ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«12» դեկտեմբերի 2013թ. |
N 880-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆԻ ՆԵՐՔԻՆ ՀՈՌԱԹԱՂԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 2-րդ, 4-րդ, 7-րդ և 12-րդ հոդվածներով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Կաշենի հանքավայրի արդյունաբերական շահագործման նախապատրաստական աշխատանքների ծրագրի իրականացման համար սույն որոշման հավելվածում նշված` Կաշենի տեղամասերին հարող սանիտարական պաշտպանիչ գոտու եզրագծում ներառված տարածքների նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ` հետևյալ հիմունքներով`
1) նշված աշխատանքների իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի (օգտատերերի) շահերից, քանի որ այդ ծրագիրը նպատակ է հետապնդում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսության վրա դրական առաջընթացի համար նախատեսվող լայնածավալ ծրագրի իրագործմամբ ապահովել նաև կայուն պայմաններ գյուղի զարգացման համար.
2) սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի արդյունավետ իրականացումը չի կարող ապահովվել` առանց նշված սեփականության օբյեկտների օտարման, քանի որ դրանք գտնվում են ծրագրով նախատեսված օտարման գոտու տարածքում և նպատակահարմար է օտարել դրանք` ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացումն ապահովելու նպատակով.
3) սույն որոշման հավելվածում նշված տարածքների նկատմամբ ճանաչված բացառիկ` գերակա հանրային շահը չհիմնավորված վնաս չի պատճառում նշված տարածքների սեփականատերերին (օգտատերերին):
2. Սահմանել, որ`
1) բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքները ձեռք բերող է հանդիսանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմը.
2) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետ է սահմանվում սույն որոշման հրապարակման օրվանից ոչ ուշ, քան երեք ամիսը.
3) օտարման գործառույթների իրականացման աշխատանքները համակարգող և օտարման գործառույթների իրականացման համար պատասխանատու պետական լիազոր մարմինը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմն է:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին` ապահովել սույն որոշմամբ սահմանված բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված օբյեկտների նկատմամբ սույն որոշումից բխող գույքային իրավունքների ու սահմանափակումների պետական գրանցումը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում` սույն որոշմամբ սահմանված ձեռք բերողի սեփական միջոցների հաշվին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2013 թվականի դեկտեմբերի 12-ի N 880-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
|
Հ/հ |
Հողամասի ծածկագիրը (կադաստրային համարը) |
Հողատեսքը |
Մակերեսը (հա) |
Սեփականատերերի (օգտատերերի) ազգանունը, անունը |
|
1 |
04-027-104-023 |
վարելահող |
1.07 |
Անդրյան Ցոլակ
Պետրոսյան Գրետա |
|
2 |
04-027-105-002 |
վարելահող |
0.48 |
Հարությունյան Վազգեն |
|
3 |
04-027-105-004 |
վարելահող |
1.15 |
Բալասանյան Թամարա
Մկրտումյան Եդիկ |
|
4 |
04-027-105-005 |
վարելահող |
0.53 |
Վահանյան Աննա |
|
5 |
04-027-105-008 |
վարելահող |
0.93 |
Վահանյան Սարգիս
Առաքելյան Աստղիկ |
|
6 |
04-027-105-013 |
վարելահող |
1.17 |
Աթաբեկյան Քնարիկ |
|
7 |
04-027-105-016 |
վարելահող |
1.16 |
Գասպարյան Արշավիր
Գասպարյան Գրետա |
|
8 |
04-027-106-005 |
վարելահող |
0.42 |
Ավագիմյան Սուրեն
Ավագիմյան Ռաֆիկ |
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |