Համարը 
N 735-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2014.11.12/17(262)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
07.11.2014
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
07.11.2014
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
12.05.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Կապեր այլ փաստաթղթերի հետ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԶԵՆՔԻ ԱՌԵՎՏՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԶԵՆՔԻ ԱՌԵՎՏՐԻ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 նոյեմբերի 2014թ.

N 735-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԶԵՆՔԻ ԱՌԵՎՏՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԶԵՆՔԻ ԱՌԵՎՏՐԻ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ մասերին, 43-րդ հոդվածի 2-րդ մասի` լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի 1-ին բաժնի 8-րդ կետին, ինչպես նաև «Զենքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել`

1) զենքի առևտրի լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) զենքի առևտրի լիցենզիա ստանալու մասին հայտի ձևը` համաձայն N 2 հավելվածի.

3) զենքի առևտրի լիցենզիայի ձևը` համաձայն N 3 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

 

 

    ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված N 1

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2014 թվականի նոյեմբերի 7-ի N 735-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ԶԵՆՔԻ ԱՌԵՎՏՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում քաղաքացիական և ծառայողական զենքի առևտրի լիցենզիա (այսուհետ` լիցենզիա) տալու կարգը, ժամկետները, լիցենզիա ստանալու համար դիմած իրավաբանական անձանց (այսուհետ` հայտատու) ներկայացվող պարտադիր պահանջներն ու պայմանները, ինչպես նաև լիցենզիա ստանալու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերը:

2. Զենքի առևտրի լիցենզավորման հարաբերությունները կարգավորվում են «Լիցենզավորման մասին» և «Զենքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով ու սույն կարգով:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում զենքի առևտրի լիցենզավորումն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանությունը (այսուհետ` լիցենզավորող մարմին):

4. Լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմին դիմելու իրավունք ունեն իրավաբանական անձինք:

5. Լիցենզիա տալու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:

6. Լիցենզավորված իրավաբանական անձինք պարտավոր են գործունեություն իրականացնել միայն լիցենզիայում նշված վայրում:

 

II. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

7. Ելնելով զենքի հաշվառման, պահպանման ապահովման, ինչպես նաև զենքի առևտուր իրականացնողների և օգտագործողների կյանքի, առողջության, պետության և հասարակության շահերի պաշտպանության անհրաժեշտությունից` զենքի առևտրի լիցենզիա ստանալու համար իրավաբանական անձինք պարտավոր են զենքի առևտրի իրականացման վայրում ունենալ զենք և փամփուշտներ պահելու համար նախատեսված զետեղարաններ (այսուհետ` զետեղարան):

8. Զետեղարանները պետք է համապատասխանեն տեխնիկական ամրացվածության հետևյալ պահանջներին՝

1) շենքերի պատերը, միջնորմները, առաստաղը, հատակը պետք է լինեն կապիտալ կառուցված, քարե շարվածքի հաստությունը պետք է լինի առնվազն 360 միլիմետր, պատերի բետոնե բլոկները` առնվազն 200 միլիմետր, երկաթբետոնե ծածկերը` առնվազն 180 միլիմետր, երկշերտ բետոնե բլոկները` յուրաքանչյուրը 90 միլիմետր.

2) սույն կետի 1-ին ենթակետի պահանջներին չհամապատասխանող կառույցի հատվածները պետք է պատվեն առնվազն 16 միլիմետր տրամագծով երկաթե ձողերից պատրաստված 150 x 150 միլիմետրից ոչ ավելի չափի վանդակաշարով.

3) ներքին պատերը կառուցելու ժամանակ թույլատրվում է օգտագործել զուգավորված բետոնե միջնապատային սալեր (յուրաքանչյուրը՝ առնվազն 80 միլիմետր հաստությամբ)` նրանց միջև սույն կետի 2-րդ ենթակետի պահանջներին համապատասխանող վանդակաշար անցկացնելով: Պատերի ամրացման համար թույլատրվում է օգտագործել այլ նյութեր, որոնք իրենց տեխնիկական բնութագրերով չեն զիջում նշված կառուցվածքներին.

4) ինժեներական ցանցերի համար նախատեսված, ինչպես նաև օդափոխիչ հորանցքերն ու պատերի անցքերը պետք է փակվեն առնվազն 16 միլիմետր հաստությամբ երկաթե ձողերից պատրաստված 50 x 50 միլիմետր չափի վանդակաշարով.

5) դռների խորշերը պետք է սարքավորվեն`

ա. առնվազն երեք միլիմետր հաստությամբ երկաթե դռնով, որն ամրացվում է պարագծով և անկյունագծով` պատերի՝ առնվազն երեք միլիմետր հաստությամբ, և կողերի՝ առնվազն 50 միլիմետր լայնությամբ երկաթե պրոֆիլով,

բ. առնվազն 16 միլիմետր հաստությամբ ձողերով և 150 x 150 միլիմետրից ոչ ավելի վանդակների չափերով պատրաստված վանդակապատ դռնով, որը նույնպես ամրացվում է պարագծով և անկյունագծով: Դռան խորշի շրջանակը պատրաստվում է պատերի՝ առնվազն հինգ միլիմետր հաստությամբ, և կողերի՝ առնվազն 100 միլիմետր լայնությամբ երկաթե պրոֆիլից.

6) երկաթե վանդակապատ դռան ձողերը յուրաքանչյուր հատման և պրոֆիլների հետ միացման տեղերում պետք է լինեն եռակցված, իսկ դռների խորշի շրջանակները պետք է լինեն պատերի մեջ 80 միլիմետր խորությամբ ամրացված և ցեմենտապատված.

7) մուտքի հիմնական դուռը պետք է ունենա ներքին երկու փական, իսկ վանդակապատ դուռը` մեկ կախովի կամ ներքին փական, ծխնիների հուսալի կառուցվածք և ամրություն: Մուտքի դուռը պետք է լրացուցիչ սարքավորված լինի կնքման համար հարմարանքով.

8) զենքի առևտուր իրականացնելու համար նախատեսված շինության և զետեղարանների պատուհանները պետք է ծածկված լինեն առնվազն 16 միլիմետր տրամագծով երկաթյա ձողերից պատրաստված` 150 x 150 միլիմետրից ոչ ավելի չափի վանդակաշարով.

9) զետեղարանը պետք է համապատասխանի հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջներին, սարքավորված լինի հրդեհաշիջման միջոցներով և ազդանշանային համակարգով` ձայնային կամ լուսային ազդանշանը պահպանության դիտակետին միացնելով կամ շենքի արտաքին մասին ամրացնելով: Ազդանշանային սարքավորումների էլեկտրասնուցման համակարգը պետք է ունենա պահեստային էլեկտրասնուցման աղբյուր.

10) զենքի առևտուր իրականացնելու համար նախատեսված շինության և զետեղարանների բոլոր մուտքերի դռները պետք է ունենան ազդանշանային համակարգ և լինեն լուսավորված:

 

III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

9. Լիցենզիա ստանալու համար հայտատուն լիցենզավորող մարմին է ներկայացնում՝

1) լիցենզիա ստանալու մասին հայտ.

2) իրավաբանական անձի կանոնադրության պատճենը.

3) իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի պատճենը.

4) լիցենզավորող մարմնի կամ համապատասխան լիցենզիա ունեցող անձի կողմից տրված փորձագիտական եզրակացությունը սույն կարգով սահմանված պահանջների կամ պայմանների ապահովման վերաբերյալ.

5) զենքի առևտուր իրականացնելու համար նախատեսված շինության նկատմամբ սեփականության, վարձակալության, ենթավարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթի պատճենը.

6) շինության պահպանությունն իրականացնելու մասին կնքված պայմանագրի պատճենը.

7) զենքին և ռազմամթերքին առնչվելու իրավասություն ունեցող անձանց նշանակելու մասին հայտատուի հրամանների, այդ անձանց անձնագրերի և բժշկական տեղեկանքների պատճենները` նարկոլոգիական և հոգեբուժական բժշկական հաստատություններում հաշվառման մեջ չգտնվելու վերաբերյալ.

8) գործունեության վայրում հսկիչ-դրամարկղային մեքենա գրանցված լինելու մասին հարկային մարմնի կողմից տրված տեղեկանքը:

10. Լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը կարող են լիցենզավորող մարմնին հանձնվել առձեռն կամ փոստով կամ էլեկտրոնային համակարգի միջոցով:

 

IV. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

11. Լիցենզավորող մարմինը լիցենզիան տալիս է լիցենզիա ստանալու համար սույն կարգով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո` 30 օրվա ընթացքում:

12. Լիցենզիան տրվում է երեք տարի ժամկետով: Լիցենզիայի գործողության ժամկետը հայտի հիման վրա կարող է երկարաձգվել հինգ տարով:

13. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է, եթե`

1) ներկայացված փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված.

2) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության ու սույն կարգի պահանջներին.

3) հայտատուն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվելու զենքի առևտրով.

4) ապահովված չեն սույն կարգով սահմանված պահանջները կամ պայմանները.

5) օրենքով նախատեսված են այլ դեպքեր:

14. Լիցենզավորված իրավաբանական անձինք լիցենզավորող մարմին են ներկայացնում եռամսյակային հաշվետվություններ` լիցենզավորող մարմնի սահմանած ձևին համապատասխան:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված N 2

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2014 թվականի նոյեմբերի 7-ի N 735-Ն որոշման

 

 

 

Ձև 

 

                                           _______________________________________ 

                                                               (իրավաբանական անձի անվանումը և

_______________________________________

              կազմակերպական-իրավական ձևը)

________________________________________

                           (գտնվելու վայրը, հեռախոսահամարը)

________________________________________

(գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը)

 

Հ Ա Յ Տ

 

ԶԵՆՔԻ ԱՌԵՎՏՐԻ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Խնդրում եմ ինձ տալ զենքի առևտրի լիցենզիա____________________________________________

                                                                                         (նշել զենքի տեսակը)

 ___________________________________________________________________________________________

 

 

 

 

 

 

Լիցենզավորման պայմաններին ու պահանջներին ծանոթացել եմ և պարտավորվում եմ պահպանել դրանք:

Կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը`

1. _______________________________________________________________

        2. ______________________________________________________________

       3. ______________________________________________________________

       4. ______________________________________________________________

       5. ______________________________________________________________

       6. ______________________________________________________________

       7. ______________________________________________________________

       8. ______________________________________________________________

 

 

 Հայտատու

__________________

 ___________________________
     (ստորագրությունը)      (պաշտոնը, անունը, ազգանունը)

 

 

 

Կ.Տ.

 _____ _____________ 20 թ. 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված N 3

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2014 թվականի նոյեմբերի 7-ի N 735-Ն որոշման

 

 

Ձև 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա

 

Զ Ե Ն Ք Ի  Ա Ռ Ե Վ Տ Ր Ի

 

Սերիա - ԶԱՌ

N ____________

 

Իրավաբանական անձի անվանումը

 

____________________________ ____________________________ ____________________________

Գտնվելու վայրը (հասցեն)

 

____________________________ ____________________________

____________________________

Գործունեության իրականացման վայրը (հասցեն)

 

____________________________ ____________________________ ____________________________

Գործողության ժամկետը՝ մինչև

____________________________

ԼՂՀ ոստիկանության պետ

_____________     (ստորագրությունը)

___________________

       (անունը, ազգանունը)

 

Կ. Տ.

_____ _____________ 20 թ.

 
 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ