Համարը 
N 473-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2013.08.01/15(234)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
19.07.2013
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
19.07.2013
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
02.08.2013
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Կապեր այլ փաստաթղթերի հետ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԶԵՆՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ԶԵՆՔԸ ՊԱՀԵԼՈՒ, ԿՐԵԼՈՒ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«19» հուլիսի 2013թ.

N 473-Ն

ք. Ստեփանակերտ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԶԵՆՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ԶԵՆՔԸ ՊԱՀԵԼՈՒ, ԿՐԵԼՈՒ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հարկային ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Սահմանել հարկային ծառայողներին զենք տրամադրելու, զենքը պահելու, կրելու և օգտագործելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

    ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

  Հավելված 

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2013 թվականի հուլիսի 19-ի N 473-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԶԵՆՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ,

ԶԵՆՔԸ ՊԱՀԵԼՈՒ, ԿՐԵԼՈՒ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են հարկային ծառայողներին պահելու և կրելու իրավունքով հաշվեցուցակային զենք (այդ թվում` ռազմամթերք) (այսուհետ` զենք) տրամադրելու, զենքը պահելու, կրելու և օգտագործելու հետ կապված հարաբերությունները:

2. Հարկային ծառայողին հատկացվող զենքի հետ միասին տրվում են համապատասխան հարմարանքներ` զենքը բացահայտ կամ քողարկված կրելու համար, ինչպես նաև զենքի խնամքի համար նախատեսված պարագաներ:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության (այսուհետ` ծառայության) պետին, պետի տեղակալներին, օպերատիվ հետախուզության վարչության պետին, օպերատիվ հետախուզության վարչության օպերատիվ արձագանքման բաժնի և քննչական բաժնի պետերին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի փետրվարի 24-ի N 89-Ն որոշմամբ սահմանված զենք հատկացվում է նրանց պաշտոնի նշանակելու պահից:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի փետրվարի 24-ի N 89-Ն որոշմամբ սահմանված զենք պահելու և կրելու իրավունք ունեցող այլ հարկային ծառայողներին զենք հատկացնելու իրավունքը վերապահվում է ծառայության պետին:

5. Պահելու և կրելու իրավունքով հատկացված զենքը հարկային ծառայողի կողմից գործադրվում (կիրառվում) և օգտագործվում է «Հարկային ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

 

II. ԶԵՆՔԸ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ

 

6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի փետրվարի 24-ի N 89-Ն որոշմամբ սահմանված զենք հատկացվում է սույն կարգի 9-րդ կետով նախատեսված ստուգարքը հանձնած հարկային ծառայողներին:

7. Ստուգարքներն ընդունվում են ծառայության պետի հրամանով ստեղծված մշտական գործող հանձնաժողովի կողմից (այսուհետ` հանձնաժողով):

8. Հանձնաժողովը բաղկացած է հանձնաժողովի նախագահից, հանձնաժողովի անդամներից և հանձնաժողովի քարտուղարից:

9. Պահելու և կրելու իրավունքով զենք հատկացնելու համար ստուգարքն ընդունվում է պարզելու համար հարկային ծառայողի`

1) զենքի նյութական մասի, մարտավարատեխնիկական բնութագրի, ինչպես նաև զենքի հետ վարվելու անվտանգության կանոնների իմացությունը.

2) զենքի գործադրման (կիրառման) և օգտագործման իրավական հիմքերը կանոնակարգող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրական և այլ իրավական ակտերի իմացությունը.

3) կրակային պատրաստության վարժության կատարման ունակությունը:

10. Հարկային ծառայողներին զենք հատկացնելու համար հիմք է հանդիսանում հարկային ծառայողի զեկուցագիրը` համաձայն ձև N 1-ի, ուղղված ծառայության պետին` անմիջական ղեկավարի միջնորդությամբ:

11. Ստուգարքին մասնակցած և այն դրական հանձնած հարկային ծառայողի զեկուցագիրը և հանձնաժողովի եզրակացությունը` համաձայն ձև N 2-ի, ներկայացվում են սպառազինության համար պատասխանատու անձին` զենքը տվյալ հարկային ծառայողին հատկացնելու համար:

Հարկային ծառայողի զեկուցագիրն ու եզրակացությունը հանձնվում են ծառայության կադրերի բաժին` հարկային ծառայողի անձնական գործին կցելու համար:

12. Հարկային ծառայողին զենք հատկացնելու համար պարտադիր է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 26-ի թիվ 56 որոշմամբ սահմանված զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդություններ և ֆիզիկական թերություններ չունենալու վերաբերյալ տեղեկանքի առկայությունը:

13. Զենքը հարկային ծառայողին է հատկացվում ծառայության պետի հրամանով նշանակված սպառազինության գծով պատասխանատու անձի կողմից:

14. Սպառազինության համար պատասխանատու անձը վարում է հաշվեցուցակային զենքի և ռազմամթերքի ամրակցման մատյանը` համաձայն ձև N 3-ի ու զենքի և ռազմամթերքի հանձնման-ընդունման գիրքը` համաձայն ձև N 4-ի: Հաշվեցուցակային զենքի և ռազմամթերքի ամրակցման մատյանը և զենքի ու ռազմամթերքի հանձնման-ընդունման գիրքը կարվում և համարակալվում են ծառայության գործավարության կազմակերպման կարգին համապատասխան:

 

III. ԶԵՆՔԸ ՊԱՀԵԼՈՒ, ԿՐԵԼՈՒ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

15. Պահելու և կրելու կամ ծառայության ընթացքում կրելու իրավունքով զենք ստացած հարկային ծառայողը պարտավոր է սարքին, անվտանգ և մաքուր պահել ստացած զենքը:

16. Զենքի կորուստը բացառելու նպատակով այն պետք է համապատասխան ամրակապով հուսալիորեն ամրացված լինի հարկային ծառայողի հագուստին:

17. Արգելվում է հարկային ծառայողի կողմից զենք կրել առանց համապատասխան հարմարանքների (ատրճանակի պատյան, ամրակապ և այլն):

18. Զենքը հարկային ծառայողի բնակության վայրում պետք է պահվի փականով ամրացված պահարանում կամ արկղում` միջոցներ ձեռնարկելով այլ անձանց զենքին հասանելիությունը բացառելու ուղղությամբ:

19. Քաղաքացիական հագուստ կրող հարկային ծառայողը զենքը կրում է քողարկված:

20. Հարկային ծառայողին արգելվում է մերկացնել զենքը, փոխանցել այլ անձանց կամ թողնել առանց հսկողության, բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

21. Հարկային ծառայողի` ծառայողական զենքով գործուղման մեկնելու դեպքում գործուղման վկայականում նշվում է զենքի տեսակը, համարը, արտադրության տարեթիվը, փամփուշտների քանակը, որն էլ հաստատվում է ծառայության կնիքով:

22. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից դուրս (բացառությամբ Հայաստանի Հանրապետություն) հարկային ծառայողը զենքով գործուղվում է միջպետական պայմանագրերով սահմանված դեպքերում և կարգով:

23. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքում գործուղման դեպքում` ժամանման վայրում զենքն անվտանգ պահելու հնարավորության բացակայության դեպքում գործուղված հարկային ծառայողը զենքն ի պահ է հանձնում մոտակա ոստիկանության բաժնի հերթապահ մաս:

24. Հարկային ծառայողին հատկացված զենքի, նրա տեխնիկական վիճակի, ինչպես նաև հատուկ պարագաների առկայության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է`

1) հարկային ծառայողի ստորաբաժանման ղեկավարի կողմից մշտական` հարկային ծառայողի ծառայության մեջ գտնվելու ժամանակ.

2) սպառազինության համար պատասխանատու անձի կողմից` եռամսյակը մեկ անգամ և խախտում հայտնաբերելու դեպքում զեկուցագրով ներկայացնում է ծառայության պետին:

25. Այլ ստորաբաժանում տեղափոխվելու, ծառայությունից ազատվելու դեպքերում հարկային ծառայողը պարտավոր է զենքը հանձնել սպառազինության համար պատասխանատու անձին:

26. Հարկային ծառայողը ստացիոնար բուժման, ուսման կամ արձակուրդ մեկնելիս, զենքը ժամանակավորապես ի պահ է հանձնում սպառազինության համար պատասխանատու անձին:

27. Հարկային ծառայողը ստորաբաժանման պետի կարգադրությամբ պարտավոր է զենքը հանձնել, եթե`

1) հարկային ծառայողի կողմից խախտվել են սույն կարգով նախատեսված զենքը պահելու և կրելու պայմանները.

2) հարկային ծառայողը ազատվել է ծառայությունից.

3) հարկային ծառայողին արգելվել է զենք կրել բժշկական եզրակացությամբ:

28. Սպառազինության համար պատասխանատու անձի կողմից հանձնած զենքի վերաբերյալ համապատասխան գրառում է կատարվում զենքի և հատուկ միջոցների հանձնման-ընդունման գրքում:

29. Զենքը գործադրելու և օգտագործելու, ինչպես նաև զենքը կորցնելու կամ փչացնելու դեպքերում հարկային ծառայողը ստորաբաժանման ղեկավարին զեկուցում է վերադասության կարգով և միջոցներ ձեռնարկում զենքը վերանորոգելու, կորած զենքը որոնելու համար:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

Ձև N 1 

 

ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետ

 _________________________________

 (անունը, ազգանունը)

 

Զ Ե Կ ՈՒ Ց Ա Գ Ի Ր

 

Խնդրում եմ Ձեր թույլտվությունը` պահելու և կրելու իրավունքով հաշվեցուցակային զենք ստանալու համար համապատասխան տեսական և գործնական ստուգարքներ հանձնելու համար:

Զենքի նյութական մասը, պահելու և կրելու կարգը, գործադրելու (կիրառելու) և օգտագործելու իրավական հիմքերն ուսումնասիրել եմ:

Հաշվեցուցակային զենք պահելու անվտանգության պայմանները աշխատավայրում և բնակության վայրում ապահովված են:

Տեղյակ եմ զենքի անօրինական գործադրման (կիրառման) կամ օգտագործման հետևանքների մասին:

_______________________________________ 

 (պաշտոնը, դասային (հատուկ) կոչումը)

 __________________ ________________________ 

 (ստորագրությունը)

 (անունը, ազգանունը)

 «___» _______________ 20___թ.

                                                                                                                                                                              

 

«Միջնորդում եմ

հատկացնել հաշվեցուցակային զենք»

 

 ____________________________________________

 (անմիջական ղեկավարի պաշտոնը, դասային (հատուկ) կոչումը)

__________________   ________________________

 (ստորագրությունը)

 (անունը, ազգանունը)

 «___» _______________ 20___թ.

 

 

 

Ձև N 2 

  

«Թույլատրում եմ

հատկացնել հաշվեցուցակային զենք»

ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետ

 

 _________________________________

 (անունը, ազգանունը)

 «___» _______________ 20___թ.

 

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն N ________

ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայության  _____________________________________

                                                                              (ստորաբաժանման անվանումը)

___________________________________________________________________

                                        (պաշտոնը, դասային (հատուկ) կոչումը, անունը, ազգանունը)

հաշվեցուցակային զենք հատկացնելու վերաբերյալ:

Հաշվեցուցակային զենքի նյութական մասի, մարտավարատեխնիկական բնութագրի, պահելու և կրելու անվտանգության, ինչպես նաև գործադրման (կիրառման) և օգտագործման իրավական հիմքերի վերաբերյալ ստուգարքը հանձնել է:

Հաշվեցուցակային զենքից գործնական վարժությունը կատարել է:

Հանձնաժողովը որոշեց _______________________________________ հատկացնել

                                                               (անունը, ազգանունը)

___________________________________________________________________

      նշվում է` պահելու և կրելու իրավունքով կամ ծառայության ընթացքում կրելու իրավունքով

 

Հանձնաժողովի նախագահ`

 

 ___________________________ _______________  ___________________ 

 (պաշտոնը, դասային (հատուկ) կոչումը)

  (ստորագրությունը)

  (անունը, ազգանունը)

  

Հանձնաժողովի անդամներ`

 

 __________________________ ________________  ___________________ 

 (պաշտոնը, դասային (հատուկ) կոչումը)

  (ստորագրությունը)

  (անունը, ազգանունը)

 

Հանձնաժողովի քարտուղար`

 

 _________________________ ________________ __________________

 (պաշտոնը, դասային (հատուկ) կոչումը)

       (ստորագրությունը)

     (անունը, ազգանունը)

 

 

 

Ձև N 3 

 

ՀԱՇՎԵՑՈՒՑԱԿԱՅԻՆ ԶԵՆՔԻ ԵՎ ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ ԱՄՐԱԿՑՄԱՆ ՄԱՏՅԱՆ

 

 

Հ/Հ

Եզրակա-ցությունը տալու ամսաթիվը

 

Անունը, ազգանունը, հայրանունը

 

 

Պաշ-տոնը

Զենքի տեսակը, համարը

 

Պահու-նակ, փամ-փուշտ

 

Պահա-րանի համ-արը

 

Զենքի ամրակց-ման և փոխարինող քարտի տրման ամսաթիվը

Հարկային ծառայողի ստորագրու-թյունը

Փոխարինող քարտի հանձնման ամսաթիվը

Ընդունողի ստորագրու-թյունը

Ծանոթ-ություն

1.

                     

2.

                     

3.

                     

..

                     

 

 

Ձև N 4 

Գ Ի Ր Ք

 

ԶԵՆՔԻ ԵՎ ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

Ամսաթիվը

Ստացողի կամ

հանձնողի

 պաշտոնը,

անունը,

 ազգանունը,

հայրանունը

Տրված է

Ընդունված է

զենքի և ռազմամթերքի անվանումը,

համարը

քանակը (պահունակ/ փամփուշտ)

ստացողի ստորագրու-թյունը

ընդունման ամսաթիվը

ընդունողի ստորագրու-թյունը

Ծանոթու-թյուն

1

2

3

4

5

6

7

8