| |
«Գրանցված է»
ԼՂՀ արդարադատության
պետական վարչության կողմից
«6» հոկտեմբերի 2003թ.
Պետական գրանցման թիվ 222
ԼՂՀ արդարադատության պետական
վարչության պետ
Ռ. Հայրապետյան |
Լ Ե Ռ Ն Ա Յ Ի Ն Ղ Ա Ր Ա Բ Ա Ղ Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն
Ֆ Ի Ն Ա Ն Ս Ն Ե Ր Ի ԵՎ Է Կ Ո Ն Ո Մ Ի Կ Ա Յ Ի Ն Ա Խ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
30 սեպտեմբերի 2003թ. |
թիվ 145 |
ք. Ստեփանակերտ
Հ Ր Ա Մ Ա Ն
ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունքների կողմից ընդունված, սակայն դրանց ներկայացնողի անվամբ բացված գանձապետական հաշվում առկա դրամական միջոցների չբավարարման հետևանքով չսպասարկված, վճարման փաստաթղթերի հետագա տնօրինման կարգի մասին
«Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 4-րդ և 17-րդ հոդվածներով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 21-ի «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող առաջնահերթ միջոցառումների մասին» N 7 որոշման 2-րդ կետով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 27-ի N 174 որոշմամբ հաստատված «Գնումների բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և ֆինանսավորման կարգի» 25-րդ կետով վերապահված իրավասությունների շրջանակներում հրամայում եմ.
1. Սահմանել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 27-ի թիվ 174 որոշմամբ հաստատված գնումների բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և ֆինանսավորման կարգի» 25-րդ կետի համաձայն ընդունված փաստաթղթերը (այսուհետև` նաև վճարման փաստաթղթերը) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունքը այսուհետև` ՏԳԲ)`
ա) վճարման փաստաթղթերով պահանջվող գումարի չափով ստանձնված պարտավորությունը` վճարման փաստաթղթերը ներկայացրած պետական հիմնարկի անվամբ հաշվառելու համար, սահմանված կարգով կատարում է համապատասխան ձևակերպում (ձևակերպումներ), իսկ վճարման փաստաթղթերը` պահում ՏԳԲ-ում.
բ) յուրաքանչյուր ամսվա 25-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն (կենտրոնական գանձապետարան) է ներկայացնում հաղորդագրություն (էլեկտրոնային) տվյալ ՏԳԲ-ի կողմից վերոհիշյալ կարգի 25-րդ կետի համաձայն ընդունած` սակայն մինչև ամսվա 25-ը չսպասարկված վճարման փաստաթղթերի մասին:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը ամփոփում է ՏԳԲ-ների կողմից սույն հրամանի համաձայն ներկայացված հաղորդագրությունները, արդյունքների հիման վրա` ըստ բյուջետային ծախսերի գերատեսչական և գործառնական դասակարգումների, առանձին հաշվառում` ՏԳԲ-ներ ներկայացված, սակայն ավելի քան 30 օրացուցային օրվա ընթացքում չսպասարկված վճարման փաստաթղթերի համաձայն կատարման ենթակա պարտավորությունները: