեստին պետական աջակցություն ցուցաբերելու մասին» ԼՂՀ օրենքի նախագիծը.
- «Պետական երիտասարդական քաղաքականության մասին» ԼՂՀ օրենքի նախագիծը.
- «ԼՂՀ թանգարանային հավաքածուի և թանգարանների մասին» ԼՂՀ օրենքի նախագիծը.
- «Գրադարանային գործի մասին» ԼՂՀ օրենքի նախագիծը.
- «ԼՂՀ թանգարանային հավաքածուի կանոնակարգման մասին» և «Գեղարվեստական կրթության հայեցակարգը հաստատելու մասին» ԼՂՀ կառավարության որոշումների նախագծերը:
Ծրագիրն իրականացվում է պայմանագրերի հիման վրա, որոնք կնքվում են ԼՂՀ օրենսդրությանը համապատասխան՝ մշակույթի ոլորտում պետական լիազորված մարմնի և իրավաբանական, ֆիզիկական անձանց միջև:
Ծրագրի իրականացման մեխանիզմները նախատեսվում են որոշակի միջոցառումների իրականացման նպատակով մրցույթների անցկացում և ֆինանսական նախահաշիվների կազմում:
IV. Ծրագրային միջոցառումների համակարգը
Մշակույթի պահպանման, տարածման և զարգացման 2005 թվականի պետական տարեկան ծրագիրը կազմված է հետևյալ ենթածրագրերից և դրանցում ներառված բաժիններից.
1. «Մշակութային ժառանգության պահպանություն».
1.1. «Պատմամշակութային շարժական հուշարձանների (թանգարանային, գրադարանային հավաքածուների) պահպանություն» բաժին.
1.2. «Պատմամշակութային անշարժ հուշարձանների պահպանություն» բաժին.
2. «Արվեստ»
3. «Միջազգային համագործակցություն» և «ԼՂՀ-ում կազմակերպվելիք միջոցառումներ».
4. «Մշակութային կրթություն».
5. «Հրատարակչական գործ և տեղեկատվության ձեռքբերում»:
1. «Մշակութային ժառանգության պահպանություն» ենթածրագիր
1.1 «Պատմամշակութային շարժական հուշարձանների (թանգարանային, գրադարանային հավաքածուների) պահպանություն» բաժին
«Մշակութային ժառանգության պահպանություն» ենթածրագրի «Պատմամշակութային շարժական հուշարձանների (թանգարանային, գրադարանային հավաքածուների) պահպանություն» բաժնի առաջնահերթ խնդիրներն են՝
- ԼՂՀ թանգարանային, գրադարանային հավաքածուների պահպանվածության ապահովումը.
- ԼՂՀ թանգարանային, գրադարանային հավաքածուների անվտանգության համակարգերի ստեղծումը՝ ժամանակակից տեխնոլոգիական և տեխնիկական միջոցների օգտագործմամբ.
- ԼՂՀ թանգարանային, գրադարանային հավաքածուների համալրման ապահովումը.
- թանգարանային ժամանակակից ցուցադրությունների կազմակերպումը.
- թանգարանային առարկաների և թանգարանային հավաքածուների հանրահռչակման և պետական հաշվառման համակարգում ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումը.
- գրադարանային տեղեկատվական համակարգի կատարելագործումը.
- ԼՂՀ գրադարանային հավաքածուների տեղեկատվական միասնական շտեմարանի ստեղծումը.
- մշակութային արժեքների վերականգնողական աշխատանքներ իրականացնող կադրերի պատրաստումն ու վերապատրաստումը.
- թանգարանային, գրադարանային գործի զարգացմանը նպաստող տարածաշրջանային, միջազգային ծրագրերին մասնակցությունը և համագործակցության իրականացումը.
- ԼՂՀ-ում թանգարանների, գրադարանների գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերի, նորմատիվային փաստաթղթերի մշակումը.
Ենթածրագրով նախատեսված խնդիրների իրականացման նպատակով ԼՂՀ պետական բյուջեից ֆինանսավորվում են հետևյալ միջոցառումները՝ համաձայն հավելված 1-ի.
- թանգարանների պահպանում, թանգարանային կազմում ընդգրկված թանգարանային առարկաների վերականգնում և կոնսերվացում, թանգարանային առարկաների տվյալների շտեմարանի ստեղծում, պատմամշակութային արժեքների և գեղարվեստական ստեղծագործությունների ձեռքբերում.
- պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության ապահովում, այդ թվում՝
ա) Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարան
բ) Շուշիի պատմաերկրագիտական թանգարան
գ) Մարտունու պատմաերկրագիտական թանգարան
դ) Կոլխոզաշենի Պարսեղովի անվան տուն-թանգարան
ե) Բերդաշենի պատմաերկրագիտական թանգարան
զ) Հադրութի պատմաերկրագիտական թանգարան
է) Մեծ Թաղլարի Խուդյակովի անվան տուն-թանգարան
ը) Ասկերանի պատմաերկրագիտական թանգարան
թ) Մարտակերտի պատմաերկրագիտական թանգարան
ժ) Շուշիի պատկերասրահ
ժա) Ստեփանակերտի քաղաքային պատկերասրահ (ֆինանսավորվում է Ստեփ.քաղաքապետարանի բյուջեից)
- Գրադարանների պահպանում, գրադարանային հավաքածուների համալրում, ընթերցողների սպասարկում.
- Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության ապահովում, այդ թվում՝
ա) Մ.Մաշտոցի անվան հանրապետական գրադարան
բ) Հովհ.Թումանյանի անվան հանրապետական մանկական գրադարան
գ) Մարտունու կենտրոնական գրադարան
դ) Մարտակերտի կենտրոնական գրադարան
ե) Ասկերանի կենտրոնական գրադարան
զ) Շուշիի կենտրոնական գրադարան
է) Հադրութի կենտրոնական գրադարան
ը) Շահումյանի կենտրոնական գրադարան
1.2. «Պատմամշակութային անշարժ հուշարձանների պահպանություն» բաժին
Պատմամշակութային անշարժ հուշարձանների պահպանության ոլորտի հիմնական խնդիրներն են՝
- պետական հաշվառում, պահպանական գոտիների նախագծերի կազմում և հուշարձանների պետական կադաստրի վարում.
- հուշարձանների ուսումնասիրում, վկայագրում, հաշվառում, պահպանական գոտիների նախագծում, պետական ցուցակների կազմում և տեղեկատվական բազայի ստեղծում.
- պատմամշակութային անշարժ հուշարձանների գիտատեղեկատու շտեմարանի ստեղծում.
- պետական և ոչ պետական սեփականության, օգտագործվող և չօգտագործվող հուշարձանների պահպանություն.
- զբոսաշրջության երթուղիներում ընդգրկված հուշարձանների բարեկարգում, այցելուների սպասարկման կազմակերպում, համապատասխան ուղեցույցների և տեղեկատու վահանակների ապահովում.
- թանգարանների ֆոնդերի համալրում և թանգարանային արժեքների լուսանկարում, վավերագրում ու վերականգնում, գիտահետազոտական և գիտաճանաչողական աշխատանքների կազմակերպում.
- նշանավոր հուշարձանների և համակառույցների վերաբերյալ հանրամատչելի տեղեկատու ուղեցույցների և բուկլետների պատրաստում ու հրատարակում.
- թանգարաններում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրում, անհրաժեշտ տեղեկատվական բազայի ստեղծում, անհրաժեշտ սարքավորումների և կահույքի ձեռքբերում, թանգարանների հակահրդեհային և պահակային ազդանշանային համակարգի ստեղծում.
- Հայաստանի ազգային հանձնաժողովների հետ համագործակցության զարգացում, պատմամշակութային ժառանգության պահպանության, վերականգնման և նպատակային օգտագործման խնդիրների վերաբերյալ միջազգային գիտաժողովներին և սեմինարներին մասնակցություն.
- հուշարձանների հետազոտման, ամրակայման և վերականգնման ծրագրի մշակում՝ հովանավորչական ու նվիրատվական ֆինանսավորում ստանալու նպատակով:
Ենթածրագրով նախատեսված խնդիրների իրականացման նպատակով ԼՂՀ պետական բյուջեից ֆինանսավորվում են հետևյալ միջոցառումները՝ համաձայն հավելված 2-ի.
- Շուշիի, Ասկերանի, Մարտակերտի շրջանների պատմամշակութային հուշարձանների պետական հաշվառում, պահպանական գոտիների նախագծերի կազմում և հուշարձանների պետական կադաստրի վարում.
- գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման աջակցում.
- պատմամշակութային երեք կարևորագույն հուշարձանների՝ Ասկերանի բերդի պարիսպների, Շուշիի բերդի պարիսպների և Շուշիի հայկական գերեզմանոցների վերանորոգում:
2. «Արվեստ» ենթածրագիր
«Արվեստ» ենթածրագիրը նպատակաուղղված է՝
- պահպանելու հայրենական թատերարվեստի, երաժշտարվեստի, պարարվեստի, կերպարվեստի, ժողովրդական արվեստի ավանդույթները.
- ստեղծելու արվեստի ճյուղերի ու ժանրերի զարգացմանը խթանող պայմաններ.
- աջակցելու թատերահամերգային կազմակերպություններին՝ խաղացանկերն ու երգացանկերը նոր բեմադրություններով և համերգային ծրագրերով համալրման նպատակով.
- ստեղծելու հավասար պայմաններ՝ սոցիալ-ստեղծագործական պետական պատվերով նոր ներկայացումների բեմադրման, համերգային ծրագրերի իրականացման, ինչպես նաև մրցութային եղանակով հասարակական պահանջ ներկայացնող դրամատիկական, երաժշտական ստեղծագործությունների ձեռքբերման համար.
- ապահովելու երիտասարդ ստեղծագործողների մրցունակությունը շուկայական հարաբերություններում.
- աջակցելու թատերահամերգային կազմակերպությունների հյուրախաղային գործունեությանը.
- աջակցելու մշակութային միջոցառումների, մրցույթների, փառատոների, ցուցահանդեսների, հայ մշակույթի, հասարակական-քաղաքական գործիչների և մշակութային նշանավոր իրադարձությունների, հոբելյանների կազմակերպմանն ու անցկացմանը:
Ենթածրագրով նախատեսված խնդիրների իրականացման նպատակով ԼՂՀ պետական բյուջեից ֆինանսավորվում են հետևյալ միջոցառումները՝ համաձայն հավելված 3-ի.
- թատրոնների, երաժշտական համույթների գործունեության ապահովում, թատերարվեստի և երաժշտարվեստի զարգացման խթանում, ազատ ժամանցի կազմակերպում.
- պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության ապահովում, այդ թվում՝
ա) Ստեփանակերտի Վ.Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոն,
բ) Շուշիի դրամատիկական թատրոն,
գ) Շուշիի «Սոս» մանկական թատրոն,
դ) Շուշիի «Երվանդ Մանարյան» տիկնիկային թատրոն,
ե) ԼՂՀ պարի պետական համույթ,
զ) Արցախի պետական երգչախումբ,
է) «Մռակած» պետական կամերային երգչախումբ,
ը) Արցախի պետական կամերային նվագախումբ,
թ) ԼՂՀ «Ղարաբաղ» պետական էստրադային համույթ,
ժ) «Արցախի բալիկներ» պետական մանկապատանեկան համույթ,
ժա) «Մենք ենք, մեր սարերը» պետական ազգագրական համույթ,
ժբ) Ասկերանի «Բերդ» ժողգործիքների համույթ,
ժգ) Հադրութի «Դիզակ» ժողգործիքների համույթ,
ժդ) Մարտակերտի «Ջրաբերդ» ժողգործիքների համույթ,
ժե) Մարտունու «Քնար» ժողգործիքների համույթ,
ժզ) Շուշիի ժողգործիքների համույթ,
ժէ) Շուշիի «Վարանդա» երգչախումբ,
ժը) Շահումյանի «Վայկունիք» համույթ:
- թատերարվեստի աջակցում և խթանում՝ սոցիալ-ստեղծագործական պատվերի միջոցով.
- երաժշտարվեստի աջակցում և խթանում՝ սոցիալ-ստեղծագործական պատվերի միջոցով.
- կերպարվեստի աջակցում և խթանում.
- աջակցության ցուցաբերում փառատոների, մրցույթների, ցուցահանդեսների և այլ միջոցառումների իրականացմանը, ստեղծագործողների և երաժիշտ-կատարողների մասնակցությանը, այդ թվում՝
ա) «Նռան հատիկ» մանկապատանեկան թատրոնների հանրապետական փառատոն (ՀՀ),
բ) «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոն (ՀՀ),
գ) Առնո Բաբաջանյանի անվան պատանի դաշնակահարների մրցույթ (ՀՀ),
դ) Վ.Գորովիցի անվան դաշնակահարների մրցույթ (ՀՀ),
ե) «Դո-Ռե¬Մի» հանրապետական հեռուստամրցույթ (ՀՀ),
զ) Արցախի նկարիչների գործերի ցուցահանդես ք.Երևանում,
է) «Նոր շունչ» բազմաոճ պարային մրցույթ (ՀՀ):
- Հոբելյանների և հուշ-երեկոների անցկացում, այդ թվում՝
ա) Հովհ.Շիրազ - 90
բ) Բագրատ Ուլուբաբյան - 80
գ) Իվան Հովհաննիսյան - 100 (ժող.դերասան)
դ) Գրիշա Ծատրյան - 80 (արվեստի վաստակավոր գործիչ, նկարիչ)
ե) Զորի Բալայան - 70
զ) Ալբերտ Հարությունյան - 70 (քանդակագործ)
է) Խաչիկ Պետրոսյան - 90 (ուսուցիչ)
3. «Միջազգային համագործակցություն», «ԼՂՀ-ում կազմակերպվելիք միջոցառումներ» ենթածրագիր
3.1 Միջազգային համագործակցություն
Մշակույթի ոլորտում միջազգային գործունեությունն իրականացվում է ԼՂՀ կողմից վավերացված համաձայնագրերին, պետական ծրագրերին համապատասխան և նպատակաուղղված է արտերկրում հայկական մշակույթի և արվեստի, ինչպես նաև ԼՂՀ-ում օտարերկրյա պետությունների մշակույթի և արվեստի ներկայացմանը, Սփյուռքի հետ մշակութային հարաբերությունների զարգացմանը:
Միջազգային մշակութային համագործակցության շրջանակներում աջակցություն է ցուցաբերվում միջազգային մշակութային համագործակցության զարգացմանը, խրախուսվում է քաղաքացիների և կազմակերպությունների ինքնուրույն ուղղակի մասնակցությունը միջազգային մշակութային փոխանակումներին:
3.2 ԼՂՀ-ում կազմակերպվելիք միջոցառումներ
ԼՂՀ-ում կազմակերպվելիք միջոցառումներն իրականացվում են ԼՂՀ պետական ծրագրերին համապատասխան և նպատակաուղղված են.
ա) բնակչության մշակութային սպասարկման բարձրացմանը,
բ) երիտասարդության ազատ ժամանցի կազմակերպմանը,
գ) ԼՂՀ մշակույթի տների գործունեության աշխուժացմանը,
դ) գեղարվեստական ինքնագործունեության խմբերի մեջ բնակչության ներգրավմանը,
ե) շնորհաշատ երեխաների հայտնաբերմանը, խրախուսմանը,
զ) պետական թատրոնների և համույթների կադրային համալրմանը,
է) տարվա լավագույն երգչի, երգահանի, երաժշտի, դերասանի, պարողի, մշակույթի տան ֆինանսական խրախուսմանը,
ը) ԼՂՀ երաժշտական դպրոցների դասատուների և հանրակրթական դպրոցների ուսուցիչների որակավորման բարձրացմանը:
Ենթածրագրով նախատեսված խնդիրների իրականացման նպատակով ԼՂՀ պետական բյուջեից ֆինանսավորվում են հետևյալ միջոցառումները՝ համաձայն հավելված 3-ի.
- ԼՂՀ պետական համույթների և թատրոնների հյուրախաղերի կազմակերպում արտերկրում.
- Ռուսաստանի հայերի միության օրերը ԼՂՀ-ում.
- Բելգիայի «Ամադեուս» ստեղծագործական կազմակերպության կողմից պատանի երաժիշտ կատարողների «Ամադեուս» մրցույթ-փառատոնի կազմակերպում Արցախում.
- ԼՂՀ մշակույթի օրերը Հայաստանում.
- Միջոցառումներ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնի շրջանակներում.
- Մանկական երգի հանրապետական մրցույթ-փառատոն.
- Ժողովրդական և գուսանական երգերի հանրապետական մրցույթ-փառատոն.
- Դպրոցական երգչախմբերի հանրապետական մրցույթ-փառատոն.
- Թատերական ինքնագործ խմբերի հանրապետական ստուգատես.
- Հոգևոր երգերի հանրապետական մրցույթ-փառատոն.
- Կրթական համակարգի ուսուցչական երգչախմբերի հանրապետական մրցույթ-փառատոն.
- Դպրոցական նկարչական արվեստի և փայտափորագրման հանրապետական մրցույթ-փառատոն.
- Հայ էստրադային երգի հանրապետական մրցույթ-փառատոն.
- Տարվա լավագույն երգչի, երգահանի, երաժշտի, դերասանի, պարողի, մշակույթի տան ֆինանսական խրախուսում.
- Հանրակրթական դպրոցների կերպարվեստի, երգ-երաժշտության ուսուցիչների և ակումբային աշխատողների 4-օրյա սեմինար-պարապմունքներ.
- Արվեստի բնագավառի աշխատողների՝ տարեմուտին նվիրված հանդիպման երեկո.
- Տարվա մրցույթ-փառատոների դափնեկիրների «Լուսայգ-2005» եզրափակիչ համերգ.
Մշակութային նոր միջոցառումների իրականացման ծրագրեր.
- Թատերարվեստի աջակցում և խթանում՝ սոցիալ-ստեղծագործական պատվերի միջոցով Վ.Փափազյանի անվան պետդրամթատրոնի 2 նոր պիեսի բեմադրություն
Երաժշտարվեստի աջակցում և խթանում՝ սոցիալ-ստեղծագործական պատվերի միջոցով, այդ թվում՝
- ԼՂՀ պարի պետական համույթի 4 նոր պարերի բեմադրություն
- «Մռակած» պետական կամերային երգչախմբի նոր ծրագրի պատրաստում
- «Մենք ենք, մեր սարերը» պետական ազգագրական համույթի նոր ծրագրի պատրաստում
- Արցախի պետական և «Մռակած» պետական կամերային երգչախմբերի նոր ծրագրերի պատրաստում
ԼՂՀ պետական համույթների համար գույքի ձեռքբերում
- ԼՂՀ պարի պետական համույթի գույքի ձեռքբերում
- «Մենք ենք, մեր սարերը» պետական ազգագրական համույթի գույքի ձեռքբերում
- «Արցախի բալիկներ» պետական մանկապատանեկան համույթի գույքի ձեռքբերում
- Ասկերանի, Մարտունու, Հադրութի, Մարտակերտի, Շուշիի, Շահումյանի շրջանների ժողգործիքների համույթների գույքի ձեռքբերում
- «Արցախի բալիկներ» պետական մանկապատանեկան համույթի հայկական ժողովրդական նոր պարի հագուստի ձեռքբերում
- Ստեփանակերտի պարարվեստի ուսումնարանի սաների համար հագուստի և կոշիկների ձեռքբերում:
4. «Մշակութային կրթություն» ենթածրագիր
«Մշակութային կրթություն» ենթածրագրով նախատեսվում է մշակութային կրթության ոլորտի գործունեության անհրաժեշտ իրավական, կազմակերպական և տնտեսական պայմանների բարելավում: «Մշակութային կրթություն» ենթածրագրի միջոցառումներն ու ուսուցման կազմակերպումն իրականացվում են համակարգի հետևյալ կրթական հաստատություններում.
- Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոց (ֆինանսավորումը՝ Ստեփ.քաղաքապետարանի բյուջեից).
- Ստեփանակերտի Հ.Գյուրջյանի անվան արվեստի դպրոց (ֆինանսավորումը՝ Ստեփ.քաղաքապետարանի բյուջեից).
- Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն.
- Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարան.
- Ստեփանակերտի պարարվեստի ուսումնարան.
- Շուշիի հումանիտար քոլեջ.
- ԼՂՀ շրջանների երաժշտական դպրոցներ (ֆինանսավորումը՝ ԼՂՀ շրջանների վարչակազմերի բյուջեներից).
- ԼՂՀ շրջանների մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններ:
«Մշակութային կրթություն» ենթածրագրի հիմնական նպատակներն են՝
- Մշակույթի ոլորտում մասնագիտական կրթության զարգացում և շարունակականության ապահովում, մասնագետների պատրաստում.
- Մշակութային ուսումնական հաստատությունների ուսումնական ծրագրերի և ուսուցման նոր մեթոդների ներդրում.
- Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանում նոր մասնագիտությունների ներդրում, այդ թվում՝ «Երգեցողություն» բաժնում «Բեմական նախապատրաստում», «Դերասանի վարպետություն», «Դաշնամուր» բաժնում «Կոնցերտմայստերական դասարան» մասնագիտությունների ուսուցանում.
- Շնորհալի պատանիների, երիտասարդ ստեղծագործողների և կատարողների հայտնաբերում, խրախուսում և մշակույթի բնագավառի կադրային համալրում.
- Մշակույթի կրթական հաստատությունների նյութատեխնիկական հագեցվածության բարելավում.
- Մշակույթի ոլորտում կրթական համագործակցության ընդլայնում:
5. «Հրատարակչական գործ և տեղեկատվության ձեռքբերում ենթածրագիր
«Հրատարակչական գործ և տեղեկատվության ձեռքբերում» ենթածրագրի նպատակն է.
- Աջակցել համահայկական հրատարակչական դաշտի ձևավորմանը և ընդլայնմանը, զարգացնել Սփյուռքի հետ համագործակցությունը.
- Խթանել գրքի տարածումը, աջակցել գրավաճառ շուկայի ձևավորմանը.
- Աջակցել տարբեր ցուցահանդեսներում արցախցի գրողների գրքերի ներկայացմանը.
- Ապահովել մատենագիտական ցանկերի ու ժողովածուների կազմումը, հրատարակումը, տարածումը.
- Մատենագիտական տեղեկատվության տվյալների պետական պաշարների, ինչպես նաև մատենագիտական տեղեկատվության միասնական տարածքի ստեղծումն ու համալրումը.
- Աջակցել տեղեկատվություն ստանալու՝ քաղաքացիների սահմանադրական իրավունքի իրացմանը:
Ենթածրագրում նախատեսված խնդիրների իրականացման նպատակով պետական բյուջեից ֆինանսավորվում են հետևյալ միջոցառումները՝ համաձայն հավելված 6-ի.
- Հրատարակչական գործին աջակցություն.
այդ թվում՝
- հոբելյանական գրականության հրատարակում,
- երաժշտական և հանրակրթական դպրոցների համար ուսումնական ծրագրերի հրատարակում:
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
1.«Մշակութային ժառանգության պահպանություն» ենթածրագրով նախատեսվող միջոցառումները
1.1. Պատմամշակութային շարժական հուշարձանների (թանգարանային, գրադարանային հավաքածուներ) բաժին
| |
Ծրագրի ոլորտը
|
Միջոցառման անվանումը |
Ակնկալվող արդյունքը
|
Կատարող |
Ժամկետ |
2005թ. պետ. բյուջեից ֆինանսավորման ծավալը /հազ. դր./
|
2005թ. հիմն. գործունեու-թյունից ստացված եկամուտների և այլ միջոցների հաշվին կանխատեսվող մուտքերի ֆինանսավորման ծավալը (հազ դր.) |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
|
1. |
Թանգարանների գործունեություն, հավաքածուների պահպանություն և համալրում
|
ԼՂՀ թանգարանների պահպանում, ԼՂՀ թանգարանային կազմում ընդգրկված թանգարանային առարկաների վերականգնում և կոնսերվացում, թանգարանային առարկաների տվյալների շտեմարանի ստեղծում, պատմամշակութային արժեքների և գեղարվեստական ստեղծագործությունների ձեռքբերում
Այդ թվում՝ |
ԼՂՀ թանգարանային հավաքածուի ամբողջականության պահպանման և հանրահռչակման ապահովում
|
ԼՂՀ կրթության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության թանգարաններ
|
Տարվա ընթացքում
|
24681.2 |
|
|
1.1. |
|
Թանգարանների պահպանում,
ԼՂՀ թանգարանային հավաքածուի կազմում ընդգրկված թանգարանային առարկաների վերականգնում ու կոնսերվացում,
ԼՂՀ թանգարանային հավաքածուի կազմում ընդգրկված թանգարանային առարկաների տվյալների շտեմարանի ստեղծում |
Մշակութային արժեքների, թանգարանային շենքերի և շինությունների պահպանում,
ԼՂՀ մշակութային ժառանգության բաղկացուցիչ մաս հանդիսացող թանգարանային հավաքածուի անխաթար պահպանության ապահովում, թանգարանների հավաքածուների հաղորդակցության մատչելիության ապահովում |
ԼՂՀ կրթության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության թանգարաններ
|
Տարվա ընթացքում
|
23503.4 |
|
|
1.2 |
|
Պատմամշակութային նշանակության արժեքների գեղարվեստական ստեղծագործությունների ձեռքբերում |
Թանգարանների հավաքածուների համալրման ապահովում |
ԼՂՀ կրթության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության թանգարաններ |
Տարվա ընթացքում
|
1177.8 |
|
|
2. |
|
Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության ապահովում
Այդ թվում՝ |
|
ԼՂՀ կրթության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության թանգարաններ |
Տարվա ընթացքում |
24681.2 |
|
|
2.1. |
|
Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարան |
|
|
|
8919.0 |
|
|
2.2. |
|
Շուշիի պատմաերկրագիտական թանգարան |
|
|
|
2908.1 |
|
|
2.3 |
|
Մարտունու պատմաերկրա-գիտական թանգարան |
|
|
|
1835.9 |
|
|
2.4 |
|
Կոլխոզաշենի Պարսեղովի անվան տուն-թանգարան |
|
|
|
515.7 |
|
|
2.5 |
|
Բերդաշենի պատմաերկրա-գիտական թանգարան |
|
|
|
515.7 |
|
|
2.6 |
|
Հադրութի պատմաերկրա-գիտական թանգարան |
|
|
|
1857.5 |
|
|
2.7. |
|
Մեծ Թաղլարի Խուդյակովի անվան տուն-թանգարան |
|
|
|
529.9 |
|
|
2.8 |
|
Ասկերանի պատմաերկրա-գիտական թանգարան |
|
|
|
968.0 |
|
|
2.9 |
|
Մարտակերտի պատմաեր-կրագիտական թանգարան |
|
|
|
2188.0 |
|
|
2.10 |
|
Շուշիի պատկերասրահ |
|
|
|
1821.3 |
|
|
2.11 |
|
Ստեփանակերտի քաղաքային պատկերասրահ (ֆինան-սավորվում է Ստեփ. քաղաքապետարանի բյուջեից) |
|
|
|
2622.1 |
|
|
3. |
Գրադարանների գործունեություն, հավաքածուների պահպանում և համալրում |
Գրադարանների պահպանում, գրադարանային հավաքածուների համալրում, ընթերցողների սպասարկում,
այդ թվում՝ |
ԼՂՀ գրադարանային հավաքածուի պահպանման, համալրման, ընթեր-ցողների սպասարկման, բնակչության կրթական մակարդակի բարձրացման և դաստիարակության համար պայմանների ստեղծում |
ԼՂՀ կրթության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության գրադարաններ
|
Տարվա ընթացքում |
27640.7 |
|
|
3.1 |
|
Գրադարանների պահպանում,
ԼՂՀ գրադարանային հավաքածուների պահպանության և անվտանգության կանոնակարգի (ռեժիմի) իրականացում՝ շրջակա միջավայրի ազդեցությունից գրքերի պահպանվածությունն ապահովող ժամանակակից սարքավորումների և հակահրդեհային ազդանշանային համակարգերի տեղադրում, վերականգնում |
Մշակութային արժեքների, գրադարանների շենքերի և շինությունների պահպանում,
ԼՂՀ գրադարանային հավաքածուների պահպանում, հնարավոր կորուստների կանխում
|
ԼՂՀ կրթության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության գրադարաններ
|
Տարվա ընթացքում
|
24633.5 |
|
|
3.2 |
|
Գրականության ձեռքբերում
|
Գրադարանային հավաքածուների ծրագրավորված համալրում, սպասարկման աշխատանքների արդյունավետության բարձրացում |
ԼՂՀ կրթության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության գրադարաններ |
Տարվա ընթացքում
|
3007.2 |
|
|
3.3 |
|
Գրադարանների մշակութային միջոցառումների կազմակերպում և մատենագիտական ցանկերի, մատենագիտությունների հրատարակում |
|
ԼՂՀ կրթության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության գրադարաններ |
Տարվա ընթացքում |
|
|
|
4. |
|
Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության ապահովում,
այդ թվում՝ |
|
ԼՂՀ կրթության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության գրադարաններ |
|
27640.7 |
|
|
4.1 |
|
Մ.Մաշտոցի անվան հանրապետական գրադարան |
|
|
|
7076.8 |
|
|
4.2 |
|
Հովհ.Թումանյանի անվան հանրապետական մանկական գրադարան |
|
|
|
5338.5 |
|
|
4.3 |
|
Մարտունու կենտրոնական գրադարան |
|
|
|
3432.3 |
|
|
4.4 |
|
Մարտակերտի կենտրոնական գրադարան |
|
|
|
2420.5 |
|
|
4.5 |
|
Ասկերանի կենտրոնական գրադարան |
|
|
|
3133.0 |
|
|
4.6 |
|
Շուշիի կենտրոնական գրադարան |
|
|
|
2652.8 |
|
|
4.7 |
|
Հադրութի կենտրոնական գրադարան |
|
|
|
3034.9 |
|
|
4.8 |
|
Շահումյանի կենտրոնական գրադարան |
|
|
|
551.9 |
|
|
5. |
Մշակույթի կենտրոնների պահպանում
|
Ազգային մշակութային արժեքների աջակցում, ժող.ստեղծագործության ավանդույթների պահպանում |
|
ԼՂՀ կրթության, մշակույթի և սպորտի նախարարության, ԼՂՀ շրջանների մանկապատանեկան ստեղծ.կենտրոններ |
Տարվա ընթացքում |
18405.4 |
|
1.2. «Պատմամշակութային անշարժ հուշարձանների պահպանություն» բաժնով նախատեսված միջոցառումները
| |
Ծրագրի ոլորտը |
Միջոցառման անվանումը
|
Ակնկալվող արդյունքը
|
Կատարող |
Ժամկետ |
2005թ. պետ. բյուջեից ֆինանսավորման ծավալը
/հազ. դր/
|
2005թ. հիմն. գործունեությունից ստացված եկամուտների և այլ միջոցների հաշվին կանխատեսվող մուտքերի ֆինանսավորման ծավալը (հազ.դր.) |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
|
1 |
Պատմամշակութային հուշարձանների հաշվառում, պատմամշակութային գիտահետազոտական և գիտատեղեկատու աշխատանքների կազմակերպում
|
Պետական հաշվառում, պահպանական գոտիների նախագծերի կազմում և հուշարձանների պետական կադաստրի վարում, գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման աջակցում |
Պատմամշակութային հուշարձանների պետական ցուցակների հաստատում, պահպանության, օգտագործման և հանրահռչակման պայմանների ստեղծում, պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրում և արդյունքների հրապարակում |
ԼՂՀ կրթության, մշակույթի և սպորտի նախարարության հուշարձանների պահպանության և ուսումնասիրման բաժին
|
Տարվա ընթացքում
|
9478.0 |
|
|
3. |
Հուշարձանների վերականգնում
|
Հուշարձանների վերականգնում,
այդ թվում՝ |
|
ԼՂՀ կրթության, մշակույթի և սպորտի նախարարություն, հասարակական կազմակերպութ-յուններ
|
Տարվա ընթացքում |
92500.0 |
|
|
3.1 |
|
Ասկերանի բերդի պարիսպներ |
|
|
|
|
|
| |
|
Շուշիի բերդի պարիսպներ |
|
|
|
|
|
| |
|
Շուշիի հայկական գերեզմանոցներ |
|
|
|
|
|
| |
Ընդամենը՝ «Հուշարձանների պահպանություն» |
101978.0 |
|
2. «Արվեստ», «Միջազգային համագործակցություն և ԼՂՀ-ում կազմակերպվելիք միջոցառումներ ենթածրագրերով նախատեսվող միջոցառումները
| |
Ծրագրի ոլորտը |
Միջոցառման անվանումը |
Ակնկալվող արդյունքը |
Կատարող |
Ժամկետ |
2005թ. պետ. բյուջեից ֆինանսավորման ծավալը /հազ. դր./ |
2005թ. հիմն. գործունեու-թյունից ստացված եկամուտների և այլ միջոցների հաշվին կանխատեսվող մուտքերի ֆինանսավորման ծավալը (հազ դր.) |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7. |
8. |
|
1. |
Թատերարվեստ, երաժշտարվեստ |
Թատրոնների, երաժշտական համույթների գործառություն, թատերարվեստի և երաժշտարվեստի զարգացման խթանում, այդ թվում՝ |
Թատերարվեստի և երաժշտարվեստի գործունեության զարգացման համար պայմանների ստեղծում, թատերարվեստի և երաժշտարվեստի զարգացման խթանում |
ԼՂՀ կրթության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության թատրոններ և համույթներ |
Տարվա ընթացքում |
165709.7 |
10684.0 |
|
1.1 |
|
Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունների ապահովում |
|
ԼՂՀ կրթության, մշակույթի և սպորտի նախարարություն |
Տարվա ընթացքում |
165709.7 |
10684.0 |
|
1.1.1 |
|
Ստեփ.Վ.Փափազյանի անվան պետ.դրամ.թատրոն |
|
|
Տարվա ընթացքում |
32556.0 |
4500.0 |
|
1.1.2 |
|
Շուշիի դրամատիկական թատրոն |
|
|
Տարվա ընթացքում |
5438.3 |
300.0 |
|
1.1.3 |
|
Շուշիի «Սոս» մանկական թատրոն |
|
|
Տարվա ընթացքում |
1321.6 |
80.0 |
|
1.1.4 |
|
Շուշիի «Երվանդ Մանարյան» տիկնիկական թատրոն |
|
|
Տարվա ընթացքում |
2226.1 |
100.0 |
|
1.1.5 |
|
Արցախի պետական երգչախումբ |
|
|
Տարվա ընթացքում |
22727.0 |
1000.0 |
|
1.1.6 |
|
«Մռակած» պետական կամերային երգչախումբ |
|
|
Տարվա ընթացքում |
11672.5 |
600.0 |
|
1.1.7 |
|
Արցախի պետական կամերային նվագախումբ |
|
|
Տարվա ընթացքում |
23000.0 |
100.0 |
|
1.1.8 |
|
ԼՂՀ պարի պետական համույթ |
|
|
Տարվա ընթացքում |
21032.0 |
350.0 |
|
1.1.9 |
|
ԼՂՀ «Ղարաբաղ» պետական էստրադային համույթ |
|
|
Տարվա ընթացքում |
8067.0 |
1200.0 |
|
1.1.10
|
|
«Արցախի բալիկներ» պետ. մանկապատանեկան համույթ |
|
|
Տարվա ընթացքում |
4215.0 |
504.0 |
|
1.1.11 |
|
«Մենք ենք, մեր սարերը» պետական ազգագրական համույթ |
|
|
Տարվա ընթացքում |
11321.5 |
600.0 |
|
1.1.12 |
|
Ասկերանի «Բերդ» ժողգործիքների համույթ |
|
|
Տարվա ընթացքում |
3409.3 |
200.0 |
|
1.1.13 |
|
Հադրութի «Դիզակ» ժողգործիքների համույթ |
|
|
Տարվա ընթացքում |
3330.6 |
300.0 |
|
1.1.14 |
|
Մարտակերտի «Ջրաբերդ» ժողգործիքների համույթ |
|
|
Տարվա ընթացքում |
3601.5 |
200.0 |
|
1.1.15 |
|
Մարտունու «Քնար» ժողգործիքների համույթ |
|
|
Տարվա ընթացքում |
3562.0 |
200.0 |
|
1.1.16 |
|
Շուշիի ժողգործիքների համույթ |
|
|
Տարվա ընթացքում |
4193.7 |
300.0 |
|
1.1.17 |
|
Շուշիի «Վարանդա» երգչախումբ |
|
|
Տարվա ընթացքում |
1201.6 |
50.0 |
|
1.1.18 |
|
Շահումյանի «Վայկունիք» համույթ |
|
|
Տարվա ընթացքում |
2834.0 |
100.0 |
|
2. |
Ստեղծագործական գործունեության աջակցում և խթանում, ազատ ժամանցի կազմակերպում |
Մշակութային միջոցառումների իրականացման գծով սուբսիդավորում |
Ստեղծագործական գործունեության աջակցում և խթանում, ազատ ժամանցի կազմակերպում |
ԼՂՀ կրթության, մշակույթի և սպորտի նախարարություն |
|
15385.0 |
|
| |
|
Այդ թվում՝ |
|
|
|
4030.0 |
|
|
2.1 |
|
Փառատոների, մրցույթների, ցուցահանդեսների և այլ միջոցառումների իրականացմանը, ստեղծագործողների և երաժիշտ կատարորղների մասնակցությանը,
այդ թվում՝ |
Արվեստի նոր արժեքների նոր ձևերի խթանում, երիտասարդ ստեղծագործողների հայտնաբերում, ազգային մշակույթի և արվեստի տարածում, գեղարվեստական ինքնագործունեության խթանում |
ԼՂՀ կրթության, մշակույթի և սպորտի նախարարություն |
Տարվա ընթացքում |
500.0 |
|
|
2.1.1 |
|
«Նռան հատիկ» մանկապատանեկան թատրոնների հանրապետական փառատոն (ՀՀ) |
|
|
|
|
|
|
2.1.2 |
|
«Հայֆեստ» միջազգային թատերական փառատոն (ՀՀ) |
|
|
|
|
|
|
2.1.3 |
|
Առնո Բաբաջանյանի անվան պատանի դաշնակահարների մրցույթ (ՀՀ) |
|
|
|
|
|
|
2.1.4 |
|
Վ.Գորովիցի անվան դաշնակահարների մրցույթ (ՀՀ) |
|
|
|
|
|
|
2.1.5 |
|
«Դո-Ռե-Մի» հանրապետական հեռուստամրցույթ (ՀՀ) |
|
|
|
|
|
|
2.1.6 |
|
Արցախի նկարիչների գործերի ցուցահանդես ք.Երևանում |
|
|
|
|
|
|
2.1.7 |
|
«Նոր շունչ» բազմաոճ պարային մրցույթ (ՀՀ) |
|
|
|
|
|
|
2.2 |
|
Հոբելյանների և հուշ-երեկոների անցկացում, այդ թվում՝ |
Հայ մշակույթի, հասարակական - քաղաքական գործիչների մեծարում և մշակութային նշանավոր իրադարձությունների լուսաբանում |
ԼՂՀ կրթության, մշակույթի և սպորտի նախարարություն |
Տարվա ընթացքում |
3.530.0 |
|
|
2.2.1 |
|
Հովհ.Շիրազ - 90 |
|
|
|
|
|
|
2.2.2 |
|
Բագրատ Ուլուբաբյան – 80 |
|
|
|
|
|
|
2.2.3 |
|
Իվան Հովհաննիսյան–100 |
|
|
|
|
|
|
2.2.4 |
|
Գրիշա Ծատրյան – 80 |
|
|
|
|
|
|
2.2.5 |
|
Զորի Բալայան – 70 |
|
|
|
|
|
|
2.2.6 |
|
Ալբերտ Հարությունյան – 70 |
|
|
|
|
|
|
2.2.7 |
|
Խաչիկ Պետրոսյան – 90 |
|
|
|
|
|
|
2.3 |
|
Միջազգային մշակութային համագործակցության իրականացում |
|
ԼՂՀ կրթության, մշակույթի և սպորտի նախարարություն |
Տարվա ընթացքում |
4600.0 |
|
| |
|
Այդ թվում՝ |
|
|
|
|
|
|
2.3.1 |
|
ԼՂՀ մշակույթի օրերը Հայաստանում |
Հայաստանի և Արցախի միջև մշակութային կապերի ընդլայնում, մշակույթի հանրահռչակում |
ԼՂՀ կրթության, մշակույթի և սպորտի նախարարություն |
Տարվա ընթացքում |
3.000.0 |
|
|
2.3.2 |
|
Ռուսաստանի հայերի միության օրերը ԼՂՀ-ում |
Ռուսաստանի հայերի միության և Արցախի միջև մշակութային կապերի խորացում |
Ռուսաստանի հայերի միություն |
|
100.0 |
|
|
2.3.3 |
|
ԼՂՀ պետական համույթների և թատրոնների հյուրախաղերի կազմակերպում արտերկրում |
Մշակույթի հանրահռչակում |
ԼՂՀ կրթության, մշակույթի և սպորտի նախարարություն |
|
400.0 |
|
|
2.3.4 |
|
Միջոցառումներ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնի շրջանակ-ներում |
Սփյուռքի հետ համագործակցության խորացում, հայ մշակույթի պահպանում |
ԼՂՀ կրթության, մշակույթի և սպորտի նախարարություն, Սփյուռքի մշակութաին կազմակերպություններ |
Տարվա ընթացքում |
500.0 |
|
|
2.3.5 |
|
«Ամադեուս» մրցույթ-փառատոնի կազմակերպում Արցախում |
Երաժշտության բնագավառում տաղանդների որոնում և հայտնագործում |
Բելգայի «Ամադեուս» ստեղծագործական կազմակերպություն |
|
100.0 |
|
|
2.4 |
|
ԼՂՀ-ում կազմակերպվելիք միջոցառումներ |
|
ԼՂՀ կրթության, մշակույթի և սպորտի նախարարություն |
Տարվա ընթացքում |
6755.0 |
|
| |
|
Այդ թվում՝ |
|
|
|
|
|
|
2.4.1 |
|
Մանկական երգի հանրապետական մրցույթ-փառատոն |
|
|
|
500.0 |
|
|
2.4.2 |
|
Ժողովրդական և գուսա-նական երգերի հանրապետական մրցույթ-փառատոն |
|
|
|
700.0 |
|
|
2.4.3 |
|
Դպրոցական երգչախմբերի հանրապետական մրցույթ-փառատոն |
|
|
|
600.0 |
|
|
2.4.4 |
|
Թատերական ինքնագործ խմբերի հանրապետական ստուգատես |
|
|
|
800.0 |
|
| |
|
Հոգևոր երգերի հանրապետական մրցույթ-փառատոն |
|
|
|
700.0 |
|
| |
|
Կրթական համակարգի ուսուցչական երգչախմբերի հանրապետական մրցույթ-փառատոն |
|
|
|
500.0 |
|
| |
|
Դպրոցական նկարչական արվեստի և փայտափորագրման հանրապետական մրցույթ-փառատոն |
|
|
|
300.0 |
|
| |
|
Հայ էստրադային երգի հանրապետական մրցույթ-փառատոն |
|
|
|
300.0 |
|
| |
|
Տարվա լավագույն երգչի, երգահանի, երաժշտի, դերասանի, պարողի, մշակույթի տան ֆինանսական խրախուսում |
|
|
|
555.0 |
|
| |
|
Հանրակրթական դպրոցների կերպարվեստի, երգ-երաժշտության ուսուցիչների և ակումբային աշխատող-ների 4-օրյա սեմինար-պարապմունքներ |
|
|
|
1.200.0 |
|
| |
|
Արվեստի բնագավառի աշխատողների՝ տարեմուտին նվիրված հանդիպման երեկո |
|
|
|
300.0 |
|
| |
|
Տարվա մրցույթ-փառատոների դափնեկիրների «Լուսայգ-2005» եզրափակիչ համերգ |
|
|
|
300.0 |
|
| |
|
Մշակութային նոր միջոցառումների իրականացման ծրագրեր |
|
|
|
16261.0 |
|
| |
|
Այդ թվում |
|
|
|
|
|
|
3. |
|
Թատերարվեստի աջակցում և խթանում՝ սոցիալ-ստեղծագործական պատվերի միջոցով (Վ.Փափազյանի անվան պետդրամթատրոնի 2 նոր պիեսի բեմադրություն) |
Թատրոնների խաղացանկի համալրում նոր ներկայացումներով |
ԼՂՀ կրթության, մշակույթի և սպորտի նախարարություն |
Տարվա ընթացքում |
10732.0 |
|
|
3.1 |
|
Երաժշտարվեստի աջակցում և խթանում՝ սոցիալ-ստեղծագործական պատվերի միջոցով |
Համերգային կազմա-կերպումների և երգա-ցանկի համալրում նոր համերգային ծրագրերով |
ԼՂՀ կրթության, մշակույթի և սպորտի նախարարություն |
Տարվա ընթացքում |
5529.0 |
|
| |
|
Այդ թվում՝ |
|
|
|
|
|
|
3.1.1 |
|
ԼՂՀ պարի պետական համույթի 4 նոր պարերի բեմադրություն |
|
|
|
3300.0 |
|
|
3.1.2 |
|
«Մռակած» պետական կամերային երգչախմբի նոր ծրագրի պատրաստում |
|
|
|
300.0 |
|
|
3.1.3 |
|
«Մենք ենք, մեր սարերը» պետական ազգագրական համույթի նոր ծրագրի պատրաստում |
|
|
|
1429.0 |
|
|
3.1.4 |
|
Արցախի պետական և «Մռակած» պետական կամերային երգչախմբերի նոր ծրագրերի պատրաստում |
|
|
|
500.0 |
|
|
3.2 |
|
ԼՂՀ պետական համույթների համար գույքի ձեռքբերում |
|
|
|
17931.0 |
|
| |
|
Այդ թվում՝ |
|
|
|
|
|
|
3.2.1 |
|
ԼՂՀ պարի պետական համույթի գույքի ձեռքբերում |
|
|
|
1800.0 |
|
|
3.2.2 |
|
«Մենք ենք, մեր սարերը» պետական ազգագրական համույթի գույքի ձեռքբերում |
|
|
|
1550.0 |
|
|
3.2.3 |
|
«Արցախի բալիկներ» պետական մանկապատանեկան համույթի գույքի ձեռքբերում |
|
|
|
1650.0 |
|
|
3.2.4 |
|
Ասկերանի, Մարտունու, Հադրութի, Մարտակերտի, Շուշիի, Շահումյանի շրջանների ժողգործիքների համույթների գույքի ձեռքբերում |
|
|
|
10746.0 |
|
|
3.2.5 |
|
«Արցախի բալիկներ» պետական մանկապատանեկան համույթի հայկական ժողովրդական նոր պարի հագուստի ձեռքբերում |
|
|
|
500.0 |
|
|
3.2.6. |
|
Ստեփանակերտի պարարվեստի ուսումնարանի սաների համար հագուստի և կոշիկների ձեռքբերում |
|
|
|
1685.0 |
|
2. «Մշակութային կրթության» ենթածրագրի միջոցառումները
| |
Ծրագրի ոլորտը |
Միջոցառման անվանումը |
Ակնկալվող արդյունքը |
Կատարող |
Ժամկետ |
2005թ. պետ. բյուջեից ֆինանսա-
վորման ծավալը
/հազ. դր./ |
2005թ. հիմն. գոր-ծունեությունից ստացված եկա-մուտների և այլ միջոցների հաշվին կանխատեսվող մուտքերի ֆինանսավորման ծավալը (հազ. դր.) |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
|
1. |
Մասնագիտական երաժշտական կրթություն
|
Երաժշտական հիմնարկներում ուսուցման կազմակերպում,
այդ թվում՝
|
Մշակույթի բնագավառի կրտսեր մասնագետների պատրաստում և մշակույթի կադրային համալրում, մանկական ստեղծագործական ստեղծման և տարածման համար բարենպաստ պայմանների ստեղծում |
ԼՂՀ կրթության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության հիմնարկներ
|
Տարվա ընթացքում
|
206344.3 |
9198.0 |
|
1.1 |
|
Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոց (ֆինանսավորումը՝ Ստեփ.քաղաքապետարանի բյուջեից) |
|
|
|
54085.8 |
3726.0 |
|
1.2 |
|
Ստեփանակերտի Հ.Գյուրջյանի անվան արվեստի դպրոց (ֆինանսավորումը՝ Ստեփ.քաղաքապետարանի բյուջեից) |
|
|
|
30570.8 |
2340.0 |
|
1.3 |
|
Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն |
|
|
|
29841.4 |
|
|
1.4 |
|
ԼՂՀ շրջանների մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններ |
|
|
|
35499.2 |
|
|
1.5 |
|
ԼՂՀ շրջանների երաժշտական դպրոցներ (ֆինանսավորումը՝ ԼՂՀ շրջանների վարչակազմերի բյուջեներից) |
|
|
|
56347.1 |
3132.0 |
|
2. |
Միջին մասնագիտական կրթություն
|
Միջին մասնագիտական ուսուցման կազմակերպում, այդ թվում
|
Մշակույթի բնագավառի կրտսեր մասնագետների պատրաստում և մշակույթի կադրային համալրում, մասնագիտական կրթության զարգացում |
ԼՂՀ կրթության, մշակույթի և սպորտի նախարարության միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ |
Տարվա ընթացքում
|
116551.4 |
3980.0 |
|
2.1 |
|
Ստեփանակերտի պարարվեստի ուսումնարան |
|
|
|
32093.0 |
|
|
2.2 |
|
Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարան |
|
|
|
51559.0 |
1400.0 |
|
2.3 |
|
Շուշիի հումանիտար քոլեջ |
|
|
|
32899.4 |
2000.0 |
| |
Ընդամենը՝ «Մշակութային կրթություն» |
322895.7 |
13178.0 |
3. «Հրատարակչական գործ և տեղեկատվության ձեռքբերում» ենթածրագրով նախատեսվող միջոցառումները
| |
Ծրագրի ոլորտը |
Միջոցառման անվանումը
|
Ակնկալվող արդյունքը
|
Կատարող |
Ժամկետ |
2005թ. պետ. բյուջեից ֆինանսա- վորման ծավալը
/հազ.դր/ |
2005թ. հիմն. գոր-ծունեությունից ստացված եկա-մուտների և այլ միջոցների հաշվին կանխատեսվող մուտքերի ֆինանսավորման ծավալը (հազ դր.) |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
|
1. |
Հրատարակչական գործունեություն
|
Աջակցություն հրատարակչական գործին, գրականության հրատարակում այդ թվում՝ |
Հրատարակչական գործի խթանում
|
ԼՂՀ կրթության, մշակույթի և սպորտի նախարարություն |
Տարվա ընթացքում
|
2500.0 |
|
|
1.1 |
Հոբելյանական գրականություն
|
Հոբելյանական գրականության հրատարակում |
Հոբելյանների վերաբերյալ գրականության հրատարակման ապահովում |
ԼՂՀ կրթության, մշակույթի և սպորտի նախարարություն |
Տարվա ընթացքում |
1.800.0 |
|
|
1.2 |
ԼՂՀ երաժշտական և հանրակրթական դպրոցների համար ուսումնական ծրագրերի հրատարակում |
Ուսումնական ծրագրերի հրատարակում |
|
ԼՂՀ կրթության, մշակույթի և սպորտի նախարարություն |
Տարվա ընթացքում
|
700.0 |
|