Համարը 
թիվ 17
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվը 
18.02.2005
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
18.02.2005
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
22.02.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 
24.09.2022

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌՅՈՂԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈԼՈՐՏԻ ՍՏԱԺՈՒՄ ՀԱՇՎԱՐԿՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«22» փետրվարի 2005թ.

Պետական գրանցման թիվ 335

նախարար                    Ռ. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարար

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«18» փետրվարի 2005թ.

թիվ 17

 ք.Ստեփանակերտ

 

Հարկադիր կատարման ծառայությունում ծառայողի պետական կառավարման ոլորտի ստաժում հաշվարկվող աշխատանքների ցանկը հաստատելու մասին

 

Համաձայն «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի.

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ  Ե Մ`

 

1. Հաստատել հարկադիր կատարման ծառայությունում ծառայողի պետական կառավարման ոլորտի ստաժում հաշվարկվող աշխատանքների ցանկը` համաձայն հավելվածի:

 

 

Ռ. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ  

 

 

 

Հավելված

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարի

«18» փետրվարի 2005թ.

թիվ 17 հրամանի

 

Ց Ա Ն Կ

 

հարկադիր կատարման ծառայությունում ծառայողի պետական կառավարման ոլորտի ստաժում հաշվարկվող աշխատանքների

 

1. Պետական կառավարման ոլորտի աշխատանքային ստաժում հաշվարկել`

ա/ մինչև 1991 թվականն ընկած ժամանակահատվածում նախկին ԽՍՀՄ և ԽՍՀ միության բոլոր միութենական հանրապետությունների պետական մարմիններում` օրենսդիր, գործադիր, դատական, դատախազության մարմիններում, կուսակցական, կոմերիտական, արհեստակցական միություններում վճարովի աշխատանքային ստաժը.

բ/ 1991 թվականից հետո` ԼՂՀ պետական մարմիններում` ԼՂՀ Նախագահի աշխատակազմում, ԼՂՀ կառավարության աշխատակազմում, օրենսդիր, գործադիր, դատական, դատախազության մարմիններում, ԼՂՀ պաշտպանության նախարարության, ԼՂՀ արդարադատության նախարարության, ԼՂՀ կառավարությանն առընթեր ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության, Հարկային պետական ծառայության, Արտակարգ իրավիճակների վարչության մարմիններում աշխատանքային ստաժը:

2. Պետական կառավարման ոլորտի աշխատանքային ստաժում չի հաշվարկվում սույն ցանկի ա/ և բ/ ենթակետերում նշված մարմիններում ու կազմակերպություններում տեխնիկական սպասարկման և բանվորական աշխատանքային ստաժը: