Համարը 
N 344-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2014.06.11/10(255)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
02.06.2014
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
02.06.2014
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
12.06.2014
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆԻ ՃԱՐՏԱՐ ԵՎ ՂՈՒԶԵ ՃԱՐՏԱՐ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«2» հունիսի 2014թ.

N 344-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆԻ ՃԱՐՏԱՐ ԵՎ ՂՈՒԶԵ ՃԱՐՏԱՐ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Տեղական հանրաքվեի մասին»  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին և 11-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 2014 թվականի հուլիսի 20-ին նշանակել և Մարտունու շրջանի Ճարտար և Ղուզե Ճարտար համայնքներում անցկացնել տեղական հանրաքվեներ` համայնքները մեկ՝ Ճարտար համայնքում միավորելու նպատակով։

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանի Ճարտար և Ղուզե Ճարտար համայնքները մեկ` Ճարտար համայնքում միավորելու նպատակով տեղական հանրաքվեների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի միջոցներից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացնել 1 070 260 (մեկ միլիոն յոթանասուն հազար երկու հարյուր վաթսուն) դրամ՝ համաձայն հավելվածի։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը։

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2014 թվականի հունիսի 2-ի N 344-Ն որոշման

 

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

ԼՂՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ, ՄԱՐՏՈՒՆՈՒ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ, ՃԱՐՏԱՐԻ ԵՎ ՂՈՒԶԵ ՃԱՐՏԱՐԻ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՃԱՐՏԱՐ ԵՎ ՂՈՒԶԵ ՃԱՐՏԱՐ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ

 

 

ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով

ՀՀ դրամ

     

1.

Հրատարակչական, խմբագրական գործունեություն,

այդ թվում`

արձանագրությունների տպագրություն

(2տx50x20դրամ =2000դրամ)

Գործավարության մատյան (2x1500դրամ = 3000դրամ)

Քվեաթերթիկների տպագրություն (3250x18դրամ=58500դրամ)

Վկայականների ձևեր (2տեղx20x150դրամ = 6000դրամ)

Ընդամենը

69500

 

 

 

2000

3000 58500 6000 69500

 

Տարածքային ընտրական հանձնաժողով

 
     

1.

 

 

 

 

 

 

2.

3.

Աշխատավարձի ֆոնդ)

Այդ թվում՝

ՏարԸՀ նախագահի տեղակալ և քարտուղար

(2 մարդ x 2 ամիս x 46660 դրամ = 186640 դրամ)

Անդամներ

(6 մարդ x 2 ամիս x 35000 դրամ = 420000 դրամ)

Տրանսպորտային ծախսեր (60լիտրx480=28800 դրամ)

Քարոզչական աշխատանքներ (պաստառ 6հx5ք/մx3000դրամ=90000դրամ)

606640

 

 

 

 

 

 

28800 90000

     
 

Ընդամենը

725440

 

Տեղամասային ընտրական հանձնաժողով (ՏԸՀ)

 

1.

Աշխատավարձի ֆոնդ` ընդամենը

81660

 

այդ թվում`

 
 

ՏԸՀ-ի նախագահ - 35000դրամ

ՏԸՀ-ի նախագահի տեղակալ - 23330դրամ

ՏԸՀ-ի քարտուղար - 23330դրամ

 

2.

ՏԸՀ-ի անդամների օրապահիկ (6x9000դրամ=54000դրամ)

54000

3.

Գրասենյակային ծախսեր

1000

4.

Կապի ծառայության վճար

1000

 

Ընդամենը

2 տեղամասի համար (2 x 137660 = 275320 դրամ)

 Ընդհանուրը

137660

275320

1070260

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ