Համարը 
N 228-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2013.04.30/08(227)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
25.04.2013
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
25.04.2013
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.05.2013
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ 100 ՏՈԿՈՍ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿԱՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ՄԱՏԱԿԱՐԱՐՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԳՆԵՐԻ (ՍԱԿԱԳՆԵՐԻ) ՀԱՍՏԱՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«25» ապրիլի 2013թ.

N 228-Ն

ք. Ստեփանակերտ

 

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ 100 ՏՈԿՈՍ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿԱՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ՄԱՏԱԿԱՐԱՐՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԳՆԵՐԻ (ՍԱԿԱԳՆԵՐԻ) ՀԱՍՏԱՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ ու «Բաժնետիրական ընկերությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 84-րդ հոդվածներով, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպությունների և 100 տոկոս պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների կողմից մատուցվող ծառայությունների, կատարվող աշխատանքների, մատակարարվող ապրանքների առավելագույն գների (սակագների) հաստատման գործընթացի կանոնակարգման նպատակով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ`

1) Պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների, կատարվող աշխատանքների, մատակարարվող ապրանքների առավելագույն գները (սակագները) հաստատվում են պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի կողմից և համաձայնեցվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ.

2) 100 տոկոս պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների (բացառությամբ «Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող մարմնի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածով սահմանված ոլորտների ընկերությունների) կողմից մատուցվող ծառայությունների, կատարվող աշխատանքների, մատակարարվող ապրանքների առավելագույն գները (սակագները) հաստատվում են.

ա. հիմնադրի անունից հանդես եկող պետական կառավարման մարմնի կողմից և համաձայնեցվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ, եթե այդ ծառայությունները, աշխատանքները, ապրանքները ձեռք են բերվում պետական բյուջեի միջոցների հաշվին,

բ. հիմնադրի անունից հանդես եկող պետական կառավարման մարմնի կողմից` եթե այդ ծառայությունները, աշխատանքները, ապրանքները ձեռք են բերվում ոչ պետական բյուջեի միջոցների հաշվին:

2. Առաջարկել տեղական ինքնակառավարման մարմիններին` նախքան «Տեղական ինքնակառավարման մասին»  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 60-րդ հոդվածի համաձայն մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերի սահմանումը, դրանք համաձայնեցնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:

3. Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով և 2-րդ ենթակետի «ա»  պարբերությամբ նախատեսված դեպքերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը եռամսյա ժամկետում ուսումնասիրում և հայտնում է իր դիրքորոշումը` ներկայացված առավելագույն գների (սակագների) վերաբերյալ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության դիրքորոշումը չընդունելու դեպքում լիազորված մարմինը առավելագույն գների (սակագների) հաստատման վերաբերյալ հարցը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության քննարկմանը, որի ընդունած որոշումը կողմերի համար վերջնական է: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը համաձայնեցման նպատակով ներկայացվող տեղեկությունների համար կարող է սահմանել ձևեր:

4. Հաստատված առավելագույն գները (սակագները) ուժի մեջ են մտնում ոչ շուտ, քան դրանց հաստատման մասին հրամանի պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո:

5. Պետական կառավարման մարմինների ղեկավարներին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ապահովել ենթակա պետական ոչ առևտրային կազմակերպությունների և 100 տոկոս պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների կողմից մատուցվող ծառայությունների, կատարվող աշխատանքների, մատակարարվող ապրանքների գործող գների (սակագների) վերահաստատումը և ներկայացումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն` սույն որոշման 1-ին կետով սահմանված կարգով համաձայնեցման: Սույն կետով սահմանված հարաբերությունների նկատմամբ չեն տարածվում սույն որոշման 4-րդ կետով սահմանված նորմերը:

6. Սույն որոշման պահանջները չեն կիրառվում, եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ գների (սակագների) հաստատման այլ կարգ է նախատեսված:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

    ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ