Համարը 
N 746-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2014.11.12/17(262)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
10.11.2014
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
10.11.2014
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
22.11.2014
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՀԱՄԱՐՎՈՂ ԳՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ԼՂՀ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի N 1-Ն ԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-Ի N 54-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 նոյեմբերի 2014թ.

N 746-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՀԱՄԱՐՎՈՂ ԳՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի N 1-Ն ԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-Ի N 54-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին»  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջետային համակարգի մասին»  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասին, «Գնումների մասին»  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան, և հիմք ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 22-ի «Գնումների գործընթացի կազմակերպման մասին»  N 133-Ն որոշմամբ հաստատված կարգի 30-րդ կետի 5-րդ ենթակետի «բ»  պարբերությունը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Անհետաձգելի համարվող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կարիքների համար երկու մարդատար «ՇԵՎՐՈԼԵ-ՆԻՎԱ»  մակնիշի ավտոմեքենաների գնումը՝ 15 600 000 (տասնհինգ միլիոն վեց հարյուր) ՀՀ դրամ գումարի չափով իրականացնել «Ջի Էս Մոթորս»  փակ բաժնետիրական ընկերությունից:

2. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին»  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 14-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին»  N 1-Ն որոշման N 2 հավելվածի ցուցանիշներում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 11-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված գյուղատնտեսական ծրագրերի և միջոցառումների մասին»  N 54-Ա որոշմամբ հաստատված հավելվածի`

1) 3-րդ կետում «33 638,0» , «10 590,0» և «23 048,0» թվերը համապատասխանաբար փոխարինել «18038,0» , «7 934,6»  և «10 103,4»  թվերով.

2) 12-րդ կետում «5 000,0»  թիվը փոխարինել «20 600.0»  թվով:

 

 

    ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2014 թվականի նոյեմբերի 10-ի N 746-Ն որոշման

 

 

 

«Հավելված N 2

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2014 թվականի հունվարի 14-ի N 1-Ն որոշման 

 

«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի N 1-Ն ՈՐՈՇՄԱՆ N 2 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

/հազար ՀՀ դրամ/

բաժին

խումբ

դաս

 

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, ֆինանսավորվող ծրագրերի և վերջիններս իրականացնող մարմինների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

Առաջին եռամսյակ

Առաջին կիսամյակ

Ինն ամիս

Տարի

                 

ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ

-

-

-

-

         

այդ թվում`

        

04

     

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

-

-

-

-

 

2

   

Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, ձկնորսություն և որսորդություն

-

-

-

-

    

1

 

Գյուղատնտեսություն

-

-

-

-

         

04

Բույսերի պաշտպանության միջոցառումների իրականացում

       

(15 600.0)

         

ԼՂՀ գյուղատնտեսության նախարարություն

        

(15 600.0)

       

13

Կենտրոնացված կարգով գույքի և սարքավորումների ձեռքբերում

         

15 600.0

       

ԼՂՀ գյուղատնտեսության նախարարություն

     

15 600.0

:»:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ