|
|
Գրանցված է ԼՂՀ արդարադատության պետական
վարչությունում «03» դեկտեմբերի 2003թ.
Պետական գրանցման թիվ 231
ԼՂՀ արդարադատության պետական վարչության
պետ Ռ. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«27» նոյեմբերի 2003թ. |
թիվ 53/Ղ |
«Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի վերաբերյալ հրահանգչական նամակը հաստատելու մասին
Հիմք ընդունելով «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 69-րդ հոդվածը
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ`
Հաստատել «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի վերաբերյալ հրահանգչական նամակը:
|
Հարկային պետական
վարչության պետ
հ/ծ 3-րդ դասի պետական խորհրդական |
Հ. ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ |
| |
Հաստատված է `
ԼՂՀ հարկային պետական վարչության պետի
«27» նոյեմբերի 2003թ.
թիվ 53/Ղ հրամանով |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ Չ Ա Կ Ա Ն Ն Ա Մ Ա Կ
«Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի վերաբերյալ
Հիմք ընդունելով «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 69-րդ հոդվածը և նպատակ ունենալով պարզաբանել շահութահարկի հաշվարկման ընդհանուր հիմքերի ապահովման հարցերը ԼՂՀ հարկային պետական վարչությունը հայտնում է.
Հաշվապահական հաշվառման և ֆինանսական հաշվետվությունների սկզբունքների և կանոնների մշակման և ձևակերպման (հաստատման) հետ կապված
1. Շահութահարկ վճարողները շահութահարկի հաշվարկի ներկայացման ժամկետներում հարկային մարմիններին գրավոր տեղեկացնում են առաջիկա հաշվետու տարում և հետագա տարիների համար իրենց ընտրած հաշվապահական հաշվառման և ֆինանսական հաշվետվությունների սկզբունքների և կանոնների, ինչպես նաև դրանց փոփոխությունների մասին (եթե վերջիններիս օրենքով կամ այլ իավական ակտով նման ընտրության իրավունք վերապահված է):
Հաշվապահական հաշվառման իրավական կարգավորման համակարգի մեջ մտնող ակտերով (օրենսդրական և ենթաօրենսդրական) կոնկրետ հարցի վերաբերյալ մեկից ավել մոտեցումների հնարավորության դեպքում ընդունվում է կազմակերպության կողմից ընտրված (հայտարարված) մոտեցումը:
2. Հարկ վճարողները ինքնուրույն են որոշում իրենց հաշվառման և վերահսկողության կոնկրետ ձևերն ու մեթոդները, ելնելով իրենց գործունեության պայմաններից, կազմակերպական-իրավական տեսակից, ճյուղային առանձնահատկություններից, ոլորտի յուրահատկությունից, գործունեության բնույթից, տնտեսավարման կոնկրետ պայմաններից և այլ խնդիրներից, որոնք լավագույն կերպով կարող են արտահայտել նրա ֆինանսական վիճակը, գործունեության արդյունքները և ֆինանսական վիճակի փոփոխությունները:
3. Կազմակերպությունները հաշվապահական հաշվառման քաղաքականության ձևավորումն իրականացնում են ԼՂՀ-ում հաշվապահական հաշվառման իրավական կարգավորման համակարգի մեջ մտնող ակտերով թույլատրված մոտեցումներից որևէ մեկի ընտրության միջոցով:
4. Հարկ վճարողների հաշվապահական հաշվառման սկզբունքները և կանոնները (ինչպես նաև դրանցում կատարվող փոփոխությունները) ձևավորվում են ղեկավարի կողմից` համապատասխան կարգադրական փաստաթղթերով (հրաման, որոշում, կարգադրություն և այլն):
5. Կազմակերպությունների հաշվապահական հաշվառման սկզբունքների և կանոնների ձևավորման ժամանակ ընդունված հաշվապահական հաշվառման վարման և հաշվապահական հաշվետվությունների կազմում հարկային մարմիններին ներկայացման ենթակա եղանակներին են վերագրվում, մասնավորապես.
ա) գույքի և ֆինանսական պարտավորությունների գույքագրումը (որում ներառվում են տարվա ընթացքում գույքագրումների թիվը, դրանց անցկացման ժամկետները, յուրաքանչյուր գույքագրման ժամանակ գույքագրման ենթակա գույքի և պարտականությունների ցանկը), բացի ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում պարտադիր կարգով իրականացվող գույքագրումներից.
բ) կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող արժեթղթերի օտարման իրականացման մեթոդները (ձեռքբերման միջին արժեքով, առաջին ձեռքբերման արժեքով (ըստ միջազգային տերմինաբանության` ՖԻՖՈ) կամ վերջին ձեռքբերման արժեքով (ըստ միջազգային տերմինաբանության `ԼԻՖՈ)).
գ) փոքրարժեք և արագամաշ առարկաների, ինպես նաև անհատական պատվերների կատարման համար նախատեսված հատուկ գործիքների և հարմարանքների ծախսերով դուրս գրման կարգը.
դ) ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն ժամկետների որոշումը (ելնելով դրանց հնարավոր օգտագործման ժամկետներից).
ե) հիմնական միջոցների ամորտիզացիոն նվազագույն ժամկետների որոշումը (բայց ոչ պակաս «Շահութահարկի մասին» ԼՂՀ օրենքի 12 հոդվածով սահմանված ամորտիզացիոն նվազագույն ժամկետներից).
զ) արտադրությանը (այլ կազմակերպություններին) բաց թողնվող նյութական ռեսուրսների փաստացի ինքնարժեքի որոշումը (միջին ինքնարժեքով, ըստ ժամանակի` առաջին գնման ինքնարժեքով (ըստ միջազգային տերմինաբանության ` ՖԻՖՈ) կամ ըստ ժամանակի` վերջին գնման ինքնարժեքով (ըստ միջազգային տերմինաբանության ԼԻՖՈ)).
է) ապրանքների բաց թողնման դեպքում` դրանց փաստացի ինքնարժեքի որոշումը (միջին ինքնարժեքով, ըստ ժամանակի` առաջին գնման ինքնարժեքով (ըստ միջազգային տերմինաբանության` ՖԻՖՈ) կամ ըստ ժամանակի` վերջին գնման ինքնարժեքով (ըստ միջազգային տերմինաբանության` ԼԻՖՈ)).
ը) զանգվածային և սերիական արտադրության ժամանակ անավարտ արտադրության հաշվեկշռում արտացոլելու կարգը (փաստացի, նորմատիվային (պլանային) արտադրական ինքնարժեքով կամ ծախսերի ուղղակի հոդվածներով).
թ) դեբիտորական պարտքի հնարավոր կորուստների պահուստի ձևավորումը.
ժ) գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարումների պահուստների ձևավորումը` աշխատողների գալիք արձակուրդների, երկարամյա աշխատանքների համար վճարումների հատուցման, արտադրության սեզոնային բնույթի հետ կապված նախապատրաստական աշխատանքների գծով արտադրական ծախսերի, վարձով տրվող առարկաների վերանորոգման գալիք ծախսերի, հաշվետու տարվա աշխատանքի արդյունքներով վարձատրության և ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված այլ նպատակների համար.
ժա) մարման ժամկետ ունեցող արժեթղթերի ձեռքբերման արժեքի և անվանական արժեքի միջև եղած տարբերությունը դրանց շրջանառության ժամկետի ընթացքում հաշվեգրելու կարգը.
ժբ) շահույթի բաշխման` վերջինիս հաշվին ֆոնդերի ստեղծման և օգտագործման կարգը.
ժգ) ապրանքային արտադրանքի վրա կատարված ծախսերի դուրս գրման կարգը (տարեսկզբից աճողական հանրագումարով, կամ հաջորդաբար ամսական կամ եռամսյակային կտրվածքով):
Հաշվապահական հաշվառման և ֆինանսական հաշվետվությունների սկզբունքների և կանոնների մեջ փոփոխությունների կատարման հետ կապված
6. Հարկատուների կողմից ընտրված հաշվապահական հաշվառման և ֆինանսական հաշվետվությունների սկզբունքների և կանոնների մեջ փոփոխություններ կարող են տեղի ունենալ` կազմակերպության վերակազմավորման (միաձուլման, միացման, բաժանման), սեփականատերերի փոփոխման, ԼՂՀ օրենսդրության (այդ թվում` հաշվապահական հաշվառումը կարգավորող) փոփոխության, հաշվապահական հաշվառման նորմատիվային կարգավորման համակարգում փոփոխությունների, հաշվապահական հաշվառման նոր մեթոդների մշակման դեպքերում:
7. Հարկատուների կողմից ընտրված հաշվապահական հաշվառման սկզբունքների և կանոնների մեջ կատարվող փոփոխությունները կիրառվում են փոփոխությանը հաջորդող տարվա հունվարի 1-ից:
Հաշվապահական հաշվառման վարման եղանակների մասին հարկային մարմիններին հայտնելու հետ կապված
8. Հաշվապահական հաշվառման վարման էական եղանակների մասին հարկային մարմիններին հայտնվում են վերջիններիս հաշվապահական հաշվետվությունների հետ ներկայացվող հաշվապահական հաշվառման սկզբունքների և կանոնների մասին համապատասխան բացատրագրերում (հարկ վճարողների կողմից կամայական ձևով կազմված), առանց որոնց իմացության հարկային մարմինները չեն կարող արժանահավատորեն գնահատել վերջիններիս ֆինանսական վիճակը և գործունեության արդյունքները:
9. Հարկային մարմիններին առանձին ներկայացվում են հաշվապահական հաշվառման սկզբունքների և կանոնների մեջ էական փոփոխությունները, այդ փոփոխությունների պատճառները և դրանց հետևանքների արժեքային արտահայտությամբ գնահատականները, եթե հնարավոր է արժեքային արտահայտությամբ դրանք գնահատել:
Անցումային դրույթներ
10. Հաշվետու տարվա ընթացքում ներկայացվող հաշվապահական հաշվետվությունները կարող են կազմակերպության հաշվապահական հաշվառման սկզբունքների և կանոնների մասին տեղեկություններ չներառել, եթե վերջիններիս մեջ նախորդ տարվա հաշվապահական հաշվետվությունները կազմելուց հետո փոփոխություններ չեն կատարվել: