ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք. Ստեփանակերտ
ՆՈՐ ԱՇԽԱՏՈՂԻ ՀԱՄԱՐ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏՈՒՄ ԵՎ (ԿԱՄ) ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԱՐԿՈՒՄ ՆԵՐԱՌՎԵԼԻՔ՝ ԱՆՁԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ՝ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՈՐՊԵՍ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏԸ ԵՎ (ԿԱՄ) ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԱՐԿԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել նոր աշխատողի համար գրանցման հայտում և (կամ) եկամտային հարկի ամփոփ հաշվարկում ներառվելիք` անձին վերաբերող՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն պարունակող գրանցման հայտը և (կամ) եկամտային հարկի ամփոփ հաշվարկը հարկային մարմին ներկայացնելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, իսկ դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի հունվարի 1-ից հետո ծագող (ծագած) հարաբերությունների վրա:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2014 թվականի մարտի 4-ի N 119-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՆՈՐ ԱՇԽԱՏՈՂԻ ՀԱՄԱՐ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏՈՒՄ ԵՎ (ԿԱՄ) ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԱՐԿՈՒՄ ՆԵՐԱՌՎԵԼԻՔ՝ ԱՆՁԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ՝ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՈՐՊԵՍ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏԸ ԵՎ (ԿԱՄ) ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԱՐԿԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ
1. Սույն կարգով կարգավորվում են նոր աշխատողի համար գրանցման հայտում և (կամ) եկամտային հարկի ամփոփ հաշվարկում ներառվելիք` անձին վերաբերող՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն պարունակող գրանցման հայտը և (կամ) եկամտային հարկի ամփոփ հաշվարկը հարկային մարմին ներկայացնելու կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգի գործողությունը տարածվում է «Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված նոր աշխատողի (այդ թվում` վարձու աշխատողի) համար գրանցման հայտ և (կամ) եկամտային հարկի ամփոփ հաշվարկ ներկայացնելու պարտավորություն ունեցող հարկային գործակալների (գործատուների) վրա:
3. Սույն կարգի 2-րդ կետում նշված հարկային գործակալները (գործատուները)՝
1) գրանցման հայտեր չեն ներկայացնում այն անձանց համար, որոնց վերաբերող` գրանցման հայտում ներառվելիք տեղեկատվությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն.
2) եկամտային հարկի ամսական ամփոփ հաշվարկում այն անձանց, որոնց վերաբերող տեղեկատվությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն, եկամուտների և դրանցից պահված եկամտային հարկի գումարներն արտացոլում են հաշվարկի համապատասխան տողում՝ հանրագումարային տեսքով:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |