Համարը 
N 55-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2014.02.26/03(248)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
11.02.2014
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
11.02.2014
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
27.02.2014
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ՝ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԱԾ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ՝ ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅԱՆ ՇԱՐՔԵՐՈՒՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼՈՒ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԽՄԲԵՐՈՒՄ՝ ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ (ԱՆՎՃԱՐ) ՏԵՂԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«11» փետրվարի 2014թ.

N 55-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ՝ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԱԾ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ՝ ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅԱՆ ՇԱՐՔԵՐՈՒՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼՈՒ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԽՄԲԵՐՈՒՄ՝ ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ (ԱՆՎՃԱՐ) ՏԵՂԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Կրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասին ու «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Արցախի պետական համալսարանի՝ պարտադիր զինվորական ծառայությունից վերադարձած ուսանողների՝ ուսանողության շարքերում վերականգնվելու արդյունքում ձևավորված բակալավրի առկա ուսուցման համակարգի խմբերում՝ ըստ մասնագիտությունների 2013-2014 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակից հատկացնել պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) տեղեր՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման կատարման հսկողությունը հանձնարարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

    ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

   

Հավելված

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2013 թվականի փետրվարի 11-ի N 55-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ՝ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԱԾ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ՝ ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅԱՆ ՇԱՐՔԵՐՈՒՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼՈՒ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԽՄԲԵՐՈՒՄ՝ ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ (ԱՆՎՃԱՐ) ՈՒՍՈՒՑՄԱՆ ՏԵՂԵՐԻ

 

Հ/հ

 

Ծած-կագիրը

Մասնագիտությունը

 Կուրսը

Ուսանո-ղների

թիվը

 

Պետության

 կողմից

ուսանողական

 նպաստների

 ձևով ուսման

 վարձի լրիվ փոխհատուց-

մամբ (անվճար) տեղերը

1

050400

 Նախազորակոչային և ֆիզիկական  պատրաստություն

3-րդ

14

3

2

030200

 Քաղաքագիտություն

3-րդ

11

2

3

270100

 Շինարարություն, շինարարական իրերի և  կառուցվածքների արտադրություն

3-րդ

21

4

4

140200

 Էլեկտրաէներգետիկա

3-րդ

8

2

5

311112

 Ֆինանսներ

3-րդ

15

3

6

030500

 Իրավագիտություն

3-րդ

13

3

7

020200

 Կենսաբանություն

3-րդ

7

2

              Ընդամենը

89

19

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ